Հավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն է Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան Ֆինանսների նախարարը արձակուրդի է մեկնում ՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելու Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ) Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց 

Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե իր քայլերով պաշտպանում է 29743 քառակուսի կմ տարածք ունեցող Հայաստանը, որի արդյունքում մեր ինքնիշխանությունը ամրապնդվում է, իսկ մյուս կողմից էլ՝ ցույց է տրվում, որ դրանից անդին Հայաստանը որևէ հավակնություն չունի։ Ու այս ֆոնին, որպեսզի ցույց տա, թե իրոք ինքնիշխան ենք դառնում, նա հատուկ ընդգծում է, որ թույլ չի տա Հայաստանի ֆորպոստացում, ու, ըստ այդմ էլ, զարկ է տալիս հակառուսական քարոզչությանը։ Եվ առաջին հայացքից, իրոք, կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե Հայաստանն ազատվի ռուսական կախվածությունից, ապա դրանով կընդգծվի մեր ինքնուրույն որոշումներ ընդունելու ու առավել ինքնիշխան լինելու գործոնը։ Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել Արևմուտքին ընդառաջ գնալու ուղղությամբ։ Բայց Արևմուտքը գործնականում ներկայություն չունի մեր տարածաշրջանում։

Արևմտյան ռազմաքաղաքական բլոկը մեր տարածաշրջանում ավելի շատ ներկա է միայն ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիայի տեսքով։ Ու պետք է հաշվի առնել, որ Հարավային Կովկասը հիմնականում որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ է եղել։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս է հանվում տարածաշրջանից, ապա առկա իրավիճակում միայն Թուրքիան է ի վիճակի լցնել այդ վակուումը և ունի համապատասխան ռեսուրսներ։ Ու պատահական չէ նաև, որ նույնիսկ արևմտյան վերլուծական շրջանակներում քննարկվում է հենց Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու հարցը։ Ճիշտ է, Թուրքիան դեռևս համագործակցում է Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ Անկարան հետևողականորեն սպասում է, որ Ուկրաինայում ընթացող հակամարտության արդյունքում Ռուսաստանը թուլանա, որպեսզի հարմար պահի միանգամից մեջքից հարվածի։

Իսկ ներկայում առանց այն էլ Թուրքիայի ազդեցությունը շատ է ավելացել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի տիրապետության տակ է, Վրաստանում գերիշխում է թուրքական կապիտալը. մնում է միայն Հայաստանի հարցը լուծել, ու Հարավային Կովկասը կհայտնվի Անկարայի բռի մեջ, ինչին էլ փորձում են հասնել։ Ու պատահական չէ, որ Անկարան Բաքվի միջոցով նախապայմաններ է առաջ քաշում, որոնք բացառապես մեր պետության ներքին հարցերն են։ Օրինակ՝ Ալիևը Հայտարարում է, թե Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի, ինչը իրենց համար նախապայման է։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական պահանջը ենթադրում է, որ այնպիսի Սահմանադրություն պետք է ընդունենք, ինչպես իրենք կթելադրեն։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների փոխարեն պաշտոնական Անկարան ու Բաքուն պետք է կազմեն մեր Սահմանադրությունը։

Ավելին՝ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնում՝ պահանջելով ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատ լեռան պատկերը։ Ու բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ նույնպես առաջադրվեն, օրինակ՝ Հայաստանը պետք է փոխի օրենքները, օրենսդրական եղանակով ամրագրի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այլն։ Ուշագրավ է, որ նախօրեին շատ «թափանցիկ» հայտարարություններ է արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»,-հայտարարել է նա, ապա գովել Նիկոլ Փաշինյանին: «Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է Սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»,-ասել է Էրդողանը:

Հետաքրքրական է, որ այս համատեքստում Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ տրամադրել Հայաստանին։ Պարզ է, որ եթե թուրքական, ադրբեջանական կապիտալը, ապրանքներն ու էներգետիկան Հայաստան ներխուժեն, ապա Հայաստանը տնտեսապես ա մ բող ջ ա կան կախ վ ա ծու թ յ ա ն տ ա կ կհայտնվի այդ երկրներից՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով։ Այսինքն, Հայաստանի տնտեսությունը կհանձնվի թուրքական ողորմածությանը, ու եթե մի օր Անկարայից որոշեն, օրինակ՝ նորից սահմանափակումներ մտցնել, ապա Հայաս տ ա նի տնտե սու թյունն ուղ ղ ա կ ի փլուզման առաջ կկանգնի։

Ու ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալ իս, որ իրենք առաջ են ընթանում թուրք-ադրբեջանական նախապայմանները մեկը մյուսի հետևից կատարելու ուղեգծով։ Պատահական չէ, որ Փաշինյանը քաղաքական օրակարգ է բերել ՀՀ Սահմանադրությունը և զինանշանը փոխելու թեմաները։ Ստացվում է այնպես, որ մեր իշխանությունները խոսում են «ֆորպոստացումը» բացառելու, ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, սակայն փաստացի մեր երկիրը տանում են թուրքական «վիլայեթ» դարձնելու ճանապարհով...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցինՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն էՆերքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվելԱրցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ ՍտեփանյանՖինանսների նախարարը արձակուրդի է մեկնումՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելուՊատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ)Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ումՀայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանունՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով գիտելիքների մրցույթՓաշինյանը ՔՊ նիստ է գումարելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվելՓոխքաղաքապետը Կոմիտասի շուկայի առևտրականներին ասել է՝ ևս 3 ամիս կարող են շարունակել աշխատելՆիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. ՇարամազանովՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունըԲագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային ԿառավարությունըՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ)ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներինՀունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». ՀրապարակԴուք կառավարության կազմը չե'ք իմանալու, չեք իմանա` դուք կա՞ք դրա մեջ, թե ոչ. Սրբազանը` ՉալաբյանինԳեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.amԱրթուր Չիլինգարովի հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ ողջ էլիտան, իսկ հայկական կողմը անտեսել է հայազգի մեծանուն բևեռախույզի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետԳնացել ենք ՄԻՊ գրասենյակ, որ հարցադրում անենք` 30 հոգով մարդ են ծեծում, Վեհափառի մուտքն են արգելում. Սրբազան (տեսանյութ)Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի և արևելագետ Գուրգեն Մելիքյանի ջերմ հանդիպումը` Սուրբ Աննա Եկեղեցու բակումՓաշինյանի հեռացումն այլընտրանք չունի․ մեր մասնակցությունն ենք բերում Պայքարին․ հայտարարությունԴեմ եմ` անվերջանալի թվացող ճահճի մեջ ապրելուն. Ջուս ՀամբարյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա ՖայոնըՎրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը. Արման ԱբովյանՈՒՂԻՂ. Սրբազանն ու շարժման անդամները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՄԻՊ-ի այսօրվա պահվածքն ամրապնդեց այն մոտեցումը, որ նա սպասարկում է իշխանության նախասիրությունները. ԱբրահամյանԷջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԵրևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ ԱվինյանԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանություն համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան ՊԵԿ մաքսային տեսուչին մեղադրանք է ներկայացվել իրանցիներից կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյանը ճիշտ է. Վարդան Պողոսյան Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ) Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում ԱԳՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել, թե ինչու որևէ մեկը չիջավ և չհանդիպեց Շարժման մասնակիցների հետ (տեսանյութ)Պարոն Պապոյան, կներեք էլի, Դուք տեղակալ կամ գործ չունե՞ք, բոլորը տեղակալներին են ուղարկել. Խամոյան (տեսանյութ)
Ամենադիտված