Գեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ) Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) 

«Մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է, ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ, սա չպիտի որևէ մեկին տանք». Վահե Նազարյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում, տուն «վերադարձել» երեք ամիս անց. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն ամեն միջավայրում տարբերվում էր՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ֆուտբոլային ասպարեզում: Շատ հավասարակշռված էր, հանգիստ, անհրաժեշտության դեպքում՝ խիստ իր շրջապատում, եղբոր նկատմամբ: Իրեն հարգում էին իր այդ խստության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Վահեի մայրիկը:

Նշում է՝ մինչև հինգերորդ դասարանը որդին բացարձակ գերազանցիկ է եղել: «Օլիմպիադաների է մասնակցել, աշխարհագրության օլիմպիադայում հաղթել: Դպրոցից գովասանագրեր ունի: Բայց Վահես տարված էր ֆուտբոլով: 2011 թ.-ից Արարատի մանկապատանեկան թիմում է խաղացել: Մինչև զորակոչվելը ֆուտբոլ էր խաղում: Խաղում էր նաև Երևանում՝ ֆուտզալի ակումբում, բայց դա «թողեց», քանի որ իր նպատակը մեծ ֆուտբոլում հաջողություններ ունենալն էր: Խաղացել է բարձրագույն լիգայում, բայց կորոնավիրուսի պատճառով մեկ տարի կորցրեց, կարծես դա իր դեմ լիներ: Տիրապետում էր անգլերենին և ռուսերենին: Ինքնուրույն էր սովորում օտար լեզուները. երբ ասում էի, որ կարող ենք իրեն լեզվի պարապմունքների ուղարկել, հակադարձում էր՝ համակարգիչ գնեք, ինքնուրույն կսովորեմ: Ու սովորում էր: Հիմա, երբ նայում եմ իր գրառումները, զարմանում եմ, թե երբ է հասցրել այդքան բան սովորել»:

Վահեի ապագայի պլանները կապված էին ֆուտբոլի հետ, ծառայությունն ավարտելուց հետո էր որոշում կայացնելու բարձրագույն կրթության հետ կապված: «Թե՛ մենք, թե՛ իր դպրոցում զարմացել էին, որ որևէ տեղ չընդունվեց: Ասաց, որ չի ուզում որևէ բան կիսատ թողնել, կծառայի, կվերադառնա, հետո կորոշի, թե ինչ անել: Հետաքրքիր մի բան էլ ասեմ. նախքան բանակ զորակոչվելը Վահեն հաշտվել է բոլորի հետ, որոնց հետ թեկուզ մի փոքր վեճ է ունեցել: Իր զոհվելուց հետո են ընկերները պատմել ինձ այդ մասին: Կանխազգացո՞ւմ է ունեցել, թե՞ ինչ, հիմա որևէ մեկս ասել չի կարող: Տանն իր անկյունում նոթատետրեր կան, իր ամեն օրվա մասին գրել է: Անգլերենով է գրել: Օրվա պլանավորում է արել, թե երբ պետք է արթնանա, գիրք կարդա ու ֆիլմ դիտի և այդպես շարունակ: Այնքան գրքեր կան մեր տանը, բոլորն իրենն են: Կատակում էի՝ Վահե՛ ջան, հաստափոր գրքեր գնիր, որ երկար կարդաս»:

Վահեն Հայկական զինված ուժեր ծառայության զորակոչվել է 2022 թ.-ի հուլիսի 15-ին: Օգոստոսին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, սեպտեմբերին տեղափոխվել է Ջերմուկ, տեղափոխվելուց տասն օր հետո բարձրացրել են դիրքեր: Տիկին Արմինեն ասում է՝ երբ որդին պետք է բանակ զորակոչվեր, ասում էր՝ մա՛մ, կլսեք իմ մասին, թե ինչպես եմ ծառայում: «Թե՛ Արարատում, թե՛ Ջերմուկում իր ծառայության կարճ ընթացքում հարգանք է վայելել, սիրվել իր ծառայակից ընկերների կողմից: Ինձ ասում էին՝ ուրախացիր, տղեդ բանակ է գնում: Բայց ես ուրախ չէի: Վահեն էլ ասում էր՝ մա՛մ, պետք չի բանակի քեֆ անել, եթե գամ, այդ ժամանակ կանեք: Իմ հայրիկի գերեզմանատեղին Աբովյանի պանթեոնից այնքան էլ հեռու չէ: Երբ ասում էի՝ գնանք տատիկ-պապիկի մոտ, Վահեն արձագանքում էր՝ միևնույնն է, ես էլ եմ այնտեղ գնալու: Երբեմն նման բաներ էր ասում: Երկու անգամ ավտովթար եղավ, բայց իրեն ոչինչ չեղավ: Ընկերներին ասել էր՝ երրորդ անգամը ծառայության ժամանակ է լինելու, ու ես չեմ փրկվելու: Նման զգացողություններ է ունեցել»:

Մայրիկը նշում է՝ ծառայության կարճ ժամանակահատվածի մասին որդին քիչ էր պատմում, բայց գիտեին, որ հարմարվել է ծառայությանը: «Պատմում են, որ Վահեն հենց սկզբից ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Տասն օրից ավելի էր, ինչ Ջերմուկում էր: Ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է: Ամենաբարձր տեղում էր, ու այսպես էր նկարագրում. «Ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ: Այս տեղը չպիտի որևէ մեկին տանք»»: Վահեն բարձրացել է դիրքեր, ու սկսվել է պատերազմը: «Այնպիսի կռիվ է տվել Վահեն: Ընկերներին ասել էր՝ այստեղ այնքան բան ենք արել, որ դիրքը չենք կարող տալ թշնամուն: Ինչպես էր զգում, որ նման բան կարող է լինել: Այնտեղ ամեն հարմարություն ստեղծել էին, նկարներ էլ կան: Մինչև վերջին պահը երեք հոգով, այդ թվում՝ իրենց մայորը, մնացել են դիրքում: Ինը հոգուց երեքն են այդ դիրքում զոհվել, նրանք, ովքեր մինչև վերջ մնացել են, չեն նահանջել:

Վահեն սեպտեմբերի 13-ին չի զոհվել: Այդ օրը կռվել է, հետո նաև սեպտեմբերի 14-ին: Ընկերներին զանգել է ու ասել՝ դաժան մարտեր են, գուցե չվերադառնանք»: Վահեն զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ երեկոյան ժամը հինգից վեցի միջակայքում, ընկերներին ասել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել: Մինչ այդ դաժան մարտ են մղել թշնամու դեմ: «Հիմա, երբ ասում եմ՝ գոնե փախնեին, արձագանքում են՝ դու հավատո՞ւմ ես, որ քո տղեն կփախներ, դիրքը կթողներ: Ջերմուկի ամենաբարձր տեղն էր»: Վահեն տուն է «վերադարձել» երեք ամիս անց: Մայրիկի խոսքով, դեկտեմբերի 7-ին Ադրբեջանը 13 տղայի մարմին է փոխանցել Հայաստանին, Վահեն նրանցից մեկն էր:

«Սպասում էի իրեն, մտածում, որ կվերադառնա, ինձ անակնկալ կանի: Բայց օրերն անցնում էին, լուր չունեինք իրենից, մեզ էլ էին շատ ծնողների պես ասում, որ անտառներում են, բայց իրականությունն այլ էր»: Հիմա Աբովյանում ավագ դպրոցներից մեկում, որտեղ սովորել է Վահեն, նրա անունով դասասենյակ է անվանակոչվել, դպրոցում փառքի անկյունը երեխաներին պատմում է Վահեի ու նրա սխրանքի մասին, որ սերունդները չմոռանան, որ անուն առ անուն ճանաչեն նրանց, որոնց կյանքի գնով Հայաստանը շարունակում է ապրել:

Ծանրագույն օրերի միջով է անցել Վահեի ընտանիքը ու շարունակում է անցնել: Վերքը, որ վստահաբար երկար ժամանակ դեռ չի սպիանա, շարունակում է ցավեցնել: Սպիանալուց հետո էլ այն հանգիստ չի տալու ծնողներին, որոնք իրենց զավակներին են կորցրել, զավակներին, որոնց հայրերը պատերազմից չեն վերադարձել, կանանց, որոնց ամուսինները հայրենիքն ամենաթանկն են համարել: Իսկ ընտանիքին Վահեից հետո ապրելու ուժ տալիս է նրա կրտսեր եղբայրը: «Պետք է հանուն նրա ապրենք, ուժեղ լինենք, որ հանկարծ նա չկոտրվի, չէ՞ որ ինքն էլ իր եղբորն է կորցրել: Նաև հույսս չեմ կտրում, որ մի օր հանդիպելու ենք մեր երեխաներին: Իրենք չեն գալու, բայց մենք ենք գնալու իրենց մոտ, այդ հույսն է ապրեցնում»:

Հ. Գ. - Վահե Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ) ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստն անվանել է «դերյա», ականջիս հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Խաչատուրյանն ու Սիմոնյանը (տեսանյութ) Գյումրեցիները ողջունում են շարժման աջակից երիտասարդներին (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել․ համացանցային խարդախություններ են բացահայտվել Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են. Սրբազան (տեսանյութ)Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու. ԿԳՄՍ-ն Սրբազանին ընդառաջ չեղարկել է համերգը (տեսանյութ)Երեխե'ք ջան, մի վայրկյան չտխրե'ք, դուք էս բեմին կարոտ չեք, իրենք են կորցրել. Սրբազանը` երեխաներին (տեսանյութ) «Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ ՀամբարձումյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)
Ամենադիտված