Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան (լուսանկարներ) Տեղի կունենա «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը Հայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան Սուրեն Պետրոսյանը՝ իրեն առեւանգելու եւ իր հետ գործարքի մասին Ալե՛ն, պարզվում է՝ գումարով կարելի է լավ էլ հայհոյե՞լ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ․ Հայկ Մամիջանյան Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել գեղեցկության սրահի ուղղությամբ Ստեփանակերտի քաղաքապետը գիշերը կալանավայրից տեղափոխվել է տուն և անցել 2 ամսվա տնային կալանքի ռեժիմի 

Հին Երուսաղեմի հայկական թաղամասի դեպքերի աշխարհաքաղաքական կոնտեքստը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Երկրում, որտեղ բյուզանդական ճգնավորության հիմնադիրներից մեկը համարվում է հայկական ծագում ունեցող Սուրբ Եվփիմիոսը, հայերի բնակեցման պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին դարում։ 381 թվականի Կոստանդնուպոլսի երկրորդ Տիեզերական ժողովի որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դառնում է պատրիարքություն, իսկ 7-րդ դարում Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ Աբրահամը մեկնում է Մուհամմեդ մարգարեի մոտ և նրանից ստանում մի հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն անջատվում է հունականից: Այսօր պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ), ինչը կարևորագույն հատված է Սուրբ քաղաքում։ Եվ պատահական չէ, որ հայկական թաղամասի առկայությունը ամբողջ հայության՝ պետականորեն առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջին ժողովրդի հպարտության առարկան է։

Սակայն վերջին շրջանում Երուսաղեմում, որտեղ հայկական ունեցվածքը պատմական և կրոնական բացառիկ նշանակություն ունի, սկսվել է հայության իրավունքների ոտնահարման գործընթաց։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Կովերի պարտեզի» գործարքին, որով Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության է հանձնում իսրայելական ընկերությանը։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը որոշեց չեղարկել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը, բայց դրանից իրավիճակը չփոխվեց։ Եվ ապրիլի 3-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներն արդեն ահազանգում էին, որ Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է իրականացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:

Բայց Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը վերաբերում է ոչ միայն Պաղեստինի հայկական համայնքին, այլև ողջ հայությանը։ Ու «Կովերի պարտեզի» այս միջադեպը ցույց է տալիս, որ հայկական պատմական ունեցվածքը վտանգի տակ է Սուրբ հողում։ Այստեղ խնդիրը միայն տարածքը չէ, այլ նաև առավել ընդգրկուն է ու աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել։ Ըստ էության, Իսրայելը ցանկանում է հրեա գործարարների միջոցով տիրանալ այն տարածքին, որը Հին քաղաքում է և Պաղեստինի ինքնավարության ներսում է։ Ու դրանով է պայմանավորված, որ «Կովերի պարտեզի» վաճառքի գործարքին կոնկրետ դեմ են Պաղեստինն ու Հորդանանը։ Զարգացումներին զուգահեռ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն ու Պաղեստինի կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի պատրիարքական ճանաչումը՝ գործարքը որակելով որպես Իսրայելի ընդլայնմանը նպաստող քայլ։

Նույնիսկ Ֆրանսիան է մտահոգություն հայտնել հայերի իրավունքների ոտնահարման հետ կապված։ Բայց Հայաստանից որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, նույնիսկ այն պայմաններում, երբ տևական ժամանակ է, ինչ Հայաստանը Թել-Ավիվում դեսպանատուն է բացել։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Իսրայելի նման քայլերը կարող են խրախուսվել նաև Բաքվի կողմից, որը ահռելի քանակությամբ զենք է գնում Իսրայելից, իսկ փոխարենը՝ նավթ վաճառում։ Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանում հակասեմական տրամադրություններ կան։ Բայց իսլամական աշխարհում անտեսվում է Ադրբեջանի բացահայտ պրոիսրայելական դիրքորոշումը։ Այս հարցի վրա ևս ուշադրություն հրավիրելու խնդիր կա։ Քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմի ուղղությամբ է, Իսրայելը կարող է փորձել նաև «Կովերի պարտեզի» հարցը արագ լուծել։ Ուստի, պատահական չէ, որ հայոց պատրիարքը կոնկրետ Իսրայելի կառավարությանն է դիմել։ Պարզ է՝ եթե հայկական տարածքներն ու գույքը քիչ-քիչ անցնեն հրեաներին, ապա հայկական համայնքն էլ քիչքիչ կանհետանա։

Իրականում օգնելով Բաքվին ու հագուրդ տալով Ադրբեջանի ամբիցիաներին՝ իսրայելական կառավարությունը ոչ թե ինչ-որ հակաիրանական ուժի է աջակցում, այլև խրախուսում է թուրքական պանթուրքիզմը, որը հետագայում իրենց համար ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, քան ներկայում ընթացող Իրանի հետ դիմակայությունը։ Թուրքիայի հասարակությունը կոնկրետ հակաիսրայելական դիրքորոշում ունի, որը գնալով խորանում է։ Եվ այդ տրամադրությունների վրա խաղալու համար է, որ Էրդողանը բացահայտ ու կոշտ ձևով քննադատում է Իսրայելին՝ մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության իրագործման մեջ։ Դրան ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Էրդողանին փորձում է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին։ Ու անգամ առիթ է եղել, երբ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է, քանի որ այն դարերով եղել է օսմանյան կայսրության տիրապետության տակ։

Իսկ այսօրվա Թուրքիայի առաջ դրված արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը օսմանյան կայսրության փառքը վերականգնելն է, ուստի բացառված չէ, որ շատ հզորանալու դեպքում Թուրքիան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի հենց Իսրայելի դեմ։ Ու Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով Իսրայելի համար շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան մյուս երկրները։ Իսկ Ադրբեջանն, ինչքան էլ համագործակցի Իսրայելի հետ, միևնույնն է, հիմնականում թուրքական ազդեցության տակ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մատս Հյումելսը հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-իցԻսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). ԽուդոյանՊուտինն ասել է՝ որ դեպքում կրակը դադարեցնելու և բանակցություններ վարելու հրաման կտա Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել «Ազգային Ճակատ» ալիքը հայտարարություն է տարածել Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Մետաքսե Հակոբյան (լուսանկարներ)Տեղի կունենա «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովըՀայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր. ԱԳՆ Վեց ամսով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ Արդեն 132 երջանիկ ընտանիք․ 50 նոր՝ վերանորոգված ու կահավորված բնակարան է հանձնել «Իմ Գյումրի» ծրագիրըԾնողներից թաքուն վերցրել են հրացանը և պատահաբար կրակել․ երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Չլինենք անտարբեր, փրկենք կյանքեր․ Ավանեսյանը միացավ արյունատվության միջոցառմանը (տեսանյութ) Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Ամեն օր շուտ գալիս ենք աշխատանքի և ուշ գնում, նպատակ ունենք ապահովել 7% տնտեսական աճ (տեսանյութ) Այո՛, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց անհնար է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրան տանք. Պապոյանը՝ Արցախի գործարարներին աջակցելու մասին «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներինՀայաստանը 2023-ին աշխարհում 4-րդն էր տնտեսական աճի տեմպերով, հիմա էլ է տեմպը բարձր. նախարար Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ«Քո ապագան քո կարիքն ունի, սիրելիս». Իննա Խոջամիրյանը տեսահոլովակ է ներկայացրել Պետդումայում հայտարարել են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերովԲերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ ԳալստյանԳազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվել Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել (տեսանյութ) ՆԳՆ հայտի հիման վրա՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը, անգրագետ ես և միտումնավոր տառապում ես կարճամտությամբ. Ռոբերտ Հայրապետյան Սուրեն Պետրոսյանը՝ իրեն առեւանգելու եւ իր հետ գործարքի մասին Կկատարվի քահանայական ձեռնադրություն Մոսկվայի բորսան դադարեցրել է եվրոյով և դոլարով գործարքները․ BBCԱլե՛ն, պարզվում է՝ գումարով կարելի է լավ էլ հայհոյե՞լ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Բելառուսը 2018-2022 թվականներին առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին․ PoliticoՀայտնի են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» մրցույթի հաղթողներըԱնժելա Թովմասյանը դարի հաճոյախոսությունն արեց Ալեն Սիմոնյանին․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու շահագործումը կարող է նախատեսածից շուտ սկսվել Նորից սպանություն․ կրակել են 44-օրյա պատերազմի մասնակից Մհեր ԽաչատրյանինՀայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ․ Հայկ ՄամիջանյանՔՊ–ականը ինչպես է պաշտպանում Ալիևին «Նոա»-ն պորտուգալացի նոր գլխավոր մարզիչ ունի Արագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել գեղեցկության սրահի ուղղությամբ Coca-Cola-ն վերադառնում է ՌուսաստանՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի առաջնային գնահատում Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Գրեթե մեկ դար առաջ այս օրը ծնվել է կուբացի լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարան (լուսանկարներ, տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետը գիշերը կալանավայրից տեղափոխվել է տուն և անցել 2 ամսվա տնային կալանքի ռեժիմիԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև 2018-ին Նիկոլին զինվորական շորեր էին հագցրել, ասել՝ ձեռքդ դիր փշալարին, ամեն ինչ իր փոխարեն գծել էին Արամ Ա կաթողիկոսը Վատիկանից աջակցություն խնդրեց Արցախի և գերիների հարցովԵրևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկաԲերետավորները ճանկել են քաղաքացիներին ու քացով հարվածելով, 30 մետր քարշ տալով՝ տարել են․ Մանուկյան Մենք Լուկաշենկոյին չենք ընտրում, մենք հարցերի պատասխանները պիտի ստանանք Փաշինյանից 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում
Ամենադիտված