Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա![Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան](/timthumb.php?src=disc/25-04-24/56aeca6ca31bbc1ec92d060bc531b14e.jpg&w=780)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ:
Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի և իրավիճակը մի օր պայթելու է»։
![](disc/25-04-24/e25a8282ea09d29c06225b211d8390c2.jpg)
![](banners/armflix.jpg)