Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին Կիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար են ԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելությունները 

«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր միջև տարիքային տարբերությունը շատ մեծ է եղել, երեք երեխաներից՝ ինձանից, քրոջիցս և եղբորիցս հետո 14 տարի տարբերությամբ ծնվեց Տիգրանս։ Երևի այդ տարիքային տարբերությունն էր իր դերը խաղացել, որ նա փոքր հասակում էլ կարծես հասուն-երեխա լիներ: Շատ անվախ էր, համարձակ իր քայլերում, աշխույժ, շփվում էր իրենից տարիքով մեծերի հետ։ Երբ Ռուսաստանում էին ապրում, յոթ տարեկանից տեղափոխվել են այնտեղ, արագ սովորեց լեզուն, շատ ընդունակ էր, ճարպիկ: Ինքնուրույն գնացել ու գրանցվել էր ֆուտբոլի ակումբ, հետո հոկեյի և նոր տեղյակ էր պահել տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի քույրիկը՝ Արփինեն:

Նշում է՝ եղբայրը շատ ինքնուրույն էր, ինքնավստահ և միշտ ճիշտ ճանապարհով էր գնում։ «Ֆուտբոլում հարձակվող էր, ունի բազմաթիվ պատվոգրեր, թերևս իր ամենասիրած սպորտաձևն էր, նաև սիրողական զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ հոկեյ, գերազանց սահում էր սառցադաշտի վրա, վոլեյբոլ, ձեռնամարտ, չէր սիրում և իրեն դուր չէին գալիս այն մարզաձևերը, որտեղ պետք էր հարվածել հակառակորդին»։ Տիգրանը Հայաստանում առաջին դասարան է միայն հաճախել, այնուհետև ուսումը շարունակել է Եկատերինբուրգ քաղաքում, դրանից հետո՝ Իգրիմ ավանում, ավարտական վերջին երկու տարին՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում։

«Ուներ լավ ընդունակություններ, հատկապես մաթեմատիկա առարկայից, բայց ծուլանում էր։ Ուսուցիչներն ասում էին՝ կարող է շատ լավ սովորել, բայց չի ուզում։ Դպրոցում հեղինակություն էր այդ բառի լավ իմաստով, ուներ ընկերների մեծ շրջապատ, կազմակերպչական հարցերում գլխավորներից մեկն էր, վայելում էր բոլորի սերը։ Ուներ այնպիսի աուրա, որ բոլորին դեպի իրեն էր ձգում, հումորով էր, ժպտադեմ։ Միևնույն ժամանակ փակ էր, քչախոս, գաղտնապահ, իր ընկերներից, շրջապատից չէր սիրում խոսել. դրսի իր աշխարհը տուն չէր բերում, տան աշխարհը դուրս չէր հանում»: Արփինեն ասում է՝ եղբայրն անթիվ նպատակներ ուներ: «Նպատակներն անհամար էին, առաջնայինն իր սպորտն էր, որի մեջ ապրեց իր ամեն օրը, ցանկանում էր լուրջ զբաղվել սպորտով՝ որպես մարզիչ։

Բանակում իրենց գումարտակի վոլեյբոլի մարզիչն էր։ Նաև շատ էր սիրում ռազմական կյանքը, համազգեստը: Զորացրվելուց հետո ցանկանում էր վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ ընդունվել ռազմական ակադեմիա։ Տիգրանս բանակում գրված տողեր ունի: Գրել է, թե ինչ է ուզում դառնալ՝ մարդ, արդյունքում դա էլ ընտրեց. «Неважно кем ты в жизни станешь, богатым, бедным, без гроша в кармане, скажу тебе, проверенно годами, главное человеком быть»: Քույրիկն ասում է՝ Տիգրանը Ռուսաստանից ինքնակամ է վերադարձել հայրենիք և ներկայացել՝ բանակում ծառայելու համար։ «2019 թ.-ի հունվարի 24-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ «Մարտունի 2»-ում։ Սկզբում կային դժվարություններ լեզվի հետ կապված, ուներ ռուսական կրթություն և հայերեն կարդալգրել չգիտեր, նույնիսկ երդման արարողությանն ընդառաջել էին, որ տեքստը ռուսերեն ասի։ Բանակում ի սկզբանե աչքի էր ընկել իր բարձր հասակով, ուներ 191սմ հասակ, ամենաբարձրահասակ զինվորն էր իրենց զորամասում, ֆիզիկական կազմվածքով էր, մտավոր կարողությամբ։

Հրամանատարությունը ծառայությունից մի քանի ամիս հետո Տիգրանիս նշանակեց ջոկի հրամանատար, ականանետային հաշվարկի հրամանատար և դիրքի ավագ։ Նա սերժանտ էր: Ավելի շատ սիրում էր դիրքում գտնվել, քան զորամասում։ Սիրում էր իր դիրքը և իր զենքը, որին անուն էր տվել՝ Վիկտորիա։ Իրենց դիրքում յոթ ընկերով Սուրբ Սարգիս մատուռն էին կառուցել: Բնավորությամբ շատ անհամբեր էր, միշտ շտապում էր, մի քանի քայլ առաջ մտածում: Պատերազմից առաջ, երբ դեռ չորս ամիս կար զորացրվելուն, արդեն խոսում էր այդ մասին, ասում, որ պետք է նոր համազգեստով գա, որ սիրուն լինի... Ու եղավ իր ասածը, բայց ոչ թե եկավ, այլ բերեցին նոր համազգեստով»: Ու... 44 օր տևած պատերազմի մասին: «Պատերազմի առաջին օրից եղել է իր դիրքում՝ «Մարտունի 2»-ում։ Առաջին երկու օրը կապ չի եղել Տիգրանիս հետ: Սեպտեմբերի 29-ին զանգահարել է, կարճ խոսել, ասել, որ լավ է, չանհանգստանանք։ Դրանից հետո գրեթե ամեն օր խոսել ենք, վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն բան հանգիստ է, բայց թեժ կռիվ է տվել թշնամու դեմ, ոչնչացրել 3 տանկ, բազմաթիվ զինտեխնիկա:

Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը մի ամբողջ դիվերսիոն խումբ էր ոչնչացրել, որը փորձել էր ներթափանցել իրենց զորամաս։ Ինձ հեռախոսով ոչինչ չէր ասում, միայն մի անգամ ասաց. «Քո՛ւր, որ գամ, էնքան բան ունեմ պատմելու, միայն իմանաս, թե ախպերդ ինչեր է արել»: Ընկերների խոսքով, Տիգրանս կարծես ծնվել էր հենց պատերազմի այդ օրերի համար, անձնվիրաբար պահեց իր դիրքը մինչև վերջին օրը, ասում են՝ ոչ ոքի թույլ չէր տալիս իր զենքին մոտենալ, միայն ինքն էր անխնա կրակում ու ամեն մի արկ կրակելուց առաջ թշնամուն գրություն էր թողնում արկի վրա։ Հոկտեմբերի 25-ին իրենց դիրքում յոթ տղաներով մկրտվել էին, շատ մեծ էր ուրախությունը, մեծ հավատք ուներ, միշտ խաչ էր կրում։ Ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, վերջին օրերին այլևս չէր կարողանում թաքցնել իր հույզերը, ձայնի մեջ վրեժ կար, ցավ, ասում էր, որ շատ թանկ ու լավ ախպերներ է կորցրել։

Տիգրանիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 7։58-ին, կարճ ասաց, որ հարմար չի, ինքը լավ է, հետո կզանգի, և վերջ։ Հենց այդ օրը կեսօրին անմահացել է իր դիրքում՝ ականի բեկորի հարվածից, վերջին բառերն են եղել. «Ախպերնե՛ր, ինձ մենակ չթողնեք, խոսացեք հետս, ուղղակի խոսացեք»: Նույն օրը բոլորն իմացել են բոթը, բացի մեր ընտանիքի անդամներից։ Երկու օր խելագարի նման սպասում էինք Տիգրանիս զանգին: Հետո մեզ ստեցին, թե իբրև Տիգրանս վիավոր է, և ծնողներս պետք է շտապ վերադառնան Հայաստան, Տիգրանին արյուն է հարկավոր։ Նոյեմբերի 3-ին նոր իմացել ենք, իսկ հաջորդ օրը Տիգրանիս բերեցին։ Անթերի էր Տիգրանս: Երևի եզակի ընտանիքներից ենք, որ կարողացանք գոնե տեսնել և համբուրելով հրաժեշտ տալ մեր փոքր հրաշքին»։ Հարցնում եմ՝ Տիգրանից հետո ընտանիքին ի՞նչն ուժ տվեց: Արփինեն արձագանքում է՝ ոչինչ: «Շատ թանկ կորուստը, համակերպվելն՝ անհնար. երբեք էլ երևի չհամակերպվենք այս ցավի հետ: Ապրում եք, պարզապես ապրում, մինչև...»:

Հ. Գ. - Տիգրան Գալստյանը ծառայության ժամանակ արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագած գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ Սուքիասյանն առաջարկում է եկեղեցուն հարկել Օսմանյան Թուրքիայի օրինակով (տեսանյութ) Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըԼիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԿիրանցի նոր ճանապարհի կառուցումն արդեն մեկնարկել է, 2 ամսում պիտի ավարտվի. Գնել Սանոսյան (տեսանյութ) Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում (տեսանյութ)
Ամենադիտված