«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ի գիտություն է ընդունում Եվրոպական հանձնաժողովի ապրիլի 5-ի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի դիմակայունության բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառյալ 270 միլիոն Եվրո դրամաշնորհը, որն ուղղված է փոքր և միջին ընկերություններին աջակցելուն: Մենք կարևորում ենք ԵՄ-ի շեշտադրումը ենթակառուցվածքային նախագծերի վրա, մասնավորապես՝ Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխի նախագծի և վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների մասով, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին և զարգացմանը։

Թեև ներդրումներն ու բարեփոխումները կարևոր են երկրի առաջընթացի համար, Հայաստանի առաջնահերթ մարտահրավերը անվտանգության սպառնալիքն է, որին բախվում է Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների պատճառով։

Մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում հստակ ազդանշաններ ուղարկել Ադրբեջանին, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բոլոր տարածքային հավակնությունները, ներառյալ Տավուշի մարզի, այսպես կոչված «անկլավների» հարցը, ինչպես նաև Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապուղիների պահանջը բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանի պահանջները կապ չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ։ Դա սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ հողազավթման քաղաքականություն է։ Ադրբեջանը պետք է իր ուժերը դուրս բերի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից, որը շարունակում է պահել օկուպացիայի տակ։

Այսպիսով, մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում նախանշել կոնկրետ, շոշափելի միջոցներ և ռազմավարական ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը` հաշվի առնելով Ադրբեջանից եկող ագրեսիան:

Բացի այդ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությանը, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայությանը՝ Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ կեցություն ապահովելու համար, մինչև միջազգային պաշտպանության մեխանիզմների գործադրմամբ հնարավոր կլինի նրանց վերադարձի ապահովումը դեպի Լեռնային Ղարաբաղ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, վերջին հայտարարությունների վերաբերյալ նկատել է․

«Կա ԵՄ աջակցության խիստ անհրաժեշտություն՝ միջազգային պաշտպանության ներքո Արցախի հայերի հայրենիք վերադառնալու հավաքական իրավունքի իրացման համար։ Նրանց վերադարձի ապահովումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայունության և ապագայի համար։ Ավելին, անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին։ Հայ դատի գրասենյակը պատրաստ է համագործակցել ԵՄ կառույցների և միջազգային գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի Հանրապետության կայուն և բարգավաճ ապագային»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված