Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրեր Սրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ) Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Մատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքով Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը Նիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. Աշոտյան Երեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ) 

Իշխանական միֆերի ջատագովներն ու լոբբիստները

Վերլուծական

Այն բանից հետո, ինչ պարզ դարձավ, որ ՀՀ իշխանությունները ժողովրդի թիկունքում ադրբեջանական կողմի հետ հերթական պայմանավորվածությանն են գնացել, իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն հանրությանը համոզում է, որ Հայաստանից մի կտոր հող անգամ թշնամուն չի հանձնվելու: Ի՞նչ են նրանք ասում: Օրինակ՝ պատգամավոր Արսեն Թորոսյանը ասում է․  «Եթե այս որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու»։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պնդում է, որ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտարարում է, որ չկան տարածքներ այդ հատվածում, որոնք ժամանակին եղել են ՀՀ վարչական սահմաններից ներս։ Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Հայկ Կոնջորյանը և այլք:

Ավելորդ է նշել, որ այս բոլոր հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրության կարծիքը մանիպուլացնելու փորձ: Պատգամավորներն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաներն իրենք էլ քաջ գիտակցում են, որ խնդիրը միայն տարածք հանձնելու մեջ չէ, խնդիրն ավելի խորքային է՝ անվտանգային և լոգիստիկ: Դիցուք՝ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք այդ տարածքը հանձնելու դեպքում անցնելու են Ադրբեջանին:  Բացի այդ, եթե հետագայում եւս լինեն այսպես կոչված՝ անկլավների հանձնումներ, ապա ադրբեջանական զորքերը կարող են հասնել Լոռու մարզի վարչական սահմանին, որը կվերածվի սահմանամերձ շրջանի։

Եվս մեկ պոտենցիալ ռիսկ. առաջին հերթին հայկական զինուժը հետ կքաշվի այդ 4 գյուղերի տարածքից, խոսքը երրորդ բանակային կորպուսի մասին է, որը մշտապես համարվել է ամենամարտունակը, արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու մեր ռազմավարական բարձունքները, որոշ փորձագետների կարծիքով՝ խոսքը 24 դիրքի մասին է: Բարձունքները, որոնք Ադրբեջանը հիմա թղթով է ստանալու, վաղը, մյուս օրն օգտագործվելու են դեպի Լոռու մարզ առաջխաղացման եւ Հայաստանը վերեւից՝ հյուսիսից երկու մասի բաժանելու համար: Պարզ է չէ՞, որ զրկված լինելով հայ զինվորի պաշտպանությունից և ադրբեջանցիներից 50 մետր հեռավորության վրա գտնվելով՝ այդ գյուղերի բնակիչները ոչ թե ուրախանալու են, ինչպես խորհուրդ էր տալիս Փաշինյանը, այլ լքելու են այդ գյուղերը, Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ: Քարտեզում նշված  հատվածների հանձնման դեպքում թշնամին դիրքավորվում է Բերքաբերի տների դիմաց՝ անհնարին դարձնելով առանց այն էլ վտանգված կյանքը գյուղում: Հեկտարներով մշակովի հողատարածքներ, արոտավայրեր նույնպես անցնելու են թշնամու հսկողության տակ։ Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը ևս դատարկվելու են, իսկ եթե ադրբեջանցիները որոշեն դրանք բնակեցնել, ապա այստեղ բերելու են ոչ թե քաղաքացիական բնակչություն, այլ ռազմաբազաներ:

Հենց այս ռիսկերի մասին է, որ չեն խոսում ՔՊ-ական պաշտոնյաները և փորձում են մանիպուլյացիաների դիմելով առաջ մղել իշխանության միֆերը՝ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով, մինչդեռ իրականությունն իր մեջ սարսափելի թվով ռիսկեր և վտանգներ է պարունակում, որոնց անտեսումը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու պետական շահերին:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ) ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստն անվանել է «դերյա», ականջիս հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Խաչատուրյանն ու Սիմոնյանը (տեսանյութ) Գյումրեցիները ողջունում են շարժման աջակից երիտասարդներին (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել․ համացանցային խարդախություններ են բացահայտվել Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են. Սրբազան (տեսանյութ)Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու. ԿԳՄՍ-ն Սրբազանին ընդառաջ չեղարկել է համերգը (տեսանյութ)Երեխե'ք ջան, մի վայրկյան չտխրե'ք, դուք էս բեմին կարոտ չեք, իրենք են կորցրել. Սրբազանը` երեխաներին (տեսանյութ) «Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ ՀամբարձումյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ)
Ամենադիտված