Կիևը նոր հակահարձակման ծրագիր ունի. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլԿիևը նոր հակահարձակման ծրագիր ունի։ Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ «Այո, մենք ունենք հակահարձակողական ծրագիր», - ասել է նա:
Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ հարձակողական գործողության համար Ուկրաինային անհրաժեշտ են առաջադեմ սպառազինության համակարգեր օտարերկրյա գործընկերներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Նա նաև հույս է հայտնել, որ Կիևը կստանա ժամանակակից տեխնոլոգիաներ նորագույն զինատեսակների արտադրության համար։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 2-ին զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարեսկզբից Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 80 հազարը։ Նա հավելել է, որ ամառային հակահարձակման տապալումից հետո Ուկրաինան անհաջող փորձեր էր անում՝ որոշակի գծերի վրա հենվելու։