«Ադրբեջանում ինձ առաջարկեցին 300 հազար դոլար՝ պարտվելու համար». իտալացի ըմբիշ
ՍպորտԱզատ ոճի իտալացի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ֆրանկ Չամիզոն պատմել է, որ Բաքվում կայացած ընտրական մրցաշարում իրեն առաջարկել են պարտվել 300 հազար դոլարով։ Այս մասին ըմբիշը խոսել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։
«Նրանք եկան ինձ մոտ և ինձ գումար առաջարկեցին՝ 300 հազար դոլար` իմ պարտության համար։ Չեմ ուզում ասել՝ ով, բայց դա տեղի է ունեցել առավոտյան՝ կշռվելու օրը։ Ես նրանց ուղարկեցի գրողի ծոցը, որովհետև ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը»,- ըմբիշի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Չամիզոյի կարծիքով՝ իր հաղթանակը «խլել են» ու տվել ադրբեջանցի Թուրան Բայրամովին։
«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ կռվում էի նրանց տանը, իսկ նրանք գնել էին ամեն ինչ»,– նշել է նա։