Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ) Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ) ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ) Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊ Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբան ԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային 

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թվականի մայիսի 15-ը: Ու պարզ դարձավ, որ այդ պայմանավորվածության արդյունքում Տավուշից գյուղեր են հանձնվելու Ադրբեջանին։

Օրեր անց էլ արդեն ՀՀ կառավարությունից հայտնեցին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Մինչ սահմանազատման գործընթացին ու Տավուշից գյուղերի հանձնմանը արագ ընթացք է տրվել, մասնագետներն այս գործընթացում իրավական ու ընթացակարգերի առումով խնդիրներ են տեսնում։ Ավելին՝ այն համարվում է լիովին հակաիրավական։ Առաջին հերթին Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովի որոշումները չունեն իրավական ուժ և ընդամենը կարող են խորհրդատվական բնույթ կրել։ Այս հանձնաժողովն օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու իրավասություն չունի, ուղղակի կարող է եզրակացություններ ներկայացնել, որի հիման վրա էլ հետագայում որոշումներ կընդունվեն կամ չեն ընդունվի։

Բացի այդ, առանց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ստորագրելու և վավերացնելու արդեն սկսվում է բուն սահմանազատման գործընթացը, ինչի պարագայում հարցական է, թե ինչ մեթոդաբանությամբ է դա իրականացվում։ Դեռ ամիսներ առաջ Մհեր Գրիգորյանը հայտարարում էր, թե պետք է մշակեն կանոնակարգ, համատեղ քննարկեն, հետո իրավական ակտի տեսք տան, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Նա ընդգծում էր, որ մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակեն կոնկրետ փաստաթղթերով և տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով։ Հանձնաժողովների կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև, ուշադրություն...

2024 թ. հուլիսի 1-ը: Իսկ հիմա արդեն ստացվում է, որ առանց կանոնադրության, առանց մեթոդաբանության և փաստաթղթային հստակեցումների սահմանային սյուներ են տեղադրվում։ Պարզ է, որ այս կերպով սահմանազատումը ուղղակի կամայական է և որևէ հիմնավորում կամ, առավել ևս, իրավական ուժ ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատումն իրականացնելու են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով անկախանալու պահին եղած սահմաններով։ Բայց Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով՝ կապված Արցախի խնդրի հետ։ Իսկ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը։ Ժամանակ էլ կար, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե սահմանազատումը կատարելու են 1970-ական թվականների քարտեզներով, իսկ կոնկրետ ինչո՞ւ հիմա հենց 1991 թվականի քարտեզով սահմանազատումն իրականացնել, այս հարցին չի տրվում կոնկրետ իրավական հիմնավորում։

Փաշինյանը պնդում է, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Այդ տրամաբանության համաձայն, որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանը կարող է հայտարարել, թե Գեղարքունիքը կամ Սյունիքը պետք է հանձնվեն իրեն, հակառակ դեպքում պատերազմ կսկսի։ Մի օր էլ Ադրբեջանը կարող է որոշել, թե Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Ի՞նչ է, մենք պետք է առաջնորդվենք Ադրբեջանի ցանկություններո՞վ։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և Հայաստանի զինված ուժերը պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթները։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրության համաձայն, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն ենթակա է հանրաքվեով հաստատման: Փաստացի իշխանությունները այս անգամ ևս փորձում են քաղաքացիների փոխարեն հակաիրավական որոշում ընդունել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ)Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ)ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթըԸնդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկաՊուտինը կմեկնի Հյուսիսային Կորեա. Կրեմլ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է ԻսլանդիայինՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանցՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ որոշ երկրների դեսպանների Նիկոլը մեծ փորձանքների ճանապարհ է բացում. թող վաղն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքական առումով սա կապիկություն է. Հայկ Նահապետյան Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդՕշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՄասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել ԳեղարքունիքԳրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ Սրբազան պայքարի դեմ իշխանական բռնաճնշումների առաջին ալիքն ուղղված է ՀՅԴ-ինԻնքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Ավելի բարդ և դաժան կլինի. ՌԴ ԱՀԾ տնօրենը Ուկրաինային զգուշացրել է չհրաժարվել Պուտինի առաջարկիցՃանաչեք վարորդին, ով արցախցի լինելու համար դուրս է հրավիրում մեքենայիցԱրարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Դեռևս վաղ է քննարկել. ՌԴ ԱՀԾ տնօրենը՝ Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների մասինԱկցիային անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է Նոր թափ կտրվի փոխգործակցությանը․ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել հայ-ամերիկյան համաժողովում Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, Հայաստանում են, չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնել. Ղազարյան (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան հունիսի 17-ին Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը Ասում են՝ դավաճան ա… ես էնքան համոզված եմ, որ ճիշտ բան եմ անում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը՝ Երևան-Ուֆա-Երևան Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենը դատարկելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հրապարակումը ՈւՂԻՂ. ԱԺ-ում քննարկում են ԵՄ անդամության հայտի վերաբերյալ լսումներ անցկացնելու հարցըՀետախուզվում է Լիանա Գրիգորյանը Մեր անվտանգության ընդհանուր համակարգը պետք է շատ ուժեղանա, պատրաստ ենք վատ և լավ զարգացումներին (տեսանյութ) Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան (տեսանյութ) Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է Ամերիկացի և հայ տեղական առաջնորդներին փորձում ենք կապել միմյանց հետ առաջին անգամ․ Նինա Հաչիգյան (տեսանյութ) Իսրայելի արտգործնախարարը մեղադրել է ԼուկաշենկոյինՄեր վիրավորները, քաղբանտարկյալներն են պահանջում, որպեսզի պայքարը չդադարեցնենք, չընկրկենք. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված