Մխիթարյանի նախկին մարզիչը գլխավորել է «Միլանը» Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում» Քաղաքացիները «Ամո՛թ» են վանկարկում Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք կիրառած դատավորի հետևից (տեսանյութ) Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը «Միանալու եմ բացօթյա արյունատվության ակցիային»․ Անահիտ Ավանեսյան Մարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Հանովերում․ պաշտոնական Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր Քյարամ, Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ. այս նկարը կոչվում է «Երդում», որը նվիրում ենք Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Պետրոս Գետադարձին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք 

Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ոչ թե արևմտյան երկրներն են ավերվում ու մեծ կորուստներ ունենում, այլ միայն Ուկրաինան։ Պատահական չէ, որ Արևմտյան ռազմաքաղաքական բլոկի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք մտադիր չեն զորքեր ուղարկել Ուկրաինա կամ անմիջականորեն մասնակցել կոնֆլիկտին. դիմադրության գործն ուկրաինացիների վրա է։ Այսինքն, իրենք միայն «փող տվողն» են: Իսկ մինչ Ուկրաինան ավերակների է վերածվում, Կիևի միջոցով Արևմուտքը ձգտում է իր աշխարհաքաղաքական հարցերը լուծել, այն է՝ թուլացնել Ռուսաստանին ու սահմանափակել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։ Բայց վերջին շրջանում Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական ճակատում սկսել է մեծապես անհանգստացնել Արևմուտքին։

Պատահական չէ, որ երկարատև ձգձգումից հետո ԱՄՆ-ի Սենատը վերջապես ընդունեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրինագիծը, որի համաձայն, 61 մլրդ աջակցության փաթեթ է տրամադրվելու այդ երկրին։ Չնայած տարբեր քաղաքական գործիչներ ընդգծում են, որ այդ օգնությունը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթանակ տանել, այնուամենայնիվ, մասնագետները վերապահումով են մոտենում այս տեսակետին՝ նշելով, որ օգնությունը բավարար չէ մեծ բեկում մտցնելու հարցում և ընդամենը երկարաձգելու է պատերազմը։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքն անհանգստացած է, որ մի շարք երկրներ օգնում են Ռուսաստանին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չինաստանին, որն, ըստ արևմտյան փորձագետների, երկակի նշանակության տեխնոլոգիաներ, տեխնիկա ու անհրաժեշտ բաղադրամասեր է տրամադրում Ռուսաստանին, որոնք ռուսական կողմը կարող է օգտագործել նաև ռազմական նպատակներով։

Դրա համար էլ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ըստ նրա, Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին թույլ է տալիս վերականգնել պաշտպանական-արդյունաբերական բազան։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը։ Բլինքենն անգամ Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար։ Ու այս ֆոնին ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերի անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Արևմուտքը որոշ ճնշումներ է գործադրում նաև այլ երկրների նկատմամբ, որոնք մեծ չափերով էներգակիրներ են գնում Ռուսաստանից։

Օրինակ՝ նման ճնշումների տակ է հայտնվել Հնդկաստանը, որը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին էապես ավելացրել է մատակարարումները Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում էապես տուժել են այն եվրոպական երկրները, որոնք համեմատաբար էժան գազ էին ներկրում Ռուսաստանից։ Օրինակ՝ գերմանական արդյունաբերությունը լուրջ վնասներ է կրում Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակման արդյունքում։ Այս ամենին զուգահեռ պատժամիջոցների շրջանցման սխեմաներ են գործի դրվում։ Ի մասնավորի, ռուսական ծագման հեղուկ գազը կարող է հայտնվել այլ երկրում, ապա այդ երկրի կողմից վերավաճառվել Եվրոպայում։ Տվյալներ կան նաև այն մասին, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվում է Եվրոպայում։

Բայց նույնիսկ այս պայմաններում, երբ Եվրոպան, որը տարբեր առիթներով դասեր է տալիս այլ երկրների՝ Ռուսաստանից մատակարարումները սահմանափակելու վերաբերյալ, որոշակի չափով գազ դեռևս շարունակում է ներկրել Ռուսաստանից, այդ թվում՝ նաև Ուկրաինայի տարածքով։ Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի, Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ալֆա բանկի հետ էներգետիկ ոլորտում հաշվարկների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը շարունակում են Ռուսաստանից մեծ քանակությամբ միջուկային վառելիք գնել։ Եթե խոշոր ներդրումների արդյունքում ԱՄՆ-ը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումների հարցում, ապա իրավիճակը բարդ է հատկապես Եվրոպայի համար։

Պատահական չէ, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարում է, թե ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասական հետևանքներ կունենա և կարող է միջուկային ոլորտը փակուղի տանել Եվրոպայի շատ երկրներում: Նկատենք, որ ԵՄ-ում գրեթե երկու տարի է, ինչ ռուսական ատոմային ոլորտի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր են հնչում, սակայն այդ պատժամիջոցներն այդպես էլ չեն հաստատվում, քանի որ պատժամիջոցների գաղափարին չեն աջակցում եվրոպական մի շարք երկրներ, որոնք միջուկային էներգետիկա են օգտագործում։ Փաստացի ստացվում է, որ երբ խոսքը սեփական էներգետիկ անվտանգության ու շահերի մասին է, Արևմուտքը բավական հետևողական է ու հարկ եղած դեպքում կարող է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքին ավելի քիչ է հետաքրքրում այն, որ Ուկրաինան ուղղակի ավերակների է վերածվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի Մխիթարյանի նախկին մարզիչը գլխավորել է «Միլանը»Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում»Քաղաքացիները «Ամո՛թ» են վանկարկում Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ տնային կալանք կիրառած դատավորի հետևից (տեսանյութ)Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը«Միանալու եմ բացօթյա արյունատվության ակցիային»․ Անահիտ ԱվանեսյանՄարկ Գևորգյանը կարիերան կշարունակի Հանովերում․ պաշտոնականԵվրո-2024. մեկնարկում է «հին աշխարհամասի» ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Ճշմարտությունը որկորից մեծ գնահատող գործարարների հետ նույնպես կհանդիպեմ. Բագրատ Սրբազան Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանքԽոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավորՔյարամ, Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ. այս նկարը կոչվում է «Երդում», որը նվիրում ենք Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Պետրոս Գետադարձին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեքՀայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ ՎերմանՈւնենք 28 ձերբակալվածներ երեկվա գործողություններից հետո. իրավապաշտպանը կարդում է բոլորի անունները (տեսանյութ) Մինչև վերջ գնալու ենք, չեմ լքելու խրամատը, տուն գնալը դավաճանություն կլինի. Սրբազան (տեսանյութ)Տանիքից պարանով իջնելու պահին գողը ընկել է 3-րդ հարկի պատշգամբ․ բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում էՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ քննարկում է ունեցել․ մանրամասներ Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎԱյո՛, մեծ քանակությամբ զենք է գալիս ՀՀ, բայց համակարգը 2020-ից հետո էապես չի փոխվել (տեսանյութ) Ինչ ուզում ես` արա, ռումբ էլ նետիր, կապ չունի, դու վերջնականապես գնալու ես. Սրբազան (տեսանյութ)Փաշինյանը ջնջում է պատմական նվաճումների մասին հիշողությունը ռազմական և դիվանագիտական դաշտում Խուլիգանության դեպք՝ Երևանում․ քաղաքացին պնդում էր, որ «Առագաստ» սրճարանի մոտ միմյանց «uպանում» ենԱնահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե ԴըկոտինյիինՓաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք Բաղրամյանում. Սրբազան Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներինՊայթուցիկներից մի քանիսն իմ կողքն են ընկել, վախենա՞մ, իմ պատերազմ գնացած տղային ես եմ դաստիարակել ու էստեղ կանգնած եմ՝ առանց վախենալու. Զոհվածի հայր (տեսանյութ)Պետք է հանդիպենք տարբեր քաղաքական ուժերի հետ. Սրբազան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆՈստիկանները վահանով աղջկա գլխին են խփել, մարդկանց ծեծել, ջարդել, հայհոյել են, սա՞ է իրենց ռեֆորմը. Սրբազան (տեսանյութ)Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ էր մնացել՝ ապահովելու Արցախի բնակչության դուրսբերումը. ՇահրամանյանՄիջազգային հանրությու՛ն, սա ձեր ճորտն է, այս ժողովրդավարությունը թող ձեր երկրներում էլ լինի. Սրբազան (տեսանյութ)Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանում քննարկել է արցախցիների՝ հայրենիք վերադարձի հարցըՈրևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)2018-ին նա իմացել է պատերազմի մասին, գնահատել է բոլոր հնարավորությունները. ՍրբազանԱրմեն Աշոտյանի գործում ինչին կպնում ենք՝ փլվում է․ փաստաբանԱմեն ստեփանակերտցի լավ գիտի Դավիթ Սարգսյանի մարդ տեսակը. պատերազմի օրերին նկուղից նկուղ էր վազում «Շարժումը հաջողելու է, որովհետև չեմ ուզում Եռաբլուրի մոտ խրամատ փորեմ ու կանգնեմ այնտեղ». Վիգեն ԱզատյանՔաղաքական հետապնդում է. ուզում եմ՝ քաղաքապետը դուրս գա, իր ժողովրդին գրկի. Ստեփանակերտի փոխքաղաքապետ Դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք. Սրբազան Մահացել է NTV-ի օպերատոր Վալերի ԿոժինըԱյն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից. Վազգեն Մանուկյան Տուժածներից բոլորն էլ բեկորային վնասվածքներ են ստացել, հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ, այս 4 օրերը ձեր հաղթանակի մասին են. ՍրբազանՓաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության Կարծում եք՝ դուք իրավունք ունե՞ք լուրջ դեմքերով կանգնել ժողովրդի առջև ու խոսելԼրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումըԱ'յ ստախոս, 2018-ին չես ասել, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, բա ինչու՞ ես տարել մարդկանց կոտորել. ՍրբազանԴուք եք հասցրել նրան, որ հոգևորականը ստիպված փողոց է դուրս եկել, պետք է կրեն պատասխանատվությունը. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված