Ավստրալիայում շունն ու կաչաղակը կվերամիավորվեն վարչապետի շնորհիվ
ԱյլԱվստրալիայում շունն ու կաչաղակը, որոնք լավագույն ընկերներ էին, շուտով կվերամիավորվեն ավստրալիացի վարչապետի շնորհիվ, գրում է ABC News-ը։ Կենդանիների ընկերական հարաբերությունների պատմությանը սոցիալական ցանցերում հետեւել են միլիոնավոր մարդիկ։
Ջուլիետ Ուելսը և Ռիս Մորտենսենն ասել են, որ 2020 թվականին իրենց ընտանի կենդանու՝ Պեգի անունով շան հետ զբոսնելիս գտել էին կաչաղակի ձագ: Փետրավորին տուն են տարել, և շուտով երկու ընտանի կենդանիները դարձել են լավագույն ընկերներ։ Զույգը սոցցանցերում պարբերաբար կենդանիների համատեղ լուսանկարներ էր հրապարակում միլիոնավոր լսարանի համար, որոնք արագորեն համացանցում դարձան աստղեր:
Այնուամենայնիվ, Քվինսլենդի շրջակա միջավայրի, գիտության և նորարարության դեպարտամենտը հայտնել է, որ կաչաղակն անօրինական կերպով է պահվել՝ առանց թույլտվության, լիցենզիայի կամ լիազորության, ուստի զույգն այն ինքնակամ հանձնել է մասնագետներին:
Դրանից հետո Ավստրալիայում ակտիվ արշավ է սկսվել, որին մասնակցել է Քվինսլենդի վարչապետ Սթիվեն Մայլզը։ Բացի այդ, քաղաքական գործիչը հայտնել է զույգին, որ շուտով նրանք կստանան համապատասխան արտոնագիր՝ իր հրամանագրով և կկարողանան հետ վերցնել կաչաղակին։
«Մեր սրտերը հիմա շատ ուրախ են։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քվինսլենդի վարչապետ Սթիվեն Մայլզին իր մարդասիրության և այս հարցում մոտեցման համար»,- մեկնաբանել են զույգը։