ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին»
Այլ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Հարությունյանը, ում երեկ ստացված օպերատիվ տվյալներով Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել, ապա ոստիկանության Լոռու մարզային վարչություն են տեղափոխել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն Լոռու մարզի ԱԱԾ վարչության աշխատակիցների հետ։
Shamshyan-ի տեղեկություններով՝ Ա․ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Ջունգլիեցի Արտյոմ» և վերջերս է նրան, կատարած հանցանքի համար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատ արձակել, սակայն նա, ըստ օպերատիվ տվյալների, շարունակել է իրականացնել քրեական ենթամշակույթին հարիր գործողություններ։
Աղբյուրի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Ջունգլիեցի, դու մաուգլի չես դառնա» անունը։