Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ հունիսի 1-ի համար Էսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից 

Մենք պարտավոր ենք ապացուցել մեր՝ անկոտրում և պտղաբեր էթնոս լինելու թեորեմը. Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։

Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության չեն դիմանում։

Նախևառաջ անառարկելի է, որ Արցախի պետական ինստիտուտների մանդատը չի տարածվում և չի կարող տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքի և քաղաքացիների վրա։ Գուցե հոգեբանորեն Նիկոլին դիսկոմֆորտ է, որ իր իսկ մեղքով Հայաստանում են հայտնվել իր ազդեցությունից դուրս գտնվող Արցախի պետական կառույցները։ Սակայն ակնհայտ է, որ դա չէ Հայաստանում իշխանությունը զավթած ֆյուրերի նյարդային պահվածքի հիմնական պատճառը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը և Ալիևը միասնական ջանքերով տապալելով Արցախի պետականությունը՝ հիմա քլինինգային օֆիսի մաքրուհիների ջանասիրությամբ փորձում են ջնջել երկրորդ հայկական պետության ցանկացած ցողունային բջիջ։ Ալիևը պայքարում է այդ ինստիտուտների շենքերի դեմ (հիշեք ԼՂՀ ԱԺ շենքի գմբեթի քանդումը) և հայերի հոգևոր-մշակութային հետքն է վերացնում Արցախում։ Իսկ Նիկոլին վերապահված է տարրալուծել արցախահայերին և թաղել Արցախի պետականության մասին հիշեցնող ատյանները։

Հատկանշական է, որ այն ընթացքում, երբ Նիկոլը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ, որոնք ոչ միայն Ադրբեջանի ներսում արագորեն զարգանալու հնարավորություն են ստացել, այլև դուրս են գալիս միջազգային ասպարեզ՝ աշխատանք դեսպանատների հետ, միջազգային կառույցների հետ կումունիկացիա և այլն։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ Արցախի պետական կառույցներից ավելի ակտիվ գործունեություն է ակնկալվում՝ Արցախի հարցի՝ միջազգային քաղաքական օրակարգից չվերանալու համար։ Հասկանում եմ, որ արցախահայության ծանր սոցիալ-տնտեսական, հոգեբանական իրավիճակում և Հայաստանի գործող ռեժիմի թշնամական վերաբերմունքի պարագայում դա շատ բարդ մարտահրավեր է։ Սակայն այս հարցը կենսական է և պարտադիր է այն առաջնահերթ դիտարկելը։

Էլի ազնիվ պետք է խոստովանել, որ այս խնդիրը միայն Արցախի ղեկավարության պարտականությունը չէ, այլև ողջ հայ ժողովրդինը, ներառյալ՝ Սփյուռքը։ Այնինչ իմ տեսադաշտում (գուցե ես չգիտեմ) այդպիսի համազգային աջակցություն չի երևում։

Այս համատեքստում մի շեշտադրում պիտի անեմ։ Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում նույնպես մենք պարտվում ենք Նիկոլին կոնցեպտուալ առումով։ Ի՞նչ նկատի ունեմ։ Փաշինյանի գործողությունները, որքան էլ քաոտիկ և հախուռն թվան, իրականում նախապես մշակված ծրագրերի՝ նպատակների, խնդիրների, քայլերի արդյունք են, որոնց ի պատասխան՝ ընդդիմության և հասարակության արձագանքը և հակազդումը տարերային են, չհամակարգված, անհետևողական։

Այդ մեթոդական ճգնաժամը վերաբերում է նաև տվյալ հարցին։ Հայ հասարակական-քաղաքական միտքը չի բյուրեղացրել Արցախի ապագայի շուրջ, ստեղծված իրավիճակում՝ գործողության և գործունեության ալգորիթմ, գաղափար, կոնցեպտ։ Ամիսներ առաջ փորձեցի նման քննարկումներին նպաստել՝ առաջարկելով Արցախի համար այս փուլում «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտը (մանրամասները՝ այստեղ.)։ Սակայն, ցավոք, այս կամ որևէ այլ մոդելի շուրջ լուրջ քննարկումներ և օգտակար վերջնարդյունք, որ կարող էին պիտանի լինել Արցախի պետական ինստիտուտների համար, չեղավ։

Ընդամենը հիշեցնեմ, որ Արցախի դեպքը բացասական իմաստով ունիկալ է պարզապես «վտարանդի կառավարություն» կոչվելու համար, որովհետև դասական իմաստով նման դեպքերում իշխանությունները «գնում են դուրս», իսկ բնակչությունը մնում է տեղում։ Այնինչ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ բնակչությունը «դրսում» են։

Սակայն անգամ վտարանդի կառավարությունների դեպքում Փաշինյանի խոսույթն աննորմալ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Չերչիլը կառավարության նիստում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նիկոլական տեքստեր ասեր Լոնդոնում ապաստանած՝ Նիդեռլանդների, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի կամ Լեհաստանի վտարանդի կառավարությունների հասցեին։ Կամ նույն տարիներին Նորվեգիայի թագավորը հաթաթա տար Օսլոյում տեղակայված Էստոնիայի վտարանդի կառավարությանը։

Այն, որ Նիկոլը հոգով խավար է, իսկ մտքով՝ տկար, այլևս աքսիոմ է։ Իսկ մենք՝ որպես ժողովուրդ, կրկին պարտավոր ենք ապացուցել մեր՝ անկոտրում և պտղաբեր էթնոս լինելու թեորեմը»,- նշված է հոդվածում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է ԼարսումՔՊ խմբակցությունը ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀունիսի 1. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվելԴա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով. «Հրապարակ»Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին«Փաստ». Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են«Փաստ». Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել«Փաստ». «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի»«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԿորյունի-Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոցներով տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներովԱնմոռանալի մրցաշրջան. Մխիթարյանը՝ Ինտերի հետ սկուդետոն նվաճելու մասինԵրևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԱշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայրՔյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողներիԲերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցումՄհեր Գրիգորյանը Իտալիային մաղթել է խաղաղություն ու բարգավաճումՁերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլՁերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ ԱրիստակեսյանինԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի ձերբակալվել ենԷկոնոմիկայի նախկին փոխնախարարը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ
Ամենադիտված