«Շատ դժվար էր ֆիլմի նկարահանումներն ու ամեն փոքրիկ տեսարանի համար քրտնաջան աշխատել ենք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին
Հայաստան«Իրականում շատ դժվար էր ֆիլմի նկարահանումներն ու ամեն փոքրիկ տեսարանի համար քրտնաջան աշխատանք է կատարվել:
Ֆիլմը հիմնված է շատ հետաքրքիր պատմության վրա և շատ ինտրիգային սցենար է գրված, համոզված եմ, որ ֆիլմը բոլորիդ շատ դուր կգա»,- պատմում է ֆիլմի հերոսներից մեկին մարմնավորող Ալբերտո Դանիելյանը:
Անտոնյան Մանուշակն, ով ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Անիի կերպարն է մարմնավորում, պատմում է, որ իր հերոսուհին տեսակով ընկերասեր է, բայց անպաշտպան ու խեղճ:
«Թե ինչու է կերպարս այդպիսին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո: Ամենաշատը սիրում եմ Մարիամ Ալեքսանյանին, ամենաշատը իր հետ եմ խաղացել»,- նշում է դերասանուհին:
«Ֆիլմում ներգրավված կլինեն նոր դերասաններ՝ Լևոն Հարությունյանը, Վաչե Երիցյանը, Լիլիթ Սարգսյանը, Յուլյա Ֆինկը, Սուրեն Թումասյանը, Լիլի Էլբակյանը, Սամվել Թոփալյանը, Տիգրան Գյուլամյանը: Ֆիլմը նախատեսում ենք ցուցադրել նաև Հայաստանի մարզերում, ընտրվել է 32 համայնք, որպեսզի բոլորն ունենան հնարավորություն տեսնելու այս ֆիլմը: Արտերկրում ևս նախատեսված է ցուցադրություն, առաջին ցուցադրությունը ԱՄՆ-ում կլինի նոյեմբերի 3-ին»,- նշում է ֆիլմի պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը:
Նշենք, որ «Դեպի ճամբար -հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը հոկտեմբերի 3-ից կլինի բոլոր կինոթատրոններում:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր ֆիլմի նկարահանումներին և ներկայացրել բեքսթեյջ լուսանկարներ ու հարցազրույցներ ստեղծագործական թիմի հետ: