«Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա ՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com Այսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Հիմնական «մեթոդաբանական սխալը».... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր չէ այն մեկնաբանների, վերլուծաբանների, քաղաքագետների թիվը, որոնք առկա իրավիճակը գնահատում են աղետային, իսկ գործող իշխանության քայլերը՝ աղետաբեր, սպառնալի, արկածախնդրական: Դե, ոչ մի սխալ բան չեն ասում, դա ակնհայտ է: Ավելին, անզեն աչքով էլ նկատելի է, որ Փաշինյանի գլխավորած իշխանության նկատմամբ դժգոհությունն աճում է ժամ առ ժամ, երկրաչափական պրոգրեսիայով: Ըստ որում, իրավիճակի հետաքրքրական նրբերանգներից մեկն այն է, որ այդ գործում հիմնական «գործող անձը» հենց... իշխանությունն ինքն է, ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նա, կարելի է ասել, հնարավոր ու անհնար ամեն ինչ անում է, որպեսզի իր գլխավորած իշխանության նկատմամբ դժգոհությունն աճի ձնահոսքի նման: Ինչ անում-չի անում՝ դժգոհություններ, կոպիտ արձագանքներ...

Ավելին, քանի որ չկա մեկ կենտրոնից կազմակերպված կամ համակարգվող պայքար, ի տարբերություն, օրինակ՝ նույն 2018-ի զարգացումների, դժգոհությունները ստանում են տարակերպ ու ինքնաբուխ դրսևորումներ: Մեկը փորձում է ինքնահրկիզվել, մեկ ուրիշը ինչ-որ քար է նետում կառավարության շենքի ուղղությամբ, երրորդն ինքնապաշտպանական ջոկատ է փորձում ձևավորել, որպեսզի չկատարվեն տարածքներ հանձնելու վերաբերյալ Փաշինյանի՝ պատերազմի շանտաժով սպառնալից պահանջները: Չորրորդը Երևանի խաչմերուկում ազդանշանահարում է Փաշինյանի ավտոշարասյանը: Հինգերորդը, պատշգամբից պատահաբար տեսնելով թիկնազորով «պաշարված» Փաշինյանին, գոռում է՝ «դավաճան»: Վեցերորդը հատուկ գրանցվում է «Տիկ-տոկ» ցանցում, որպեսզի Փաշինյանի լայվի տակ թողնի իր կոշտուկոպիտ արձագանքը, յոթերորդը ֆեյսբուքներում Փաշինյանի ու նրա իշխանության հետ կապված ինչ տեսնում է, միանգամից «ջղայնիկում» է: Ութերորդը կիսաշվարած հայացքով դիմում է քեզ, թե՝ «լավ, բա վերջն ի՞նչ է լինելու...»:

Բայց հարցնում է ոչ թե առկա իրավիճակի փաստարկված գնահատական, այլ գոնե մի թո՜ւյլ հուսադրող բան լսելու ակնկալիքով... Եվ վերջապես՝ ամեն մի ուժ, միավոր, գործիչ իր դժգոհությունն ու պայքարը փորձում է անել իր տեսանկյունից, իր հնարավորությունների սահմաններում, սակայն որոշ դեպքերում հենց միմյանց դեմ «բոչկա գլորելով»: Այսինքն, իրավիճակի մյուս նրբերանգն այն է, որ ամեն մեկը պայքարում է, դրսևորվում է այնպես, ինչպես կարող է կամ հնարավոր է համարում: Ու այդ ամենի հետ կապված՝ դիտարկվում են նաև, այսպես ասենք՝ «մեթոդաբանական սխալներ»: Մեթոդաբանական առաջին սխալն այն է, որ շատերը (հասկանալի է՝ խոսքը քաղաքական ուժերին չի վերաբերում) կարծում են, թե իրենց արածը «ապաքաղաքական պայքար» է, ավելին՝ հանրության մի մասին հասցրել են այն վիճակին, որ քաղաքական բառը լսելուն պես «վատանում» են և, օրինակ՝ ամենաքաղաքական հարցով բողոք արտահայտելիս էլ ասում, թե՝ «մի քաղաքականացրեք...», «մեր ակցիան քաղաքական չէ» և այլն:

Այստեղ խնդիրը միաշերտ չէ: Ողջ հարցն այն է, որ առկա իրավիճակում (ու արդեն մի քանի տարի է, որ բովանդակային առումով վիճակն այդպիսին է) մի կողմից՝ ցանկացած պայքար ինքնին քաղաքական է (ընդհանուր, հանրամատչելի բնորոշմամբ, քաղաքականությունը հասարակության կամ հանրույթի հարաբերություններն է պետության, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությունների հետ), մյուս կողմից՝ ավելին է, քան քաղաքականությունը, այսինքն՝ վերքաղաքական է: Իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք՝ վերկուսակցական է: Սկզբունքորեն, մենք ընդհուպ մոտեցել ենք գոյաբանական պայքարի շեմին: Չնայած, մենք այդ շեմին էինք արդեն այն պահին, երբ ՀՀ ղեկավարությունը հազարամյակներով բնիկ հայկական ու հայաբնակ Արցախը հռչակեց... ադրբեջանապատկան: Այսօր սակայն մենք գոյաբանական պայքարի շեմին ենք, անգամ կարելի է ասել՝ դուռը կրնկի վրա բացել ենք՝ արդեն Հայաստանի Հանրապետության հետ կապված:

Շատերն են հաճախ տարակուսում, թե ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները, իշխանության դեմ հանդես եկողները չեն միավորում իրենց ջանքերը: Այն պահից, երբ գործող իշխանության դեմ հանդես եկողները իրենց մեջ լիարժեք կընդունեն, որ սա գոյության պայքար է, որ դա վեր է զուտ կուսակցականից, նեղ քաղաքականից, այդ պահից էլ կսկսեն որոշակի հաջողություններ արձանագրել նշված պայքարում: Երբ կգիտակցենք, որ աղետը սպառնում է բոլորիս, անկախ մեր քաղաքական, կրոնական և այլ հայացքներից, այդ պահին էլ, հնարավոր է, ուժերը մեկտեղելու և վերահաս վտանգին դիմակայելու և դրանից փրկվելու ռեալ հնարավորություն կձևավորվի: Երկրորդ և, կարծում ենք, հիմնական մեթոդաբանական սխալը որոշ իմաստով նաև փաշինյանական ծուղակ է: Պարզաբանենք: Փաշինյանը գնում է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, մի խոսքով՝ գնում է ու, «հանդիպման բերված» լսարանին սպառնալով պատերազմով, Թուրքիայի հարձակմամբ ու չգիտես, թե էլ ինչով, փորձում է համոզել, որ նրանք համաձայնեն տարածքներ տալուն, այսինքն՝ իրենց գյուղերը թշնամու առաջ անպաշտպան դարձնելուն, գյուղազրկվելուն, տնազրկվելուն, հայրենազրկվելուն:

Ու այդ ամենից վրդովված հայրենակիցների, նաև քաղաքական գործիչների մի զգալի մասը դրա վրա է սևեռվում այն իմաստով, թե՝ «հեսա Փաշինյանը տեղացիներին կհամոզի, որ տարածքները տան...», կամ նման ընկալումներ են ունենում: Այնինչ, նախ՝ նույնիսկ «հանդիպման բերված» լսարանը Փաշինյանին սառն է վերաբերվում ու, ինչ պետք է՝ ասում են: Բայց հիմնականը. իսկ ո՞վ է ասել, որ Ոսկեպարի դիմացի սարը, կողքի ճանապարհը, այգին կամ հանդը բացառապես ոսկեպարցունն է: Հա, տասնամյակներով ոսկեպարցի մեր հայրենակիցներն են այդտեղ ապրել, շենացրել իրենց բնօրրանը, ըստ անհրաժեշտության ու պատվով պաշտպանել թշնամուց (փառք ու պատիվ իրենց): Բայց չէ՞ որ դա ամենից առաջ Հայաստանի Հանրապետությա՛ն տարածքն է, դա մեր բոլորի՛ս պետության, բոլորի՛ս երկրի անկապտելի ու անբաժանելի, անզիջելի մի մասն է: Այսինքն, եթե Փաշինյանը հանդիպելու բան ունի, ապա պետք է ՀՀ բոլոր քաղաքացիների հետ հանդիպի, ինչպես մի ժամանակ, հիշո՞ւմ եք, ասում էր՝ այս հրապարակում 3 միլիոն վարչապետներ են...

Կարճ ասած՝ սխալն այն է, երբ մարդիկ սկսում են համարել, թե Ոսկեպարի կամ Բաղանիսի մերձակա հայկական տարածքները թշնամուն հանձնելու հարցը վերաբերում է բացառապես այդտեղ ապրող մեր հայրենակիցներին: Ճիշտ նույն կերպ՝ Մովսես ու Չինար, Ոսկեպար ու Վազաշեն, Վահան և Ճամբարակ ու մի շարք այլ բնակավայրերի, գյուղերի մեր հայրենակիցները, որ բանակին հավասար, տասնամյակներով կանգնել են, նրանք հո միմիայն իրենց բնակավայրե՞րը չեն պաշտպանել: Նրանք մեզ բոլորի՛ս են պաշտպանել: Սրանք պարզ ու հասարակ թվացող հանգամանքներ են, որոնք, սակայն, բացատրելու, տեղ հասցնելու կարիք, կարծես թե, կա: Ինչպես կան այլ «մեթոդաբանական սխալներ», օրինակ՝ թեկուզ նույն Ալմաթիի տխրահռչակ հռչակագրի հետ կապված, որոնք, եթե անհրաժեշտ է, մեկ անգամ ևս առանձին կդիտարկենք: Երբ տիրապետի գիտակցումը, որ Ոսկեպարի մոտ «տարածք հանձնելը» բացարձակապես նույնն է, եթե մեկը ելնի ու հայտարարի, թե Կասկադը հանձնես ոճրագործ թշնամուն, այն ժամանակ էլ երևի կսկսենք կամաց-կամաց ոտքի կանգնել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Քարկոփում աշխատանքները շարունակվում են Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին (տեսանյութ)Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»Քիմ Քարդաշյանը արտասովոր հանդերձանքով (լուսանկարներ)ԱԱԾ տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը«Փաստ». ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»«Ժողովուրդ». ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» «Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները«Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել է
Ամենադիտված