Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար![Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/03-05-24/267e8f18b9bd1327fc351420fd78523c.jpg&w=780)
Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ․ Ղ․-ն (ծնված 2004 թ․) և Մ․ Հ․-ն (ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Բ․-ին (ծնված 1985 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
![](disc/03-05-24/c567eaac8af0cc847652ee431dc5e4a1.jpg)
![](disc/03-05-24/44b456608b4306cdaa1685cfe1784310.jpg)
![](banners/armflix.jpg)