Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ Թամամյան Վեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն Մխիթարյան Սուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայր Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին Աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆ Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը 

«Թշնամին այս պարագայում ոչ թե իր համար օգտակարության, օգտավետության հարց է լուծում, այլ Հայաստանին վնասելու և թուլացնելու». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի չորս գյուղի ապագան վտանգված է: Ինչպես իշխանությունն է ասում՝ դրանք «վերադարձնում» են Ադրբեջանին, չեն հանձնում: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում նախ մեկնաբանություն ենք խնդրում կարևորի մասին՝ կա՞ն փաստական, իրավական, պատմական հիմքեր, որոնցով Հայաստանի իշխանություններն իրավասու են «վերադարձնել» այդ տարածքներն Ադրբեջանին:

«Որևէ հիմք չկա՝ ո՛չ իրավական, ո՛չ առավել ևս պատմական: Եթե առաջնորդվում ենք GPS քարտեզներով, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս՝ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի այդ հատվածի առանձին մասեր իբրև թե պատկանում են Ադրբեջանին, այս համատեքստում եկեք մի պարզ բան հասկանանք: Ինչպե՞ս է հնարավոր, որ ամբողջ ճանապարհի առանձին մասեր պատկանեն Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է ամբողջ ճանապարհի առանձին մասեր լինեն Ադրբեջանի տարածքում: Այդ ճանապարհը կառուցվել է Խորհրդային Հայաստան պետության ֆինանսներով, Խորհրդային Հայաստան պետության կողմից հողահատկացման հիման վրա: Խորհրդային Հայաստանը չէր կարող Խորհրդային Ադրբեջանի հողի վրա կառուցել ճանապարհ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ պարզ չէ, թե ինչի՞ արդյունքում են այդ հատվածները համարվում Ադրբեջան: «Հիմա ինչ-ինչ պատճառներով, չգիտես էլ, թե որ թվականի քարտեզով, դա Խորհրդային Միության գլխավոր շտաբի ինչոր թվականի քարտե՞զն է, թե՞ Գուգլի GPS-ի ծրագրի ինչ-որ կամայականությունն է, այսինքն՝ չգիտենք, թե ինչի արդյունքում, այդ հատվածները համարվում են Ադրբեջան: Տվյալ տարածքներն Ադրբեջանին պատկանելու մասին հայ-ադրբեջանական սահմանազատման վերաբերյալ որևէ պայմանագիր, այդ տարածքները, շրջանները Խորհրդային Ադրբեջանին հատկացնելու վերաբերյալ որևէ մի թուղթ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի, Խորհրդային Միության համապատասխան կառույցի կամ ինչ-որ դատարանի, արբիտրաժի որոշումներ, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չկա: Եթե այստեղ կառուցվել է ճանապարհ, այն կառուցվել է Խորհրդային Հայաստանի հողի վրա և նրա միջոցներով, սա արդեն իսկ պատմական փաստ է՝ հասկանալու համար, որ դա չի կարող լինել Խորհրդային Ադրբեջանինը»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ բոլոր նման հայտարարությունները հանցագործություն են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարությունները. եթե չեմ սխալվում, նա նաև «բռնազավթում» բառն էլ է օգտագործել: Դա ինքնիրավչություն է, դա միակողմանի ձևով որոշում է՝ ասել, որ սա պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է դա որոշում. եթե չի եղել սահմանագծում և սահմանազատում, չի հստակեցվել այդ սահմանը, չի գծվել և չի զատվել այն, և արդյունքներն էլ չեն հաստատվել ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ապա ցանկացած հայտարարություն տվյալ տարածքների՝ Ադրբեջանին պատկանելիության մասին, տարածքներ, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, հանցագործություն է, որ ենթակա է պատժի Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով»,-հավելում է «Հայաքվե» նախաձեռնության անդամը: Այս գյուղերի հանձնումով Հայաստանը թշնամու առաջ բացո՞ւմ է իր հյուսիս-արևել յան դարպասները: «Սրանով առաջին հերթին Տավուշի և առհասարակ Հայաստանի Հանրապետության ռազմավարական խորությունն է փոքրանում:

Ուշադրություն պետք է դարձնենք Ոսկեպարի ուղղության հատվածին, որն, ըստ այդ քարտեզների, բավականին ներս ընկած է դեպի մեր կողմ: Ոսկեպար գյուղի հետևի հատվածն էլ դեպի սարերն ու անտառները, այսպես կոչված, «անկլավն» է: Եթե ելնում ենք այն տրամաբանությունից, որ դա էլ է ենթակա վերադարձի Հայաստանի Հանրապետության կողմից, հետևապես այդ հատվածում Լոռու մարզն արդեն դառնում է սահմանամերձ: Այնքան է ռազմավարական խորությունը քչանում, փոքրանում, որ անգամ Լոռին դառնում է սահմանամերձ և թշնամու կողմից դիտարկելի: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական նշանակության ռազմավարական միջպետական ճանապարհի հատվածները զիջելը բերելու է նրան, որ շատ էական տնտեսական վնասներ է կրելու Հայաստանը: Այդ հատվածով անցնում են գազամուղ, կոմունիկացիաներ, այդ ամենը տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ է պատճառելու: Այդ շրջանի բնակչությունն արտագաղթելու է, ամայանալու են այդ տարածքները:

Այսպիսով՝ առանց այն էլ մի բուռ մնացած մեր հայրենիքի հատվածները շարունակելու ենք կորցնել: Հասարակական հոգեբանության առումով շարունակվելու են անդառնալի հոգեբանական հարվածները մեր ժողովրդին, որ մենք, ուզած-չուզած, ստիպված կորցնում ենք, տալիս ենք, զիջում ենք ու չենք ստանում խաղաղություն, բայց որքան ուզեն, պետք է զիջենք»,-ասում է նա:

Շեշտում է՝ այստեղ մեկ հարց է առաջ գալիս: «Եթե Ադրբեջանի սպառնալիքի ներքո դա զիջում ենք, որպեսզի պատերազմ չլինի, հետագա մյուս պահանջներին ինչպե՞ս պետք է դիմադրենք: Ենթադրենք, ադրբեջանցիներն ասացին, որ դա Իջևան չէ, այլ Քարվանսարա է, դա պահանջում ենք, հակառակ դեպքում պատերազմ կլինի: Ո՞րն է լինելու ֆունդամենտալ տարբերությունն այն հանգամանքի, որ հիմա, այո, զիջում ենք, իսկ հետո չենք զիջելու»:

Նիկոլ Փաշինյանը խոսում է գյուղերը չտալու դեպքում պատերազմի հավանականության մասին: «Այստեղ նույնիսկ ադրբեջանցիներն ուղիղ ձևով չեն ասում, որքան որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողմից վերաձևակերպվում է: Ադրբեջանցիները նույնիսկ այդքան կոշտ չեն արձագանքում այդ հարցին: Մի կարևոր հանգամանք ևս ընդգծենք, որ մեր ժողովուրդը նույնպես իմանա: Այդտեղ թշնամու համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում մեր դիրքային առավելության տեսանկյունից: Եթե ասում են, որ պատերազմ կլինի և պատերազմով կվերցնեն այդ տարածքները, ապա իրենք այդ տարածքները վերցնելու համար ահռելի մարդկային կորուստներ են կրելու, հանգամանք, որը չես կարող իմանալ, թե ինչպես կընդունի ադրբեջանական հասարակությունը: Ադրբեջանական հասարակության ընկալումների մեջ Արցախը և Տավուշը տարբեր են: Չի կարելի միանշանակ ասել, որ եթե չտանք, ադրբեջանցիները պատերազմ կսկսեն, մեզ կկոտորեն և ամեն ինչը կվերցնեն, մեկ է՝ այսպես թե այնպես, վերցնելու են: Ոչ:

Ռազմավարական տեսանկյունից դա մեր ամենալավ կահավորված շրջանն է: Հնարավոր է՝ այդտեղ ճիշտ և լավ դիմադրություն կազմակերպել և թույլ չտալ, որ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա: Այն պահից սկսած, երբ թշնամին փորձի առաջխաղացում անել և նրա մռութը ջարդվի այդտեղ, դա կարող է անիվը հակառակ ուղղությամբ պտտել, դա կարող է մեզ համար կարևոր, վճռական նշանակություն ունենալ: Իմ այս խոսքով չեմ ասում, թե պատերազմ եմ ցանկանում, որևէ մեկիս պատերազմ պետք չէ, բայց պատերազմի սպառնալիքի ներքո անվերջ զիջելն ուշ թե շուտ ավելի արյունալի, հուսահատ պատերազմի է հանգեցնելու, բերելու է պատերազմի Երևանի, Վանաձորի փողոցներում:

Պատերազմը, այսպես թե այնպես, ստանալու ենք, եթե զիջենք թշնամու քմահաճույքներին: Այն տարածքները, որոնց հետ կապված թշնամին հավակնություն է հանդես բերում, ռազմավարական տեսանկյունից իր համար մեծ նշանակություն չունեցող են: Այդ տարածքների զավթումը նրա համար Հայաստանին վնասելու, Հայաստանին թուլացնելու նպատակ ունի: Նա այստեղ օգտակարության, օգտավետության հարց չի լուծում, նա Հայաստանին վնասելու, թուլացնելու, կործանելու հարց է լուծում: Պետք է սա հստակ գիտակցենք»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մտածում եմ՝ ինչ կպատահեր, եթե այլ երկրում որեւէ մեկը փորձեր փակել Հռոմի Պապի առաջը եւ թույլ չտար առաջ շարժվել. Գևորգ ԹամամյանՎեհափառի դիմաց փակած ոստիկանները թլպատվա՞ծ են. Ռուբեն ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցու բակն արդեն բազմամարդ է. Բագրատ Սրբազանի կոչով՝ ժողովուրդը գալիս է դեպի հավաքի վայրԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետ
Ամենադիտված