Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին
Համաշխարհային ՄամուլՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը շաբաթ օրը կժամանի Կահիրե՝ շարունակելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները, հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Եգիպտոսը կընդունի ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը, որը վաղը կժամանի Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հետ կապված իրավիճակի զարգացումը»,- հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը մեկ շաբաթ ժամանակ է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում՝ ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում։