Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում
Արտաքին Քաղաքական![Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում](/timthumb.php?src=disc/11-04-24/56837e88eb40fb8e24ed154b2aca2786.jpg&w=780)
Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, այդ թվում՝ առաջին անգամ՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է PTI-ն։
Ըստ հրապարակման՝ բարեփոխումն իրականացվում է, ի թիվս այլ բաների, «օպտիմալացնելու» բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների թիվը դիվանագիտական մեծ առաքելություններ ունեցող երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Այժմ Դելին 15-16 ռազմական կցորդներ է ուղարկում այլ երկրներ։ Նրանցից ոմանք առաջին անգամ կընդունեն հնդկական ռազմական ներկայացուցիչներ, ոմանք կթարմացնեն կամ կուժեղացնեն գոյություն ունեցող ապարատը։ Շեշտը դրված է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։
Մասնավորապես, Հայաստանում առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակվել, ում հետ Հնդկաստանն արդեն պայմանավորվել է Pinaka կայանների, Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի և այլ զինատեսակների մատակարարման շուրջ։
«Սա առաջին անգամն է, որ Հայաստանում հատուկ նշանակվում է ռազմական կցորդ»,- ընդգծել է աղբյուրը։
![](banners/armflix.jpg)