«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել․ եկեք վերահաստատենք՝ մեկ ազգ ենք․ Արամ Ա

Հասարակություն

Արցախը մեզ համար անցյալ չէ, այն Կիլիկիո Կաթողիկոսության օրակարգի առաջանահերթությունն է։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա․ Կաթողիոկոսը․

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին, Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական պագամ յղեց հաւատացեալ ժողովուրդին՝ հիմնականօրէն անդրադառնալով արցախահայութեան տագնապին գծով լուծումներ որոնելու եւ արցախահայութեան տուն վերադառնալու իրաւունքը հաստատելու պայքարին մէջ հայ եկեղեցւոյ առած քայլերուն։

Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի ձեռամբ մատուցուած Ս. Պատարագին, հաւատացեալներու կողքին, ներկայ էին այս օրերուն Կաթողիկոսարանին մէջ օրերս գումարուող համագումարի մասնակիցները։

Իր պատգամին մէջ, առաջին հերթին, Հայրապետը վերյիշեցուց Քրիստոսի՝ իր աշակերտներուն վստահած առաքելութիւնը, որուն իրագործումին շնորհիւ ներկայիս մենք կը վայելենք հայ եկեղեւոյ հովանին։ Առ այդ, այս պրիսմակէն դիտելով հայ եկեղեցւոյ պատմութիւնը՝ Նորին Սրբութիւնը դիտել տուաւ, որ հայ եկեղեցին միշտ ալ իր կեանքը նոյնացուցած է իր ժողովուրդի կեանքին հետ. այս իմաստով արցախահայութեան ներկայի հրատապ հարցերը կը պատկանին նաեւ մեր եկեղեցւոյ։ Ան ընդգծեց, որ հայ եկեղեցին, իր մարգարէական կոչումին հաւատարիմ մնալով, յորդորողի եւ վտանգներու ու չարիքի դիմաց կեցուածք ճշդողի եւ ուղղողի դեր ստանձնած է՝ վկայ Ղեւոնդ Երէցներն ու Խրիմեան Հայրիկները։

Անդրադառնալով վերջին տարիներուն Հայաստանի մէջ մեր եկեղեցւոյ նկատմամբ արտայայտուող կեցուածքներուն, որոնց նպատակը լուսանցքայնացնել է մեր եկեղեցւոյ պատմական դերակատարութիւնը՝ Արամ Ա. Կաթողիկոս ընդգծեց. «նման երեւոյթներու եւ փորձերու դիմաց, որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, մենք «ՈՉ» կ՚ըսենք. կը մերժենք նման մօտեցումներ եւ քայլեր՝ ոեւէ մէկուն կամ որեւէ իշխանութեան կողմէ։ Այդ փորձերը խոտոր կը համեմատին մեր ժողովուրդին, եկեղեցւոյ առաքելութեան, մեր պատմութեան ոգիին ու վկայութեան»։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետը իր զօրակցութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ նշելով, որ հայ եկեղեցին մէ՛կ եկեղեցի է՝ իր Հայրապետական երկու Աթոռներով. ուստի, որեւէ արարք, կեցուածք կամ արտայայտութիւն ուղղուած Ս. Էջմիածնին, ուղղուած է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, որովհետեւ մեր եկեղեցին մէկ է եւ մենք չենք կրնար լուռ մնալ նման երեւոյթներու դիմաց։

Այս բոլորէն ետք, Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռը իր առաքելութիւնը ըմբռնած է որպէս հաւատքի՛ առաքելութիւն եւ ազգային ծառայութիւն։ «Մեր պատմութիւնը յստակ կերպով կը վկայէ, որ հոգեւորը ու ազգայինը, հայրենիքը, ազգը ու եկեղեցին մէկ ամբողջութիւն կը կազմեն։ Եկեղեցին ինքզինք պէտք չէ նոյնացնէ քաղաքական, պետական, կուսակցական կառոյցներու հետ. ան ինքզինք պէտք է նոյնացնէ Հայաստանի գերագո՛յն շահերուն եւ մեր ազգին իտէալներուն հետ», շեշտեց Նորին Սրբութիւնը՝ միաժանամանակ յիշեցնելով անցնող տարիներուն Հայրենիքը յուզող հարցերուն ու մարտահրաւէրներուն նկատմամբ մեր Ս. Աթոռին կեցուածքներն ու տեսակէտները։ «Յաճախ ըսած ենք եւ պիտի ըսենք, թէ Արցախը մեզի համար անցեալ չէ. Արցախը մեզի համար մի՛շտ ներկայ է, մեր կեանքին մէջ մնայուն տագնապ է եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան օրակարգին վրայ միշտ առաջնահերթութիւն է» ըսաւ Արամ Ա. Կաթողիկոս եւ այս առումով անդրադարձաւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին կազմակերպած գիտաժողովին։

Բացատրելով Հարթակին եւ այս գիտաժողովին նպատակները, մասնակիցներուն մասնագիտական եւ իրենց ոլորտներուն մէջ ազդեցիկ դերակատարութիւնը՝ Հայրապետը անգամ մը եւս շեշտեց, որ մեր Ս. Աթոռը Արցախի ժողովուրդին հետ է եւ անոր տագնապին լուծման համար, միջազգային համայնքի երաշխաւորութեամբ, իրաւական եւ քաղաքական ուղիներու որոնման աշխատանքներ կը տանի, որովհետեւ Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան դէմ պայքարը լոզունքներէ անդին կը պահանջէ գործնական քայլեր։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց, որ հայութեան պատմութիւնը բնաւ զիջումի քաղաքականութեան պատմութիւն չէ եղած, այլ եղած է մարտունակ քաղաքականութեան պատմութիւն։ Համայն հայութեան Հայրենիք Հայաստանի ու Արցախի տագնապները նաեւ մե՛ր տագնապներն են, ըսաւ ան ու իր խօսքը եզրափակելով՝ յորդորեց. «հետեւաբար, եկէ՛ք, սիրելի ժողովուրդ հայոց, Աստուծոյ օրհնութեամբ մեր հաւատքը ու մեր յոյսը վերահաստատենք՝ Արցախի եւ մեր հայրենի ժողովուրդին նկատմամբ։ Եկէ՛ք, Աստուծոյ օրհնութեամբ, գործնապէս ցոյց տանք, թէ մենք մէ՛կ Հայրենիք ունինք, մէ՛կ ազգ ենք եւ այս անանջատելի մէկութեան գիտակցութեամբ շարունակենք զօրավիգ կանգնիլ, գործնապէ՛ս, Արցախին, Հայաստանին եւ հայրենի մեր ժողովուրդի զաւակներուն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարևորը՝ իրենք կուշտ լինեն Խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվելՄալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր«Էս երևույթը ԱՄՆ-ից եկած ծանոթին ասում էր՝ «ինձ համար Ամերիկայում գործ ճարի՝ գամ»․ Մենուա Սողոմոնյան Վանաձոր, Վարդենիս, Սյունիք ենք գնալու, իշխանությունը Տավուշից մինչև Մեղրի այս աղետը կշարունակի (տեսանյութ)Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԴեբեդ գետի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետը Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներԱյս պայքարը կես ժամում չի ավարտվելու, հոգնել ու հիասթափվել չկա, պիտի միասին պայքարենք. Դանիելյան (տեսանյութ)Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարՊարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքըՀագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններում
Ամենադիտված