Լոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ) Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ) Կորել է Արցախից տեղահանված Ելենա Դադայանը Փաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ) Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ 

Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։

Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում, պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

Իր խոսքում, Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»:

«Արձանագրում ենք նաև Բաքվից հնչող կեղծ լուրերի աճ: Նրանք՝ [Ադրբեջանը] հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակն է, որ ցանկանում և փորձում է խուսափել դրանից: Այդ ամբողջ քարոզչության մեջ կարող եմ տեսնել բազմաթիվ ընդհանուր տարրեր, եթե զուգահեռներ տանենք, թե ինչ է Ռուսաստանը պարտադրում Ուկրաինային»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովից վեց ամիս առաջ անհրաժեշտ է «ծայրահեղ ուշադրություն դարձնել» վերոնշյալին:

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի այս հայտարարությունը քննադատել է Իտալիան: Իտալական Giornale Diplomatico պարբերականի հաղորդմամբ, այդ երկրի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարն այժմ ամուր է՝ երկու երկրների պատասխանատվության շնորհիվ։ Սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի, այլ ինստիտուտների ներկայացուցիչների ցանկացած անպատասխանատու հայտարարություն սպառնում է նոր լարվածությամբ: ...ԱՄՆ պետքարտուղարի հետ Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարի համատեղ ասուլիսին հնչած հայտարարությունները, անշուշտ, չեն նպաստում իրավիճակի հանդարտեցմանը։ Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղության»,- ասել է իտալացի դիվանագետը:

Բնականաբար, Բաքուն ևս քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ կոչ անելով Փարիզին օրինակ վերցնել Հռոմի «հավասարակշռված» մոտեցումներից:

Իր հերթին՝ Երևանը հայտարարել է, որ «Ֆրանսիայի արտգործնախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է. «Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամ, որի առաքելությունը 2022թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատի համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում»:

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, ուր ապրիլի 5-ին նախատեսվում է Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը կքննարկվի «ԱՄՆ ու ԵՄ աջակցությունը Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ»:

Նախքան Բլինքենի այցը Ֆրանսիա, ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել էր մի տեղեկատու՝ ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ու համագործակցության եզրերի մասին, ուր մասնավորապես նշված է. «Ֆրանսիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքներին մեր համատեղ հանձնառության վրա, որոնք էական նշանակություն ունեն փոխադարձ անվտանգության, կայունության և բարգավաճման համար: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սերտորեն համագործակցում են ողջ աշխարհում, ներառյալ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Լատինական Ամերիկայում: Մենք համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում և զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կասեցնելու ուղղությամբ»:

Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ)Կորել է Արցախից տեղահանված Ելենա ԴադայանըՓաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ)Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան Վթարային ջրանջատում՝ Աջափնյակյում Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համարԻնտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին 43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր Երևանում գինու օրեր են (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Սրբազանի ու աջակիցների հավաքը Վանաձորում«Մենք պետք է արժանապատիվ կյանք ունենանք, ժողովու'րդ ջան», «Օրհնվե'ք». Սրբազանը Սպիտակում է (տեսանյութ) «Փաշինյան, աղջիկս Ձմեռ պապիկին խնդրել էր Ձեր հետ հանդիպում կազմակերպի», «Ձմեռ պապիկը զբաղված էր» (տեսանյութ) Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ ԱլիևԱշխատանքներ են տարվում փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ. վարչապետն Ախթալայում է Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը դեպի Վանաձոր (տեսանյութ) Ամեն օր աղերսում ենք, որ հաղթանակով ավարտվի այս ամենը. ապարանցին` Սրբազանին (տեսանյութ) Ուշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ». Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում Մարդ լինել. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր Տեղատարափ Սևանավանքում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատում մեքենաներ են բախվել. կա 2 զոհ, 2 վիրավոր Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի. ՇՄՆ Քարկոփում աշխատանքները շարունակվում են Իրենք թող իրենց յուղով տապակվեն, տեսնում եք` ինչ տրամադրության մեջ է ժողովուրդը. Սրբազան Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված