Կալանավորվածնե'ր, բեմ բարձրացե'ք, շուտ արե'ք, հետ եք գնալու. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն Ինտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազա'ն, հավատում եմ, որ կհաղթես այս պայքարում. 8-ամյա Մարիամը` Սրբազանին (տեսանյութ) Ո'չ ուրացող, ո'չ դավաճանող եմ ձեզ, մեր ճանապարհի նշակետը մեկն է` այս ստախոսին հեռացնելն ու հաղթելը. Սրբազան (տեսանյութ) ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարել Սահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ) Ժողովրդի վրա նռնակ նետած իշխանությունը հեշտ հեռացողներից չէ, բայց գնալու են. Սրբազան (տեսանյութ) Վարչապետը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահներին (տեսանյութ) Եթե ուզում եք նստեք սպասեք, թե թուրքերը երբ են հասնելու ձեր տուն՝ ուրեմն սպասեք․ Գայա Արզումանյան (տեսանյութ) 

Ապարանում բացվել է «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն

Հասարակություն

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով:

Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, միջազգային տարբեր կառույցների, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, առաջին հերթին շնորհավորել է Ապարան համայնքի երիտասարդներին ստեղծված հնարավորության համար. «Սա մեր շարունակական և կարևոր քաղաքականությունն է՝ տարբեր համայնքներում ստեղծել միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել, զրուցել նոր գաղափարների շուրջ, ծանոթանալ միմյանց հետ, ինչպես նաև իրազեկվել գործող ծրագրերի մասին: Նրանք կարող են մասնակցել նաև տարբեր ուղղություններով ոչ ֆորմալ կրթական դասընթացների՝ դրանով զարգացման ավելի նոր հնարավորություն ստանալով»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Մեղրիում և Իջևանում արդեն գործում են նմանօրինակ կենտրոններ:

Ըստ նախարարի՝ երկու օրից երիտասարդական կենտրոն կբացվի նաև Դիլիջանում, իսկ տարվա ընթացքում՝ ևս չորս համայնքում:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, մասնավոր և հասարակական սեկտորի, ինչպես նաև համայնքի հետ համագործակցության արդյունքում. «Եթե ջանքերը չմեկտեղվեն, ապա ծրագիրը չի ստացվի. յուրաքանչյուրն անում է իր ներդրումը՝ կենտրոնը հետագայում ապրեցնելու իմաստով: Ուրախ եմ, որ հենց տեղի կազմակերպություններն են ակտիվ՝ իրենց համայնքում այդ միջավայրը ստեղծելու առումով, ինչը կարևոր է նաև կենտրոնի շարունակականության համար: Այսինքն՝ տեղում այդ ռեսուրսը, պահանջն ու ջանքը կան, և նախարարությունը դրան աջակցում է»:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է սկսել փորձնական ծրագիր՝ հիմնելով բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ կմեկտեղվեն մշակույթի տան, երիտասարդական կենտրոնի և համայնքային գրադարանի ֆունկցիաները: «Մեր համայնքներում կան բավականին շատ տարածքներ, որոնք նախկինում ակտիվ գործունեություն են ծավալել, սակայն նոր ժամանակներում դրանք նորովի վերաիմաստավորելու և ապրեցնելու խնդիր կա: Իհարկե, բարեկարգ և տրամադրող միջավայրը հաճելի է, սակայն այստեղ ամենակարևորը բովանդակությունն է. միջավայրը պետք է ծառայի մտքին և այն գաղափարներին, որ ունեն հենց տեղի երիտասարդները՝ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաև տվյալ պահին որևէ հաստատությունում չսովորող անձինք: Մենք արդեն ունենք հրաշալի օրինակներ, թե ինչպես են այս կենտրոնները համայնքներում փոխում կյանքի որակը և նպաստում երիտասարդների քաղաքացիական մտածողության զարգացմանը. դրանցում ծնվում են լավ գաղափարներ, որոնք առաջին հերթին ուղղված են հենց համայնքների զարգացմանը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն. «Կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքում տարբեր ձևաչափեր ունենք: Օրինակ՝ այս կենտրոնում կարելի է կազմակերպել գիշերակացով դասընթացներ, որը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ավելի լայն գործունեության համար: Հույս ունեմ, որ այս կենտրոնը դառնալու է Ապարանի ամենասիրված վայրերից մեկը, որտեղ դասից հետո շտապելու են դպրոցականները՝ կազմակերպելու իրենց ժամանցը, ինչպես նաև ուսանողները և մյուս շահառուները»,- նշել է նախարարը՝ կենտրոնին մաղթելով հաջող և բուռն գործունեություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական կենտրոններում պետք է իրականացվի արհեստավարժ աշխատանք՝ ուղղված ֆորմալ կրթությունից զատ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը:

«Վստահ եմ՝ կենտրոնում երիտասարդներին կփոխանցվեն կարևոր գիտելիքներ պետության և իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և այլնի մասին: Այս ամենը շատ օգտակար կլինի երիտասարդների համար, որոնք նախևառաջ իրենց սեփական համայնքն ու մարզը զարգացնելու ուղղությամբ պետք է ջանքեր ներդնեն: Համոզված ենք՝ երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան մեր հանրային կյանքին, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա վերաբերի միայն երիտասարդական քաղաքականությանը կամ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին: Կարծում ենք՝ սա կլինի այն հանգույցը և հարթակը, որի միջոցով պետական ցանկացած ծրագիր հասանելի կլինի մեր երիտասարդներին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ երիտասարդական տարբեր ծրագրեր արդեն կուղղորդվեն նաև Ապարանի երիտասարդական կենտրոն:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը ևս շնորհավորել է մարզի համար կարևոր ևս մեկ ենթակառուցվածքի ստեղծման կապակցությամբ` ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը. «Ծրագրին գույն և բովանդակություն հաղորդելու պարտականությունն արդեն դրվում է մեր երիտասարդների ուսերին: Վստահ եմ՝ կենտրոնը ծառայելու է ոչ միայն Ապարան խոշորացված համայնքին, այլև հարակից վարչական շրջանների և ամբողջ մարզի երիտասարդներին: Սա ևս մեկ հնարավորություն կլինի, որպեսզի մարզի երիտասարդները միավորվեն ու քննարկումներ իրականացնեն, որոնք կհանգեցնեն բազմաթիվ նորարարական գաղափարների ստեղծմանը՝ ի նպաստ մարզի զարգացման ու բարօրության»:

Ներկաներին ողջունել է նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը. «Մեր երիտասարդներն արդեն իսկ մեզ ստիպել են ավելի ակտիվ լինել և ուշադրության կենտրոնում պահել իրենց հարցերը: Վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց գաղափարները գեներացվել են հենց երիտասարդների կողմից»:

«ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Լաուրա Պողոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականից կենտրոնը գործել է վերանորոգված փոքր տարածքում: Հետագայում, տեսնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին հայտարարությունը, դիմել է և ընտրվել: Այժմ կենտրոնը բացվում է շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքների ավարտից հետո:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ Լաուրա Պողոսյանն ընդգծել է, որ այստեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, անձնային աճ գրանցել, քաղաքացիական կրթությանը ծանոթանալ: Երիտասարդական կենտրոնի ծրագրի շրջանակում առանձնացված է թեմատիկ մի քանի շրջանակ, որոնց ուղղությամբ տարվա ընթացքում կանցկացվեն դասընթացներ:

«Ունենք կարողությունների բացահայտման և զարգացման ոչ ֆորմալ կրթական մեթոդներով դասընթացներ: Նաև շեշտադրում ենք կամավորական աշխատանքները, և երիտասարդներին բացատրում, թե որքան կարևոր են դրանք, այդ թվում՝ հմտությունների ձեռք բերման համար: Կենտրոնում հյուրընկալում ենք նաև արտերկրից ժամանած երիտասարդների, ինչը նպաստում է տեղի երիտասարդների հետ փոխշփումներին և համագործակցությանը»,- ասել է կենտրոնի հիմնադիրը՝ ընդգծելով, որ կարևորելու են նաև ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդական քաղաքականության հայեցակարգում:

ԿԳՄՍ նախարարը և հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, որը դեռևս հագեցման փուլում է, առանձնացված է սեմինարային քննարկումների հատված, կան գիշերակացի համար նախատեսված կահավորված հոսթել ոճի սենյակներ:

Կենտրոնը կիրականացնի նաև շրջիկ երիտասարդների ակումբներ, որի նպատակը փորձի փոխանակումն է: Երիտասարդները կենտրոնում կարող են մասնակցել ինտելեկտուալ խաղերի, քվեստների, զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, ձեռք բերել մեդիագրագիտության և առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներով աշխատանքի առանձնահատկություններին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կալանավորվածնե'ր, բեմ բարձրացե'ք, շուտ արե'ք, հետ եք գնալու. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունԻնտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազա'ն, հավատում եմ, որ կհաղթես այս պայքարում. 8-ամյա Մարիամը` Սրբազանին (տեսանյութ)Ո'չ ուրացող, ո'չ դավաճանող եմ ձեզ, մեր ճանապարհի նշակետը մեկն է` այս ստախոսին հեռացնելն ու հաղթելը. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարելՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Ժողովրդի վրա նռնակ նետած իշխանությունը հեշտ հեռացողներից չէ, բայց գնալու են. Սրբազան (տեսանյութ)Վարչապետը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահներին (տեսանյութ)Եթե ուզում եք նստեք սպասեք, թե թուրքերը երբ են հասնելու ձեր տուն՝ ուրեմն սպասեք․ Գայա Արզումանյան (տեսանյութ)Փաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Էն մեծ-մեծ խոսող գործարարներին եմ դիմում` ձեր ընկերներին ճնշում են, ձեզ էլ է հասնելու, պաշտպանեք. Սրբազան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ մանրամասներ Որպես հայ մայրեր ենք հորդորում` մի' կործանեք ներկա և գալիք սերունդների ապագան, հեռացե'ք (տեսանյութ)ՔՊ-ի՝ նիստին չգալը սահմանադրական կարգը տապալելու փորձ է, դիմել եմ ԱԺ-ին, հարցը օրակարգից չի հանվելու. Մինասյան (տեսանյութ)Մեզ վրա կրակել են, սպառնացել, վախեցրել ԱԱԾ-ով, բայց մենք թքած ունենք այդ սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Թագուհի Թովմասյանը մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին«Հո՛ւպ տվիր, վերջին ելույթիցդ շատ գոհ ենք, թալանչիների հանդեպ քրգործ հարուցի»․ սյունեցին՝ Փաշինյանին Շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալինՀունիսի 12-ին անհամաչափ ու բռնի ուժ կիրառվեց, ձերբակալված 27 ցուցարար ազատ արձակվեց (տեսանյութ)Հունիսի 12-ը` «նոր Մարտի 1-ը», անջնջելի խարան է այս ստախոս ղեկավարի և իր իշխանության ճակատին. Սրբազան (տեսանյութ)Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցերՎախենալու ոչինչ չունենք, «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան (տեսանյութ)Մեր հետևում մարտական զինված զորք էր, իմ խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր ոստիկանների բռնություններից․ Սրբազան (տեսանյութ)Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ)Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ)ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթըԸնդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկաՊուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է ԻսլանդիայինՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանցՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդՕշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՄասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել ԳեղարքունիքԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ին
Ամենադիտված