Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներով Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան Շարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը Հանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ: 

Վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը և 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ: 

Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։

Քննությամբ նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս և այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական և վարութային անհրաժեշտ միջոցառումներ: 

Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև՝ չորացած արնանման հետքերով հագուստներ։ 

Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներովՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. ԲայդենՀՀ-ն վաղուց չի համարվում ցածր եկամուտ ունեցող երկիր, միջինից ավելի բարձր ենք ստանում (տեսանյութ) Ի՞նչ վիճակ է տարադրամի շուկայում Արատես գյուղի հանդամասերից մեկում արջը վնասել է քաղաքացունԾանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբԿիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Սլովենիայի դեմ խաղում Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (տեսանյութ) ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Գնել Սանոսյանի մայրը առանձնատուն է կառուցում․ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել․ «Հետք» Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելուՄԻՊ-ը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, ոստիկանները մարդու գլուխ են ջարդում, ու՞ր է ՄԻՊ-ը (տեսանյութ) Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա Կրակն ընկա՞նք, որ ԼԳԲՏ համայնքից չենք, ինչո՞ւ ՄԻՊ-ը մեզ էլ չի ընդունում լրագրողների ներկայությամբ (տեսանյութ) Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրելԴուք աշխարհի ամենալավ ընդդիմությունն եք. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Քաղաքացիները փորձեցին ՄԻՊ թեժ գծի միջոցով կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետՍամվել Ծառուկյանի պարզաբանումը. armdayՀարկային փաստաթղթերի տվյալներով՝ հարկ վճարողներն իրականացրել են 59.9 մլն գործարք Դուք սպասարկում եք իշխող խմբակի շահերը. Գառնիկ Դանիելյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոռի Ցանկացածի հետ կվիճեմ ու կապացուցեմ՝ ՀՀ իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ. Պետրոսյան (տեսանյութ)Աճարկուտում ճանապարհի կողքի պատերն են քանդում արդեն. Կարեն Ղազարյան (տեսանյութ) Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են. «Հարավկովկասյան երկաթուղ» ընկերություն Իշխանության համար ոստիկանի վահանը՝ ժեշտի կտորը, ավելի բարձր արժեք է, քան մարդու իրավունքը. Վարդանյան (տեսանյութ) Ես պատրաստ եմ ցանկացած պաշտոնյայի հրապարակային ապացուցել, որ իրենք ժողովրդավարության հետ կապ չունեն. Սուրեն Պետրոսյան ՄԻՊ-ը կընդունի Սրբազանին և ևս 3 քաղաքացու՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների․ խոսնակ ԵՄ-ից փամփուշտ ստանալ չենք ակնկալում, խոսքը ոչ մահաբեր զենքի մասին է. ԱԳ նախարար (տեսանյութ) Բա մեզ «թուրք, պիղծ» էիք ասում, երբ ԼՂ-ի ինքնավարության մասին էինք խոսում. Միրզոյանը՝ Մինասյանին (տեսանյութ)
Ամենադիտված