Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ փաստաթղթերը Անահիտ Մնացականյանին ծննդյան առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն ավելի ու ավելի է աճում. Հրապարակ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով Բերման ենթարկելուց բերետավորը քիթս կոտրել է. ցուցարար (տեսանյութ) Ռոզա Ծառուկյանը ներկա է եղել Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգին (տեսանյութ) Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին 

Վարչապետին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակում Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 6 ծրագիր, որոնք ներառում են ընդհանուր առմամբ 40 միջոցառում։ Դրանք ուղղված են եղել ոռոգման համակարգի խնդիրների լուծմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայություններին, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը և մոնիթորինգին: 2023-ի համար առանց վարկային և դրամաշնորհային միջոցների տարեկան ճշտված պլանը կազմել է 22,092.5 մլն դրամ, կատարողականը՝ 98.08 %։

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են աշխատանքները ջրամատակարարման տևողության ավելացման, ջրի որակի բարելավ¬ման, ինստիտուցիոնալ բարեփոխումների խորացման, վարձակալության պայմանագրի վերահսկման, մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև այլ ուղղություններով։

Ոռոգման նպատակով ջրառ իրականացնող «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 15 ջրօգտագործող ընկերությունների գործունեությունների արդյունքներով ապահովվել է 87.96 հազ. հա հողատարածքների ջրամատակարարումը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է, թե այս պահի դրությամբ Հայաստանում ինչքա՞ն ջուր է ամբարվել: Նշվել է, որ ջրամբարներում ընդհանուր 1.1 մլրդ խմ ջուր է ամբարվել: Հարցին, թե որքա՞ն է մեր երկրի պոտենցիալը, որ հնարավոր է ամբարել՝ պատասխանատուները նշել են, որ ունենք 7.5 մլրդ խմ մակերևութային հոսք, և նախնական գնահատմամբ՝ եթե դիտարկվի ջրամբարների կառուցման հայեցակարգը, հնարավոր կլինի ամբարել ևս 1.7 մլրդ խմ ջուր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ գործող աշխատանքային խմբի օրակարգում այդ հարցը՝ որպես ջրի կառավարման կարևորագույն խնդիր, ներառված է և պետք է ձևակերպեն անելիքները: «Ինչպե՞ս այսօր 1.1 մլրդ խմ ջրին ավելացնենք այն, որտեղ պոտենցիալ կա, որովհետև մեծ ներդրումների հետ կապված հարցեր են: Պետք է որոշենք նաև, թե եղած ֆինանսական հնարավորություններն ինչ հաջորդականությամբ որ կարիքներին ենք ուղղում»,- ասել է փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս պրոցեսի մեջ պետք է նաև որոշակի ֆինանսական սխեմայի հաշվարկ անել: «Մենք պետք է հասկանանք՝ դա ինչ ազդեցություն է ունենալու մեր ջրի օբյեկտիվ սակագնի վրա: Կարող է 10 տարի հետո 10 անգամ բարձր գինը շատ էլ էժան գին է, կամ շատ էլ թանկ գին է: Բայց եկեք արձանագրենք, որ մենք հարցեր ձևակերպում ենք փորձի արդյունքում: Այսինքն՝ քայլում-քայլում ենք, գնում ենք պրոբլեմին բախվում, ձևակերպում հարցը, հետո նորից ենք քայլում, գնում պրոբլեմին բախվում՝ ձևակերպում ենք հարցը: Սա նշանակում է, որ մենք խնդիրն, այսպես ասած, չենք տեսնում տեսության մեջ: Մինչև չենք գնում իրադրության հետ բախվում՝ այդ հարցը մեզ համար չկա, գոյություն չունի: Սա ֆունդամենտալ պրոբլեմ է, մինչդեռ ճիշտ ռեժիմն այն է, որ մենք դա իմանանք և կառավարենք, չթողնենք, որ դա դառնա խնդիր»,- նշել է վարչապետը:

Տեղեկացվել է, որ ոռոգման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 71.9% վարձ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: Նշվել է, որ չնայած այս արդյունքին՝ ոռոգման ոլորտի նախորդ տարիների ընդհանուր պարտքը հասնում է շուրջ 28 մլրդ դրամի: Նշվել է, որ 2022 թվականի համեմատ ջրի կորուստի ծավալը նվազեցվել է 1,5 տոկոսով:

Անդրադառնալով հավաքագրումների ցածր տեմպերին, ջրի կորստի բարձր ցուցանիշներին, ինչպես նաև ոռոգման բնագավառում առկա բազմաթիվ խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Եկեք արձանագրենք, որ ունենք ջրային համակարգ՝ առանց ֆինանսական սխեմայի: Ֆինանսական մոդել չունենք: Մենք չենք ստեղծել մի համակարգ, որը վերարտադրվելու հնարավորություն ունի: Այսինքն, այս համակարգը մահացած համակարգ է և ուզում եմ բացատրել նաև, թե ինչու եմ ասում այդպես:

Երբ գիտնականներն ուզում են բացատրել ինչ է կյանքը՝ նշում են, որ կյանքի բնորոշ հատկանիշներից մեկն ինքն իրեն վերարտադրելու հնարավորությունն է, հետևաբար ցանկացած համակարգ, որն իրեն չի կարող վերարտադրել՝ ինքը մահացած համակարգ է: Մենք սա չենք խոստովանում և մեր ժողովուրդն էլ չգիտի դրա մասին: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մեր բոլորի և մեր պետական բացթողումն է: Մարդն իր վարելահողի մեջ ուզում է ստանալ կամ չի ստանում ջուր, ջուրը կա՝ ինքը գոհ է, ջուրը չկա՝ դժգոհ է: Բայց մենք իրեն չենք ասում, թե այդ ջուրը մինչ իր վարելահող հասնելն ինչ ֆիզիկական, կազմակերպչական, իրավական և ֆինանսական ճանապարհ է անցնում: Ես համոզված եմ, որ մարդկանց վերաբերմունքն իրավիճակների նկատմամբ ձևավորվում է այն պատճառով, որ մենք մարդկանց չենք բացատրում, թե ինչ է իրականում տեղի ունենում:

Իմիջիայլոց, ես սա ինչ-որ ձևով համեմատում եմ առողջապահության ոլորտում հին և նոր մշակույթի հետ: Հին մշակույթի առանձնահատկությունն այն էր, որ մարդուն չէին բացատրում իր հիվանդությունը, թե խնդիրն ինչի մեջ է, հարազատներին թաքուն էին ասում: Նոր մշակույթով մարդուն բացատրում են, թե իր խնդիրն ինչի մեջ է և դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ պիտի իմանա՝ ինչն է խնդիրը, որ դրա լուծմանն օգնի առնվազն ըմբռնմամբ, թե ինչ է կատարվում իր հետ:

Այսօր ես արձանագրում եմ, որ մեր ոռոգման համակարգը մահացած է և առնվազն եթե իր տակ նոր ֆինանսական սխեմա չդնենք՝ հնարավոր չէ նրա վերակենդանացումը: Շատ բարդ և դժվար աշխատանք է, ես հասկանում եմ, թե ամեն մեկ միլիոն դրամ հավաքագրելն ինչ էներգիա է տանում ընդհանրապես մեր կառավարման համակարգից, բայց դա, ըստ էության, սիզիփոսյան աշխատանք է, որն արդյունք չի տալիս: Մենք պետք է սա բացատրենք մարդկանց, որ իմանան, որովհետև մարդկանց մոտ շարունակում է մնալ այն ընկալումը, որ ինչ-որ չար վիշապ նստած է ջրի ակունքի վրա և չի թողնում, որ ջուրը գա, հասնի, ինչը սկզբունքորեն ճիշտ է: Բայց այդ չար վիշապն անարդյունավետ համակարգն է: Եվ մինչև այդ վիշապի գլուխը չկտրենք, չոչնչացնենք այդ վիշապին և նորմալ համակարգ չստեղծենք՝ չի լուծվելու այս հարցը: Հետևաբար՝ այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»:

Նիկել Փաշինյանն անդրադարձել է նաև ցայտաղբյուրների հետ կապված հարցին: «Կարող է ընդհանուր ծավալի մեջ փոքր բան է, բայց մշակույթի առումով ես շատ կարևոր եմ համարում: Ցայտաղբյուրների հետ կապված, մենք ինչո՞ւ չենք կարգավորում, որ ցայտաղբյուրները փականներով գործեն, դա նաև ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է: Այսինքն՝ ոչ թե արգելենք ցայտաղբյուրների գոյություն, այլ աշխարհում այդ մշակույթը կա, դրանց վրա պարտադիր փական պետք է լինի: Եվ ինչ-որ հորիզոն որոշենք, որ այդ ժամանակից հետո առանց փականի ցայտաղբյուրներն ուղղակի չեն կարող գործել: Շատ հարցեր կան, որ մեր ընկալման փոփոխությամբ պետք է հարթվեն, բայց մենք պետք է հետևողական աշխատենք, որովհետև եթե ընդամենն արձանագրենք այդ փաստը, որ դա այդպես է ու ոչինչ չանենք, այդպես էլ կմնա»:

Նշվել է, որ դեռևս 2021 թվականից մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը: 2023-ին շարունակվել և ավարտին են հասցվել ոռոգման համակարգերի մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման աշխատանքները․ ընդհանուր առմամբ տեղադրվել են 2235 հատ SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումներ։

Ոռոգման ոլորտում էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 166.3 մլն կՎտ ժ կամ 7.8 մլրդ դրամ՝ 2022 թվականի 172.2 մլն կՎտ ժ՝ 8.1 մլրդ դրամի դիմաց կամ պակաս է ծախսվել 5.9 մլն կՎտ ժ կամ 300 մլն դրամ:

2023-ին շարունակվել են միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքները։ Վերակառուցվել են երկրորդ կարգի ջրանցքների 45 կմ և ներտնտեսային ցանցերի 17 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ։

Ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառման շրջանակներում 2023-ին Արմավիրի և Արարատի մարզերում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 5 օբյեկտներում։

«Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարում» ծրագրի «Արփա-Սևան թունելի ընթացիկ շահագործում և պահպանում» միջոցառմամբ նախորդ տարի հատկացվել է 270 մլն դրամ: «Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավում» միջոցառմամբ աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին․ շուրջ 220.1 մ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներն ամբողջությամբ վերանորոգվել և ավարտվել են նախորդ տարվա ընթացքում:

Իրականացվել են 172.5 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, վերականգնման և նորոգման աշխատանքներ: Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքներում կատարվել են գրունտային ջրերի մշտադիտարկումներ։ Միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6469 հա հողատարածքների աղակալումը։

Անդրադարձ է կատարվել նաև մաքրման կայանների գործունեությանը, այս ուղղությամբ առկա խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Վարչապետ Փաշինյանն, այս համատեքստում անդրադարձել է Սևանա լիճ թափվող ջրերի մաքրման հարցին: «Տեսեք ինչ է տեղի ունենում. բնակչությունը, մենք բոլորս օգտագործում ենք, ասենք՝ քիմիա, տարբեր տեսակի՝ լվացքի, ափսեներ լվանալու հեղուկներ և այլն: Այդ ջուրը լցվում է Սևանա լիճ, որտեղ սիգը այդ ջուրը, այդ քիմիան կլանում է, հետո մենք սիգը բերում դնում ենք մեր սեղանի վրա: Այս մեխանիզմը, որ ասում եմ՝ մարդիկ տեղյակ լինեն, սա շատ կարևոր է: Այսինքն՝ սա հետո ի՞նչ հետևանքներ է ունենում առողջապահության ոլորտում: Իսկ Սևանում այսօր դրանք հասել են աննախադեպ ծավալների: Կենցաղային տեխնիկան է զարգացել, կենցաղային քիմիան է զարգացել, էժանացել է, դրանք դարձել են համատարած և այլն:

Այն քիմիայի ծավալը, որ ամեն տարի լցվում է Սևանա լիճ, դա ուղղակի սարսափելի բան է: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ քիմիան վերադառնում է և մտնում մեր, մեր քաղաքացիների, մեր երեխաների օրգանիզմ, և առողջապահության ոլորտում ունենում ենք համապատասխան հետևանքներ: Մեր սերունդի այդ ընկալումը, ընմբռնումը գալիս է այս կարգի տեղեկատվության հետ հաղորդակցվելուց, որովհետև մարդը գիտակցում է ինչ է անում: Մենք, օրինակ, եկեք խոստովանենք, գեղագիտական է թվում թեման՝ դե Սևան լցվում է, այդքան էլ լավ չէ, խղճի խայթ և այլն, բայց իրականում թեման գեղագիտականից բացի, շատ ավելի մեծ ընդգրկում ունի, որը վերաբերում է ՀՀ ժողովրդի առողջությանը: Ես դեռևս միայն Սևանա լճի օրինակն եմ ասում, Արարատյան դաշտ, մնացած բոլոր տեղերը, գետեր և այլն, սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Եվ եթե այսօր կարգավորումները չստանանք, 50, 60 տարի հետո սա այնպիսի աղմկոտ ձևով է արտահայտվելու մեր իրականության մեջ, որ նույնիսկ սարսափելի է մտածել»,- ասել է վարչապետը և ընդգծել, որ ջրային ոլորտի կառավարման ռազմավարության մեջ այս խնդրին պետք է անպայման անդրադառնալ:

2023 թվականի հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներից ավարտվել և շահագործման է հանձնվել Ապարանի «ՔՅԱՆԴԱԼ» կոչվող սելավատարի մոտ 2000 մ-ը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրերի շրջանակներում 2023-ի ընթացքում Արարատի մարզի Դվին, Նոր Կյանք, Շահումյան, Արտաշատ, Ղուկասավան, Ոստան, Սիսավան, Բուրաստան, Արբաթ, Խաչփար բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտվել և հանձնվել են շահագործման։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հաշվետվության համաձայն՝ ապահովվել է ջրի որակի համապատասխանությունը գործող ստանդարտներին՝ կազմելով 98.6 %։

2023-ի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման միջին տևողությունը կազմել է՝ Երևան քաղաքում 23.2 ժամ/օր, այլ քաղաքային համայնքներում՝ 20.5 ժամ/օր, իսկ գյուղական տարածքներում՝ 20.2 ժամ/օր:

Բարելավվել է հաշվառման համակարգը․ խմելու ջուր մատակարարող կազմակերպության սպասարկման տարածքում 2023 թվականին ջրաչափությունը կազմում է 99.8%՝ նախորդ տարվա 99.76% համեմատ։

Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 95%` 2022 թվականի 94.2%-ի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 0.8%։

Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում ծրագրի շրջանակներում շարունակվում են «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացումը։

Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարական աշխատանքների շրջանակում իրականացվում են մոբիլիզացիոն և գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները։

Փոքր և միջին ջրամբարաշինություն ծրագրում ներառված 15 ջրամբարներից՝ Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիճքի և Արթիկի մասով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտման փուլում են, իսկ Արգիճիի ջրամբարի նախագծման աշխատանքների ժամկետներն երկարաձգվել են՝ տարածքում ենթակառուցվածքների (ՓՀԷԿ) առկայության պատճառով։ Մնացած 9 ջրամբարների մասով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն:

Օրվա կարգավորման թվով 31 ջրավազանների կառուցման և վերակառուցման համար, Ջրային կոմիտեի հետ կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում Խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են օրվա կարգավորման թվով 28 ջրավազանների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց վերաբերյալ ստացվել են քաղաքաշինական պարզ փորձաքննության դրական եզրակացություններ։ Ներկայացված փաթեթները գտնվում են համալիր փորձաքննության փուլում, որոնց դրական եզրակացությունների արդյունքում 2024 թվականի առաջին կիսամյակում կմեկնարկեն մրցույթները։

Մեկնարկել են աշխատանքները Ջրի ազգային ռազմավարության մշակման ուղղությամբ։

Նշվել է, որ ջրային համակարգի արևային վահանակներով շարունակաբար վերազինումը ևս համարվում է կարևոր նպատակակետ։ ՋՕԸ-ների հետ համատեղ իրականացվել են խոշոր պոմպակայաններում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման հնարավորության ուսումնասիրություն և նախնական գնահատում։

Հաջորդ առաջնահերթությունը ոոոգվող հողատարածքների ավելացումն է, կաթիլային ոռոգման անցման խրախուսումը։ Օգտագործելի ջրային ռեսուրսների ամբարման և կառավարման արդյունքում կավելացվեն ոռոգվող հողատարածքները, իսկ իրականացվող ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի նաև ընդլայնել կաթիլային ոռոգելի հողատարածքները։

Վերջին տարիներին պետության կողմից իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր՝ չսպասարկվող բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծման համար: Աշխատանքներ են իրականացվում նաև վարկային և դրամաշնորհային ներդրումային ծրագրերով։ Ներկայումս Ջրային կոմիտեն համայնքների հետ աշխատանքներ է տանում՝ վերագնահատելու համար սուբվենցիոն և այլ ծրագրերի արդյունքում բարելավված վիճակը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է տեղի ունենա ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: «Իրազեկման հանգամանքը շատ կարևոր է: Մի շարք գյուղերում ասում են, թե մեր սարերի ջուրը մեզ վրա վաճառում եք: Մենք ասում ենք՝ ժողովուրդ, մեր և ձեր սարերի ջուրն անվճար է, դուք վճարում եք միայն նրա համար, որ ոչ թե դույլերով գնաք, սարից ջուր բերեք, այլ որ ձեր տան մեջ այդ ջուրը ստանաք: Շատ դեպքերում, սա թվում է թե պարզ բան է, բայց մարդն իր գործի, իր դարդի, իր հողի հետ միշտ չէ, որ այս նրբությունների մեջ խորանում է: Դա կարևոր է, մեզ համար էլ է կարևոր, որ ինքը դա իմանա, նաև իր համար էլ է կարևոր, որ ինքն իմանա»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գnրծnղnւթյունները Գազայում. Նեթանյահու Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄԱԿ-ի անվտանգության հարցերով ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ ՀՀ իշխանության մոտ պանիկա կա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ընդամենը մեկ հաջողությունից. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել էԱրմավիրի մարզպետը «ՔՊ»-ին շնորհակալություն է հայտնել Գյուլնազարյանին Փարաքարի ղեկավար ընտրելու համարՈրոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում․ Սյունիքի մարզպետը քննարկում է կազմակերպել Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի նախագահի խորհրդական Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է Փաշինյանը սարսափում է ընտրությունների գաղափարից, նա չի ուզում իշխանություն կորցնել․ Սուրեն ՍուրենյանցՈրպես ԱԺ նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների․ Սիմոնյանը՝ Սլովենիայի ԱԺ նախագահին Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՓաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել ԵրևանումՆիկոլն օգնության է կանչում Ալիևին և Էրդողանին (տեսանյութ)Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբանԻրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Վարազդատ Հարոյան․ Հավաքականում պետք է այնպես խաղաս, որ ուրախացնես մի ամբողջ երկրի և ժողովրդի (տեսանյութ)Ընդդիմության մանդատները դնելը սխալ է, այդ գործիքը պետք է ԱԺ-ում, երբ ՔՊ-ն կստորագրի կապիտուլիացիա․ քաղաքագետ (տեսանյութ)Հավատը սեփական ուժերի ու այլոց նկատմամբ կարևոր է հետտրավմատիկ վերականգնման համար․ Աֆեյան Մենք չենք ուզում բախումներ, թող զգոն լինեն ու դարձի գան, հատկապես` բերետավորներից ոմանք. սարկավագ (տեսանյութ) Մեծ հանրահավաք՝ հունիսի 9-ին. Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները (տեսանյութ)Հայկական կողմը Ուկրաինայի հետ պայմանավորվել է գործարարների մասնակցությամբ մեծ քննարկում կազմակերպել Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, շատ կարևոր հանդիպման ենք գնալու․ Սրբազան Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի «փլուզման» մասին (տեսանյութ)Մեր տղաներն ազատության մեջ են. իրավապաշտպանը կարդում է 26 ազատ արձակված տղաների անունները (տեսանյութ)ԱԱԾ-ն և դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ և միլիոններ չեմ ստացել, պատասխանը ո՞վ կտա (տեսանյութ) Հսկում ենք ոստիկաններին, չեմ հավատում, որ իրապես ոստիկանական շարքերից են, բայց հետևելու ենք. Սրբազան (տեսանյութ)Այսօրվանից դիվանագետների խորհուրդը հանդիպումների շարք է սկսել օտարերկրյա ներկայացուցիչների հետ (տեսանյութ) ԱԺ-ում խամաճիկ ընդդիմություն կունենանք, եթե Փաշինյանը կազմակերպի ընտրությունները (տեսանյութ) Հայաստանն ու Ղրղզստանը բավարարում են ԵԱՏՄ մրգերի ու բանջարեղենի պահանջը․ ՄիշուստինԳագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացված «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումի աշխատանքը ներկայացվել է տեսաֆիլմով (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի նկատմամբ շատ վատ է պահել իրեն, դատապարտում եմ այս դեպքը․ Արամ Գյուրջյան (տեսանյութ) Թմրանյութը մարմնի ամենատարբեր հատվածում են պահել, և տեղում ստուգել հնարավոր չեղավ․ Լիլիթ Մինասյան (տեսանյութ)60-ից ավելի բերետների ներխուժումը ՀՅԴ գրասենյակ և պատգամավորի խոշտանգման հարցը քննո՞ւմ եք (տեսանյութ)«Աննա Հակոբյանը 11 000 դասալիքներից խոսեց, քանի՞ վարույթ է հարուցվել», «Հետախուզման դեպքեր ունենք» (տեսանյութ)Եթե ընդդիմադիրների վրա գործեր «կարվեին», հազարավոր կալանավորված ակտիվիստներ կլինեին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ամենադիտված