Նոր մանրամասներ` գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքից
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցի 37/3 հասցեում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ ներսից լսվել է պայթյուն, ինչի հետևանքով օդի ալիքը կոտրել է պատուհանները, իսկ աշխատակիցներ Նվեր Մկրտչյանը, Ավետիք Գալստյանն ու Անդրանիկ Թորոսյանը, որոնց ծննդյան թվերն ու բնակության հասցեները պարզվում են, ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն է հրավիրվել նշված բենզագազալցակայանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։