ՔՊ-ն պիտի կամք ունենա և գա հունիսի 17-ի նիստին. այս կառավարությունը անելիք չունի, պիտի հեռանան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Սրբազա'ն, երբ եղբայրս զոհվել է, այս խաչն իր վրա էր, օրհնե'ք. Տարոն Սիմոնյանն ինքն իրեն պայթեցրել է. Սրբազան (տեսանյութ) 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով Այծի սատկելը որ գալիս է, կամրջի վրա է տրտինգ անում. բա եթե Շարժումը մարել է, ինչի՞ եք տրտինգ անում. Սրբազան (տեսանյութ) Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք. Բագրատ Սրբազան Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում ԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում 96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է, իրենք գոյություն չունեն. Սրբազան (տեսանյութ) Այս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. Սրբազան Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ Կրպեյան 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Վերլուծական

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին.

Ապրիլի 8

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետների ուղեկցությամբ դիտարկել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։

Ապրիլի 9

Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որոնք մյուսները չեն կարողանում ստանալ։Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Դեսպանը գրառմանը կից հրապարակել է հոդված «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ «Ground Master 200»-ի մասին, որի երեք օրինակը վաճառվել է Հայաստանին։

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային. Պաշտպանը  ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ 

Ապրիլի 10

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն  ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Հայրապետյանը նշել է, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է։ 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ապրիլի 11

ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվու՞մ է դուրս գալ այս ասոցիացիայից։

Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները

Ապրիլի 12

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ: ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ-վրացական իրավական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու համար, նշել, որ այն կարևոր հարթակ է երկկողմ կատարված աշխատանքն ամփոփելու և ապագայի ծրագրերը նախանշելու համար:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ապրիլի 13

 Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ղեկավարել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է 2024 թվականի հունվարից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի մասին տվյալներ։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ն պիտի կամք ունենա և գա հունիսի 17-ի նիստին. այս կառավարությունը անելիք չունի, պիտի հեռանան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Սրբազա'ն, երբ եղբայրս զոհվել է, այս խաչն իր վրա էր, օրհնե'ք. Տարոն Սիմոնյանն ինքն իրեն պայթեցրել է. Սրբազան (տեսանյութ)24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսովԱյծի սատկելը որ գալիս է, կամրջի վրա է տրտինգ անում. բա եթե Շարժումը մարել է, ինչի՞ եք տրտինգ անում. Սրբազան (տեսանյութ)Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք. Բագրատ ՍրբազանՕ՛Բրայենի այցի նպատակը Սյունիքով միջանցքի վերահսկողությունն է. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայումՀունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու էԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում96 ժամն այն սարսափն է, որ այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է, իրենք գոյություն չունեն. Սրբազան (տեսանյութ)Վերսալյան պալատում հրդեհ է բռնկվելԱյս պայքարի ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և պատիվ. ՍրբազանՀայաստանը աճուրդի ժամանակ գնել է 23մլն դրամ արժողությամբ շենք. Հրապարակ Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ ԿրպեյանԲագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծըԳյումրիից միասնական երթով շարժվելու ենք․ «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը միանալու է հանրահավաքին Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք. Մելիքյան Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի պատվիրակությունը մասնակցել է «Եվրոպայի բռնցքամարտի միության» (EBU) 76-րդ համաժողովինՏարբեր երկրներից փորձագետներ մասնակցել են ԵԽ Երևանի գրասենյակի կազմակերպած համաժողովինՀունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին փակ կլինիՏեսանյութում պատկերված անձը գովաբանում էր սիվիկի Դավիթին, ձեռքով ցույց տալիս Բաղրամյանի մարդկանց կողմը ու ասում՝ հեսա շուտով էդ զիբիլին կհավաքենՈւՂԻՂ. Սրբազանն ու կողմնակիցներն ամփոփում են օրը Բաղրամյան պողոտայումՀամագործակցության հերթական արդյունքները՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ավտոտնակների համար քաղաքացիների վճարած վարձավճարներից կատարված առերևույթ հափշտակությունների արդյունքում համայնքին պատճառված 9մլն. դրամ վնասը, քրեական վարույթի շրջանակներում, վերականգնվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել էՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբանՀամակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում. 168.amԳրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների Մի հատ տեղդ նստի խելոք ու էդ տոնով չխոսես իմ հետ, չխառնես հանկարծ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցինԵթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՔՊ-ն մանդատները չի դնելու, հերթական ընտրությունները 2026-ին են լինելու. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբանԵվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 11-ին «Անջատե’ք միկրոֆոնը», «Դու չէ, դուք». ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (տեսանյութ) Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ»Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին Մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներըՍեբուհ Բաղդոյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի«Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված