«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ) Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.am Կիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ) Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատար Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ) Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է «Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ) 

Սահմանվել են բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և կարգը

Հասարակություն

Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը: Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նշել. «Գործող ընթացակարգերով էլ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են ուղղորդումներ համապատասխան խնամք կամ դաստիարակություն իրականացնող հաստատություններ, կամ որոշակի տեղեկատվություն է փոխանցվում տվյալ դեպքերի հետ կապված, սակայն դա տեղի չի ունենում համատարած, համակարգված և կանոնավոր: Այս գործընթացի արդյունավետությունը հաճախ նաև պայմանավորված է իրավապահ համակարգի աշխատակիցների կամ սոցիալական աշխատողների անձնական հատկություններից, նրանց ջանասիրությունից: Այս նախագծով, ըստ էության, մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր դեպք քննվի պատշաճ, համակարգված, համապարփակ, կոնկրետ մասնագետներից կազմված խմբերի միջոցով, և հնարավոր լինի հստակ միջոցառումներ առաջարկել»:

Այսպիսով, բռնության ենթարկված երեխաների պաշտպանության գործում հստակ ներգրավվածություն կունենան հետևյալ մարմինները՝ ՆԳՆ ոստիկանությունը. այս մարմինը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը և պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է, ԱՍՀ նախարարությունը, միասնական սոցիալական ծառայությունը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, դեպքի հայտնաբերման և երեխայի խնամքի հաստատություններ տեղավորման գործընթացում հիմնական ներգրավվածություն ունեցող մարմիններն են, առողջապահության նախարարությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որոնք կարող են ներգրավվել ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքից, ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները. վերջիններս կներգրավվեն, որպեսզի երեխայի սոցիալականացումը տեղի ունենա անխոչընդոտ, բացառվի կրկնակի զոհականացումը, երեխայի կրթական իրավունքը վերականգնվի, և հաղթահարվեն դժվարությունները, մարզպետի աշխատակազմերը, Երևանի քաղաքապետարանը և ՀԿ-ները: Որոշմամբ սահմանվում են նաև փոխգործակցության սկզբունքները:

«Նախատեսվող փոփոխությունների արդյունքում պատկերը կլինի հետևյալը. երբ որևէ խողովակով հայտնաբերվի կամ ահազանգ ստացվի բռնության ենթարկված երեխայի մասին, խնամակալության և հոգաբարձության մարմինները գնահատման արդյունքում պետք է անհապաղ ապահովեն երեխայի՝ աջակցության որևէ կենտրոնում տեղավորումը, եթե գնահատման արդյունքում չլինի երեխայի խնամքի հաստատություն տեղավորելու անհրաժեշտություն, ապա կիրականացվի դեպքի վայրում անհատական սոցիալական ծրագրի կազմում, որը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ ընտանիքի հետ տարվող անհրաժեշտ աշխատանքներ՝ նպատակ ունենալով ապահովել երեխայի վերասոցիալականացումը կամ ընտրել հետագա խնամքի կազմակերպման ձևը: Աջակցությունը տրամադրվում է երեխայի անհատական դեպքից ելնելով: Ըստ այդմ՝ կարող է լինել անհրաժեշտություն երեխային մատուցել վերականգնողական օգնություն, տրամադրել ցերեկային հաստատության ծառայություններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպում, իրավական օգնություն, կրթության վերակազմակերպում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ որոշման ընդունման արդյունքում բռնության ենթարկված երեխաների հետ տարվող աշխատանքներն ավելի համակարգված կլինեն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Սա էլ է ստանդարտի մասին, երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտի մասին է խոսքը: Այստեղ, իհարկե, ընտանիքից դուրս իրադրությունները պարզ են, մենք հստակ վերաբերմունք ունենք: Մեր քաղաքականությունն է՝ երեխայի հետ կապված դժվար իրադրություններում մաքսիմալն անել, որ երեխան մնա և շարունակի մնալ ընտանիքում. սա բոլոր հարցերում մեր առաջնային քաղաքականությունն է: Բայց կա մի նրբություն, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել. երեխան ոչ մեկի սեփականությունը չէ: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ մենք սրա մասին էլ պետք է բարձր խոսենք: Այո՛, կան իրադրություններ, երբ պետությունը, կառավարությունը պետք է միջամտի, երեխային դուրս բերի ընտանիքից, և պետությունը պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ: Ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով միջամտի և երեխային պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանին բարևելը կապ չունի, բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել (տեսանյութ)«Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան ԳեղամյանՈՒՂԻՂ․ Սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետՄայիսի 26-ին որոշվելու է ՀՀ-ի ապագան, կոչ եմ անում բոլորին լինել հրապարակում. Մամիջանյան (տեսանյութ)Խ. Սուքիասյանը կարող է փորձել ինձնից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, բարի ժամանց իրեն. Մամիջանյան (տեսանյութ)Խ. Սուքիասյանը մեզ չի կարող վախեցնել, նրա սպառնալիքն այդպես չենք թողնելու, սկսվելու է գործընթաց (տեսանյութ)Ձերբակալվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական (տեսանյութ)Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ ՓաշինյանինԻրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել․ Բագրատ ՍրբազանԶատուլինը հայտնել է՝ ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ որ 2 երկիրն է 2020-ին օգնել Բաքվին Որպես արցախցի՝ մայիսի 26-ին գնալու եմ հրապարակ և պահանջեմ Նիկոլի հրաժարականըԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ. Panorama.amԿիրանցեցիները սպառնալիքների, ճնշումների տակ են, կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը (տեսանյութ)Դանիել Դավթյանը՝ Սփյուռքի գործերի հանձնակատարՇատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան (տեսանյութ)Կառավարության դիմաց «Հեռացնենք Նիկոլին» ակցիա է ընթանում (տեսանյութ)Կառավարությունը որոշեց․ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոցԲաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց գնում ենք դեպի խաղաղություն. փոխնախարար (տեսանյութ)ՈւՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում 43 հարց է, որից 40-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է Իշխանությունն առաջին պլան է բերել մարդկային առումով կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին․ Տիգրան Աբրահամյան«Վերջին զանգի» կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունը մի քանի օրով անցնում է ուժեղացված ծառայության (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցներըՎերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասինԿարող ենք հրաժարական տալ, բայց հետո իշխանության կգան ուժեր, որոնք «կուկրաինականացնեն» Վրաստանն ու ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատ կբացեն. վարչապետՍրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարությունԻշխանության ներկայացուցիչները համոզված են ընդդիմադիր շարժման հաջողության մեջ․ Վիգեն ՀակոբյանՀՀ-ն ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին (տեսանյութ)Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր` երգելով մեր թախիծն ու երազանքները. ՄակրոնՈՒՂԻՂ. Երեւանում հանրային տրանսպորտը գործում է բնականոն հունով ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն աղետալի ավիավթարի առիթովՄայիսի 23-ի աստղագուշակՄԻԵԴ եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել. նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են ԱդրբեջանինՕրվա խորհուրդ«Տեսել եմ Կարոյիս, բայց դա կապ չունի, սպասում եմ իրեն». Կարո Բալայանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Արաքսավանում. «Փաստ»Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»
Ամենադիտված