Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Փաշինյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասին Աշոտյանին համացանցին հասանելիություն չունեցող համակարգիչ կտան գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ) Վահագն Ալեքսանյանն ո՞վ է, ի՞նչ է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Արևմուտքի քավորությամբ կորցրել ենք Արցախը. Օ՜Բրայենը գալիս է՝ նոր հանձնարարականներ տալու. Շարմազանով (տեսանյութ) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Մակրոնը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներ Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան 

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել

Հասարակություն

Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ 

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։

Վարդանյանի հացադուլը համընկնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հետ՝ ցույց տալով, թե ինչպես են հայերը շարունակում ենթարկվել էթնիկ զտումների և մինչև օրս դառնում հետապնդման թիրախ։

Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նա նաև ազդեցիկ գործարար է, սոցիալական ձեռներեց ու բարերար: Ամբողջ աշխարհից իր գործընկերների հետ նա ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել տնտեսական զարգացման ոլորտում, մարդասիրական նախաձեռնություններում և համաշխարհային կրթական ծրագրերում:

2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասվում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:

Ի լրումն դրա, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

 1. Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։

 2. Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

 3. Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

 4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

 5. COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավորՊուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Փաշինյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասինԱղետալի վիճակում ենք, հաջորդ քայլը անդունդից ընկնելն է լինելու. սա ասում եմ առանց դրամատիզացնելու (տեսանյութ) Աշոտյանին համացանցին հասանելիություն չունեցող համակարգիչ կտան գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ)ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հեռվից հետևում էր Բաղրամյանի ակցիային (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձին Վահագն Ալեքսանյանն ո՞վ է, ի՞նչ է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ելիսեյան պալատը հերքում է Մակրոնի հրաժարականի մասին լուրերը Երբ 5 օր ճանապարհներն այնպես կփակվեն, որ ինձ չկարողանան հասցնել դատարան, շարժումը կհաղթի. Աշոտյան (տեսանյութ) Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներՃանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Արևմուտքի քավորությամբ կորցրել ենք Արցախը. Օ՜Բրայենը գալիս է՝ նոր հանձնարարականներ տալու. Շարմազանով (տեսանյութ)Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (տեսանյութ) Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ Ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել. Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել1 օրում հանցագործության քանի դեպք է բացահայտվել Մահացել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ ՍարգսյանըԻ՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմինՄհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին ՀՀ-ում կատարվողը խտացված ա այս նիստում, դատական պրոցեսում ընդգրկվածին ո՞վ աշխատանքի կընդունի ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում փոփոխություններ են կատարվել Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Բաքուն սպասում է, որ Շարժումը մարի ու նոր պահանջներ ներկայացնի, մենք դա ենք կասեցնում. Դանիելյան (տեսանյութ)Մակրոնը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներԲնության հրաշք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դանակահարության մեկ այլ դեպք է եղել Մաշտոցի պողոտայում Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան ՀՀ-ի հետ պատրաստ ենք խորացնել անվտանգային հարաբերությունները. ԱՄՆ պետքարտուղարի օգնական (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայում հրադադարի մասին բանաձև է ընդունելՈստիկաննե'ր, գնացեք, հովին նստեք, ստեղ լիքը ծառեր կան, սրանց անվտանգությունն ապահովված է. Դանիելյան Մկոն բացառիկ էր, նրա մոտ հետքայլ չկար, նույն կերպ ընտանիքին էր վերաբերվում․ հետախույզ Մկրտիչը (տեսանյութ) Նախիջևանում գտել են անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի դին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ. նյութերն ուղարկվել են դատարան ԵՄ պատվիրակությունը պետք է հստակ տեսակետ հնչեցնի տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ․ Դանիելյան (տեսանյութ) Էս մարդը մի անգամ դաշնամուր ա նվագել, մի անգամ էլ թագուհու թաղմանն ա գնացել ու խախտել արարողակարգը Հայաստանում հանդիպող գորշ արջերի ենթապոպուլյացիան փոքր է, իզոլացված և կարիք ունի պահպանության (տեսանյութ)Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու որոշում է կայացվել (տեսանյութ)ՀՀ նախագահը որևէ կապ չունի երկրի գլխի հետ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՀայաստանում Արևմուտքի ուզած իշխանությունն աթոռը զավթել և նստել է, նրանց համար մեր արժեքները զրո են (տեսանյութ) Փաշինյանը չի հեռանալու, ԱԺ-ում ավելի լուռ կլինենք, եթե մանդատները դնեն ընդդիմադիրները (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել (լուսանկարներ) Կարինե Մովսիսյանը որոնվում է որպես անհետ կորած Նախիջևանում հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը Այս քաղաքական ֆարսի հեղինակը մի տարվա ընթացքում պիտի հասկանար՝ բոլորը չէ, որ վնգստում են. Զոհրաբյան (տեսանյութ)Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Ամենադիտված