Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Սահմանապահ զինվորը Ոսկեպարում վիրավորվել է ականի պայթյունից, ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան Եթե աղետի գոտում համաճարակ սկսի, համակարգը պատրաստ է, սակայն եղել եմ այդ վայրերում, խնդիր չկա. Ավանեսյան (տեսանյութ) Կրկին իշխանական փիար-խումբը երեւանյան փողոցներում, կամ «թագավորը մե՜րկ է» Ստում ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի, ոչինչ չի արվում. զոհվածի մայր (տեսանյութ) «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ) Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի ՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցները Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը 

Կառավարման «տիկտոկերյան» մոդելը. ո՞րն է լինելու հաջորդ «հանգրվանը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»: Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը:

Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք: Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»:

Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար: Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք:

Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞... Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ:

Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿՍահմանապահ զինվորը Ոսկեպարում վիրավորվել է ականի պայթյունից, ոտնաթաթը պոկվել է. Ոսկան ՍարգսյանՆարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի փակման արարողությանը Եթե աղետի գոտում համաճարակ սկսի, համակարգը պատրաստ է, սակայն եղել եմ այդ վայրերում, խնդիր չկա. Ավանեսյան (տեսանյութ)Ձեր պոետիկ զեղումներին ավելացնելու ոչինչ չունեմ. Ավանեսյանը՝ ԲԿ-ների տնօրեններին ազատելու մասին (տեսանյութ) Որոշ ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը պարզեցվել է. ՊԵԿ Դատարանն արգելել է վաճառել Մարադոնայի Ոսկե գնդակըԿրկին իշխանական փիար-խումբը երեւանյան փողոցներում, կամ «թագավորը մե՜րկ է»Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան (տեսանյութ) Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի Ստում ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի, ոչինչ չի արվում. զոհվածի մայր (տեսանյութ)Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներՄահացել է նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանը «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ)Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնիՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցներըԱրմաշի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն ՄելիքյանԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրըՄինչև 2029-ը 3 մարզադաշտ կկառուցենք աշխարհի գավաթի ստանդարտով, Վանաձորում և Իջևանում՝ 10 հզ տեղով (տեսանյութ)Կապանի մարզադաշտը ստանդարտից դուրս ա, ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, բայց խնդիր կար (տեսանյութ)ԱՕԿՍ-ի շենքը 15 միլիոն 450 հազար դրամ ամսավճարով կտրվի վարձով՝ 10 տարի ժամկետովԱրտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզում էլեկտրական շչակ է գործարկվելուԱնհպում վճարումներ՝ Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում (տեսանյութ)ՀԻՄԱ. «Հեռացնենք Նիկոլին». ակցիա՝ կառավարության դիմացՕդի ջերմաստիճանը կնվազի Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան. ՇաիրօղլուԻնչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով. Փաշինյանը սկսեց թվարկել (տեսանյութ)Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը, հակառակ դեպքում՝ կկորցնենք պետականության մնացած բեկորները. Վահե Դավթյան Հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Շնորհակալություն դժվարին պահին ձեր շարունակական աջակցության համար․ Փաշինյանը՝ Լիտվայի կառավարությանըՈԻՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըNYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են Սրբազանին չեմ ընդունի, պատրաստ չեմ նրան հանդիպել. Գեղարքունիքի մարզպետ (տեսանյութ) 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԼարսը բաց է Այն, որ ՀՀ իշխանությունը հաստատում է ադրբեջանական պահանջն ու իր մտադրությունը` փոխելու ՀՀ Սահմանադրությունը, արդեն փաստ է. Տիգրան Աբրահամյան Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան Բագրատ Սրբազանը կամային, հայրենասեր, խոսքի տեր մարդ է. Միքայել ՀամբարձումյանՀանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել․ Վահե Հովհաննիսյան Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է․ Սուրեն ՍուրենյանցԴե դուք չեք պատկերացնի, որ հնարավոր ա առանց շահի գնալ մարդկային արժեքի համար պայքարելու, առավել ևս կռվելու. Դավիթ ԱմալյանՓարիզի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 50 օր Ինչպես է Բագրատ Սրբազանը հասել բարձունքի. արխիվից հանված տեսանյութԳրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներինՀունիսի 6. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Աննան համը հանում է». ՔՊ-ականները նյարդայնացած են«Որտեղ էլ լինեի, ինձ համար ծաղիկներ էր բերում, այնքան դժվար է առանց նրա». կամավոր Հենրիխ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին. «Փաստ»
Ամենադիտված