ՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Բագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրեն Ուկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքների Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն Ձերբակալվել է 32-ամյա Նարեկ Կ.-ն Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել Վայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավոր Հունիսի 7-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի թիմի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, անկասկած, կյանքի կկոչվի. Պուտին «Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 

2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը:

Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:

Մասնավորապես, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ  կառավարության շենքի մուտքի դռանը, որից հետո, Ս.Ի-ն, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նախ վնասվել, ապա՝ բացվել է: Դրանից հետո, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել և ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը:

Մասնավորապես, Ս.Ի.-ն, Դ.Ի.-ի և զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ բարձրանալով շենքի 3-րդ հարկ, վնասելու դիտավորությամբ ցատկել և ոտքով մեկ անգամ հարվածել է «Կարմիր դահլիճ» անվանումով սրահի մուտքի երկփեղկ դռներին, այնուհետև մոտենալով նույն հարկում տեղակայված աշխատասենյակի ընդունարանի պատին ամրացված ցուցանակին՝ քաշել և պոկել է այն, թքել դրա վրա, գցել գետնին և ոտքերով հարվածելով վնասել այն, որից հետո հանցակիցների, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ մուտք է գործել նույն հարկում գտնվող «Սպիտակ դահլիճ» անվանումը կրող սրահ և վնասելու դիտավորությամբ ոտքով հարվածել է սրահում գտնվող փակ դռներից մեկին:

Այնուհետև Ս.Ի.-ն փորձել է քաշելով պոկել ՀՀ կառավարության շենքի աշխատասենյակների ցուցանակները, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է պատին ամրացված կրակմարիչը, այլ անձանց, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ դրանով հարվածելու և ձեռքով քաշելու միջոցով պատից պոկել և գետնին են գցել ցուցանակները՝ վնասելով դրանք:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և ԴԻ.-ն իր հերթին՝ առանձին, հաստատապես գիտակցելով իրենց գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, հափշտակել են ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ՀՀ դրոշներ:

Նկարագրված արարքները կատարելու համար Ս.Ի.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դ.Ի.-ի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հետախուզման մեջ գտնվող Ս Ի-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Դ.Ի-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մինչ օրս 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 39 անձանց վերաբերյալ քրեական վարույթ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին․ ՊուտինԲագրատ Սրբազանի շարժումը պսակվելու է հաջողությամբ, նա չի դավաճանի ազգային շահը․ ԱԱԾ նախկին տնօրենՈւկրաինացիները Գերմանիայից ստացած զենքով կարող են հարվածել Ռուսաստանի որոշ տարածքներիԱրցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը, հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները. ԴավթյանԵրևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժությունՁերբակալվել է 32-ամյա Նարեկ Կ.-ն Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացելՎայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավորՀունիսի 7-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Ղազախստանի թիմի հետ«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, անկասկած, կյանքի կկոչվի. Պուտին«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ Եվրոպայի գավաթակիրԻշխանությունը լռում է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության մասին Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունըՍլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն էԱրդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգՀրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԺաննա Անդրեասյանը գործուղվում է ԳերմանիաՊՆ-ն հայտնում է՝ թե քանի թափուր հաստիք կա ՀՀ ԶՈՒ մարզական վաշտումՀամատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը․ ԽաչատուրյանՆԳ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին միասնական օրակարգ ձևավորելու համարՈրդեգրել ենք մի քաղաքականություն՝ ՀՀ-ում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվելԳիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել․ ՄԻՊ-ը այցելել է Արարատի մարզՀորդառատ անձրեւները մեծ վնասներ են պատճառել նաեւ սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհներինՀարկային արդարության և կարգապահության թեման քննարկվել է ՄԱԶԾ-ի և ՀԱՀ-ի կազմակերպած միջոցառմանըՂեկավար կոչվածը թշնամու հետ նվաստացած խաղաղություն է բերում մեզ, նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է (տեսանյութ)Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել էՈստիկանների հրամկազմին կարելի է պարգևատրել միայն «Թալեաթ փաշա» մեդալով (տեսանյութ)Մահվան աչքերի մեջ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Աղետի գոտում գնահատվել են բնակիչների՝ դեղորայքի պահանջարկի կարիքներըԱրայիկ Հարությունյանը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետԱվտովթար` Արագածոտնի մարզումԱյս արնաքամությունը պիտի կտրվի, ինչ գին էլ այն պահանջելու լինի, մենք վճռական օրերի առաջ ենք (տեսանյութ)Հունիսի 9-ի հանրահավաքն առանցքային է լինելու․ Բագրատ սրբազանը՝ ՍոթքումԹշնամին ներթափանցել է նաև Վարդենիսի շրջան, ամրաշինական աշխատանքներ է անում, ի՞նչ խաղաղություն (տեսանյութ)«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներԻշխանությունը րոպե առաջ հանձնած կլիներ այս հողը, եթե դուք այն չպահեիք ձեր հայկական կենսակերպով. ՊետրոսյանՊապիկյանը Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել2018-ին էլ էր ասում՝ «ապագա կա», սենց ապագա կլինի՞, ադրբեջանցին պիտի հետ քաշվի մեր սահմաններից (տեսանյութ)Գեղարքունիքից ռուս սահմանապահները դուրս են եկել 2022-ի սեպտեմբերյան դեպքերի օրը՝ մի քանի ժամ առաջ. մարզպետԳեղարքունիքի խոպանչի մարզպետը որոշել է, որ մարդիկ այստեղ չպետք է մասնակցեն մեր հանրահավաքին․ Դանիելյան (տեսանյութ)Իջևանցի եմ, բայց թքած ունեմ իր վրա, 2018-ից եկել ու ամեն ինչ տապալել ա, նա մեզ կուտ ա տալիս (տեսանյութ)Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարինԻնչպես Գնել Սանոսյանն ու եղբայրները հարստացան ու բիզնեսի տեր դարձան 2018-ից հետո (տեսանյութ)Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի դատը՝ այսօր․ ՄելիքյանԷժան, իրենց անհայրենիք լինելու պատկերն է, արցախցիներին իրենք են տնավեր արել, հիմա էլ ճնշում են. Սրբազան (տեսանյութ)Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համարՖրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur.amՈՒՂԻՂ. Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սոթք
Ամենադիտված