Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Աշխարհ![Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին](/timthumb.php?src=disc/12-04-24/7e1907a866e4e062143bcba1ff717983.jpg&w=780)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Մինսկ, որտեղ ուրբաթ օրը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ դիվանագիտական ծառայությունը, առաջիկա հանդիպման ընթացքում նախարարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, ինչպես նաև կքննարկեն ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցեր։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին Բիշքեկում։
![](banners/armflix.jpg)