Պորտուգալիայում անտառային հրդեհները շարունակվում են
ԺամանցՊորտուգալիայի հյուսիսում և կենտրոնում անտառային հրդեհները շարունակվում են: Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնում է հրդեհի 90 ակտիվ օջախի մասին:
Հրդեհը մարելուն ներգրավված է ավելի քան 1000 հրշեջ և 320 միավոր տեխնիկա։ Աղետի հետևանքով ավելի քան 40 տուն է վնասվել։
Օլիվեյրա դե Ազեմեյշի մունիցիպալիտետում հրդեհի դեմ պայքարելու համար 400 հրշեջ է տեղակայվել։
Կոիմբրա շրջանում հրդեհի պատճառով մոբիլիզացվել է ավելի քան 250 մարդ։
Սեպտեմբերի 15-ից ի վեր, ըստ եվրոպական արբանյակային Copernicus համակարգի, Պորտուգալիայում այրվել է ավելի քան 106 000 հեկտար տարածք:
Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, վիրավորվել՝ 150-ը։