Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ) Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանց Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը 

Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա

Քաղաքական

Անթիլիասի Մայրավանքում ավարտվեց «Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսությունից․ 

«Արցախի Իրաւունքներու Վերականգնումի Հրամայականը՝ Ընդդէմ Ազրպէյճանի Ցեղասպանական Քաղաքականութեան» Անթիլիասի Մայրավանքին մէջ գումարուող համագումարը, կազմակերպուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին, իր վերջին երկու նիստերը գումարեց Երկուշաբթի, 22 Ապրիլ 2024-ին։ Համագումարի փակման նիստին եզրափակիչ օրհնութեան խօսքը արտասանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Իսկ նիստերու աւարտին, «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը փակ նիստով լայնօրէն քննարկեց համագումարի նիստերէն բխած հարցերը ու ներկայացուած առաջարկները։

Օրուան առաջին նիստով հանդէս եկաւ դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան, որ համապարփակ կերպով ներկայացուց Սփիւռքի քաղաքականացման գործընթացքը՝ լուսարձակի տակ առնելով Ցեղասպանութեան հարցը հանրութեան ուշադրութեան վերստին յանձնելու աշխատանքները եւ արդարահատուցման համար առած ուղին, ինչպէս նաեւ հարցադրումներ բարձրացուց այս բոլորէն դասեր քաղելով Արցախի հարցը դնելու եւ Սփիւռքին վերաշխուժացման ու զօրաշարժի համաշխարհային կերպով կազմաւորելու խնդիրին շուրջ։ Ապա, զեկուցեց Տիգրան Եկաւեան՝ անդրադառնալով Սփիւռքի դերակատարութեան ներկայ մարտահրաւէրներուն դիմաց, ի մասնաւորի փանթուրքիզմի, Հայաստանի հետ յարաբերութեան ու ռազմավարական տեսլական մշակելու իր օրակարգը ստեղծելու առնչութեամբ։ Յետոյ, փրոֆ. Հայկ Օշական իր զեկոյցով Սփիւռքի ներկայ վիճակը պարզելու համար անդրադարձաւ Սփիւռքի քաղաքական ինքնութեան՝ սկեալ 1830-ական թուականներուն Եւրոպայէն սկսած ազգայնականութեան գաղափարախօսութեամբ, ու այս մեկնակէտէն խօսեցաւ Արցախի ներկայ իրականութեան Սփիւռքի ընկալման մասին։ Նիստը վարեց դոկտ. Հրայր Պալեան։

Օրուան երկրորդ նիստով դոկտ. Մելանիա Բալայեան զեկուցեց Ազրպէյճանի կողմէ ռազմակալուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան իւրացման մասին, սկսելով Ազրպէյճանի աղուանական ծագումէն՝ հասնելով Արցախի եկեղեցիներուն ալպանական ծագում ունենալու կեղծ տեսութիւնները։ Հուսկ, Լեռնիկ Յովհաննիսեան ներկայացուց Արցախի նիւթական եւ ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները, խօսեցաւ մեր ժառանգութեանց նկատմամբ Ազրպէյճանի վարած քաղաքականութեան մասին եւ կատարեց շարք մը առաջարկներ։ վերջապէս, Արմինէ Տիգրանեան ներկայացուց Արցախի մշակութային պաշտպանութեան միջազգային իրաւական մեքանիզմը՝ անդրադառնալով մշակութային ժառանգութեան պաշտպանութեան դրութիւններուն, օրէնքներուն ու սկզբունքներուն։ Նիստը վարեց դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան։

Եռօրեայ համագումարի եզրափակիչ իր օրհնութեան խօսքը արտասանեց Արամ Ա. Կաթողիկոս։ Ան ըսաւ, որ այս գիտաժողովին քննարկումները պէտք է շարունակուին զանազան վայրեր՝ զանազան ձեւերով, նկատի ունենալով, որ գիտաժողովը ակադեմական հարցերը կեանքի իրականութեան լոյսին տակ տեսնել փորձեց։ Հայրապետը դիտել տուաւ, որ ներկայացումներն ու քննարկումները ինքնաքննական ոգի եւ առարկայական մօտեցումներ կը պարունակէին, ինչպէս նաեւ՝ հայեցակէտերու նոյն ուղղուածութիւնը տիրական ներկայութիւն էր։ Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ արծարծուած նիւթերը ո՛չ միայն այժմէական եւ հրատապ հարցեր էին, այլեւ՝ հարցեր, որոնք խորքային կերպով քննարկումի կարիք ունին, եւ վերջապէս ընդգծեց մեր ընելիքը ծրագրելու անմիջականութիւնը։ Իր խօսքի աւարտին, Նորին Ս. Օծութիւնը իր գնահատանքը յայտնեց մասնակիցներուն, յատկապէս՝ Շահան Գանտահարեանին, փրոֆ. Արմէն Մարուքեանին եւ փրոֆ. Աշոտ Մելքոնեանին, այս գիտաժողովի նախապատրաստական ու ծրագրաւորման աշխատանքներուն համար, եւ նշեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պատրաստ է աջակցելու այն բոլոր նախաձեռնութիւններուն ու աշխատանքներուն, որոնց նպատակը Հայաստանի հզօրացումն է, եւ այս պարագային՝ Արցախի մեր ժողովուրդի վերադարձի իրաւունքներու պաշտպանութիւնը՝ միջազգային հովանաւորութեամբ։

Յայտնենք, որ գիտաժողովէն ետք «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը գումարեց փակ նիստ մը, ուր քննարկեց գիտաժողովէն բխած քննարկումները, վերլուծումները, հարցերն ու առաջարկները»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթըԸնդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկաՊուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է ԻսլանդիայինՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանցՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդՕշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՄասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել ԳեղարքունիքԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ինԻնքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրենը Ուկրաինային զգուշացրել է չհրաժարվել Պուտինի առաջարկիցՃանաչեք վարորդին, ով արցախցի լինելու համար դուրս է հրավիրում մեքենայիցԱրարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Դեռևս վաղ է քննարկել. ՌԴ ԱՀԾ տնօրենը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների մասինԱկցիային անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է Նոր թափ կտրվի փոխգործակցությանը․ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան համաժողովում Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, Հայաստանում են, չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել. Ղազարյան (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան հունիսի 17-ին Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը Ասում են՝ դավաճան ա… ես էնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը՝ Երևան-Ուֆա-Երևան Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը ՈւՂԻՂ. ԱԺ-ում քննարկում են ԵՄ անդամության հայտի վերաբերյալ լսումներ անցկացնելու հարցըՀետախուզվում է Լիանա Գրիգորյանը Մեր անվտանգության ընդհանուր համակարգը պետք է շատ ուժեղանա, պատրաստ ենք վատ և լավ զարգացումներին (տեսանյութ) Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան (տեսանյութ) Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է Ամերիկացի և հայ տեղական առաջնորդներին փորձում ենք կապել միմյանց հետ առաջին անգամ․ Նինա Հաչիգյան (տեսանյութ) Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է ԼուկաշենկոյինՄեր վիրավորները, քաղբանտարկյալներն են պահանջում, որպեսզի պայքարը չդադարեցնենք, չընկրկենք. Սրբազան (տեսանյութ) Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի. Սրբազան (տեսանյութ) Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունըԵրևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը
Ամենադիտված