«Ամեն բացասականը, որ Բայդենն ուներ, կարող է նաև վերագրվել Հարրիսին». քաղաքագետ
Գիտություն և ՄշակույթԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առաջնորդ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարրիսին անվանել է երկրի խայտառակություն։
Ամերիկացի նախկին առաջնորդը նաև նշել է, որ նախագահի ելույթը՝ նվիրված ընտրապայքարից դուրս գալու իր որոշմանը, «հազիվ հասկանալի էր և շատ վատ»:
«Խաբեբա Ջո Բայդենը և ստախոս Քամալա Հարրիսը մեծ խայտառակություն են Ամերիկայի համար, նման բան նախկինում չի եղել»,- գրել է նա իր Truth Social էջում:
ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, մեկնաբանելով հայտարարությունը, ասել է, որ Թրամփը փորձում է Բայդենի բացասական վարկանիշը Քամալա Հարրիսիի վրա տարածել․ դա իր նախընտրական մարտավարության գործիքներից մեկն է, քանի որ այս պահին վիճակը բարդացավ: Եթե Բայդենին հաղթելը հեշտ աշխատանք էր թվում, ապա Հարրիսին հաղթելու համար շատ պետք է տանջվի:
«Փորձում է ինչ-որ կերպ անվանարկել Հարրիսին՝ ցույց տալու, որ Հարրիսը Բայդենի շարունակությունն է, և ամեն բացասականը, որ Բայդենն ուներ, կարող է նաև վերագրվել Հարրիսին»-ասաց քաղաքագետը: