Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարար
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևի դաշնակիցները հետ են մնում զենքի մատակարարման ժամանակացույցից։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ավելի արդյունավետ է ռազմական արտադրանքի հարցում, գրում է Kommersant-ը։
«Երբ ես նայում եմ, թե ինչի է հասել Ռուսաստանը՝ վերականգնելով իր պաշտպանական արդյունաբերական բազան, և ինչի է հասել ամբողջ Արևմուտքը մինչ այժմ, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում։ Երկու տարվա պատերազմի ընթացքում Ռուսաստանն ավելի արդյունավետ է դարձել զենք արտադրելու հարցում, քան ամբողջ արևմտյան դաշինքը»,- ասել է Կուլեբան Foreign Policy ամսագրին:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ կարևոր է ոչ միայն սպառազինության մատակարարման ծավալը, այլև ժամկետները։ Նրա կարծիքով, Ուկրաինայի դաշնակիցները չեն համապատասխանում իրենց ժամանակացույցին, թեև ոմանք մեծ ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։