Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ Շարմազանով Գորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել է Երանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Սեւակ Հակոբյան Իրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ) Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանում Փաշինյանի հրամանով արձակած նռնակից Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքին ՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետո Գերմանիայում փաստավավերագրական ֆիլմ են ներկայացրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին Տպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. Աբրահամյան Զելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին 

Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ

Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով․ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները շարունակվում են,  այցեր են իրականացվում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։

«Մասնավորապես, ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Ոստիկանության Հրազդանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Թումանյանի բաժիններ: Բացի այդ, այցեր են իրականացվել Նոյեմբերյանի և Իջևանի բժշկական կենտրոններ՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Տվյալ ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 170 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին: Հավաքների խաղաղ բնույթի երաշխավորումը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի մասնակիցները, իրենց հերթին, ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Այս ժամանակահատվածում իրականացված արագ արձագանքման այցերի, ստացված բողոքների ուսումնասիրության, ԶԼՄ-ներում հրապարակումների մշտադիտարկման արդյունքում, ի թիվս այլ համակարգային խնդիրների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ։

Տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում անձինք մասնավորապես նշել են, որ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, առանձին դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարներին չի ներկայացվել որևէ օրինական պահանջ, մինչդեռ վերջիններս ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Բացի այդ, համակարգային առումով չլուծված է մնում վարչական ձերբակալման ենթարկված անձանց նվազագույն իրավունքների ապահովման խնդիրը։

Այսպես, որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները։ Այս համատեքստում առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձանց ազատությունից զրկելու պահին չի հստակեցվում՝ արդյոք վերջիններս ձերբակալվել են ենթադրյալ հանցանք, թե վարչական իրավախախտում կատարելու հիմքով։

Խնդրահարույց են նաև ազատությունից զրկված անձին՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի մասին (զանգի իրավունք) չծանուցելու դեպքերը։ 

Պաշտպանի աշխատակազմ նաև ստացվել են մի շարք բողոքներ առ այն, որ  հավաքին մասնակից անձանց տրանսպորտային միջոցներն առանց բավարար հիմքերի տևական ժամանակ գտնվում են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։

Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավասու մարմիններին, այդ թվում՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց հետագա ընթացքին։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։

Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց հատկապես այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո և առկա չեն ուժի կիրառման՝ օրենքով սահմանված այլ հիմքեր։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։

Միևնույն ժամանակ, հավաքի մասնակիցների կողմից հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց։

Տեղեկացնում ենք նաև, որ մայիսի 2-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել այն մասին, որ նույն օրը Ոստիկանության ծառայողների կողմից փակվել են Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհները, տեղում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց մուտքը գյուղ չի թույլատրվում և Կիրանց մուտք գործել թույլատրվում է միայն տեղի բնակիչներին: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու իրավական հիմքերը ներկայացնելու պահանջով:

Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովԳորիս-Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել էԵրանոսյանը գործածել էր 6, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ շուրջ 30 նռնակ. Սեւակ ՀակոբյանԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանում Փաշինյանի հրամանով արձակած նռնակիցՍերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի խաղափուլի ընթացքինՄԻՊ-ը դիրքորոշում կներկայացնի նռնակների կիրառման իրավաչափությունը ուսումնասիրելուց հետոԳերմանիայում փաստավավերագրական ֆիլմ են ներկայացրել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասինՏպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. ԱբրահամյանԶելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովինԵրևան-Ուֆա չվերթներ կիրականացվենԲախվել են «Mercedes»-ը, «ՎԱԶ-2107»-ն ու «Opel»-ը, վերջինը հայտնվել է ճահճուտում. կա 5 վիրավորԱխթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում էԱղետից տուժած Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը սկսել է շահագործվելՀունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿԱրցախից տարհանված 4 ռեանիմոբիլները նվիրաբերվել են ՀայաստանինՎիճակագրական կոմիտեի նախագահը նույնպես մեկնում է ՇվեյցարիաՄԻՊ-ը Կանադայի դեսպանի հետ քննարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքները Մխիթար Հայրապետյանը SpaceX-ի հետ համագործակցության հարցեր է քննարկելԱրթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարՆիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից․ Արտակ ԶաքարյանՍրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է. Սաղաթելյան (տեսանյութ)Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքինՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է անձնական ազատության իրավունքների կոպտագույն և չարդարացված խախտումներըՓոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստըՆիկոլի «դուստր մամուլում» ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում. Սաղաթելյան (տեսանյութ)Շարժման առաջնորդների նկատմամբ «զանգվածային անկարգության կազմակերպչի» հոդվածով հետապնդման միտում կա. փաստաբանՀՅԴ-ն թիրախավորված է, խուզարկություններ են արել, 10 ղեկավար անդամի առևանգել են, բայց չեն կարող ճնշել. Սաղաթելյան (տեսանյութ)Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել․ Քիշնև ուղևորված FlyOne-ի օդանավը կվերադառնա Երևան#ՈՒՂԻՂ. ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ՝ ՀՅԴ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊՆ-ն 27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր 6-ամսյա ժամկետային ծառայությանԱմբերդ գյուղի բնակչի սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի համագյուղացին Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ Հունիսի 15-ից հուլիսի 15-ը առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածըԱԺ-ն դարձրել են Եկեղեցուն հարվածելու ամբիոն՝ անցնելով բարոյական բոլոր նորմերը. Տեր ԳաբրիելՇենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնըԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՍրբազանը պիտի ազատվի թիկունքից նկարող ականներից ու պռավալնի քաղտեխնոլոգներից․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Բաքվում խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)Անահի՛տ, այսքանից հետո կարող եմ պնդել, որ դու չես տիրապետում քո ոլորտի օրենսդրությանը. իրավաբանը՝ Ավանեսյանին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցել«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ ՄանուկյանՓոփոխություններ՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրում Պատրաստ եմ խաղալ աջ պաշտպանի դիրքում․ Պավար Ճանապարհների վիճակի բարելավման համար Գործադիրը հատկացրել է 2.83 մլրդ դրամ 134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավելԶելենսկին պատմել է` ինչ է իրեն խոստացել Սի ԾինփինըԿառավարությունը 29 207 700 ՀՀ դրամ գումար է հատկացրել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների անցկացման նպատակովՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Մեկնարկում է Եվրո-2024-ը․ ինչ պետք է իմանալ մրցաշարի մասին
Ամենադիտված