Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ) Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետո Հարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ) «Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե՝ ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ Վեհափառը պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվեր Ֆուտբոլի տոմսերը վաճառո՞ւմ եք, թե ձրի ա, կամաց-կամաց պետք ա վաճառեք. Փաշինյանը Կապանի մարզադաշտում է (տեսանյութ) Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում 

Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը։

- Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգեւոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։

- Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում եւ անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։

- Իշխանությունը մեկ ասում է՝ բարեփոխում ենք ոստիկանությունը, այլեւս ուժի գործադրումը չպետք է դառնա ցույց ցրելու մեխանիզմ, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ուժային կառույցը պետք է նաեւ ուժ գործադրի։ Ցուցարարների նկատմամբ գործադրված ուժն արդյո՞ք համաչափ է, եւ ո՞ր դեպքերում կարող են ուժ կիրառել հանցանք չկատարած մարդկանց նկատմամբ։

- Ես հետեւում եմ իրադարձություններին, միանշանակ՝ համաչափ չեն ոստիկանության գործողությունները։ Այսօր ղեկավարությունն իրենք են, ժամանակը կգա, պատասխան կտան իրենց արածների համար։ 

- Եթե համադրենք 2018-ի եւ այսօրվա դեպքերը, ցուցարարների վարքագիծը, պահվածքը, ինչպե՞ս կբնորոշեք ներկա իրավիճակը, ոստիկանների պահվածքը։

- 2018-ի հետ համեմատելու չէ։ 

- Դատարանում Դուք ներկայացնում էինք, թե ինչու եք հատուկ միջոց կիրառել 2018-ին, որի համար քրեական գործ է հարուցվել եւ շուրջ 6 տարի քննվում է։ Ասում էիք՝ փորձել եք պետությունը փրկել, արյունահեղությունն եք կանխել։ ՔՊ-ականներն ասում են՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն են արել։

- Դուք տեսե՞լ եք, թե ինչ իրավիճակ է եղել՝ Ռադիոտան դեպքերը, Բաղրամյան եւ Արցախի փողոցի դեպքերը։ Փաստեր կան, նկարահանված կադրեր կան։ 

- Լավ հիշեցրիք Ռադիոտան դեպքը․ մարդիկ այսօր ասում են՝ ցուցարարները ներխուժեցին Ռադիոտուն՝ պետական պահպանության տակ գտնվող օբյեկտ, կոտրեցին պետական գույքը, սակայն դրա համար չպատժվեցին։ Այսօր մի խաղաղ ցուցարար կառավարության շենքի մոտ բղավում է՝ «Նիկոլ դավաճան», անմիջապես ձերբակալում են, բերման ենթարկում, երբեմն էլ կալանքի սանկցիա տալիս։

- Թող այն ժամանակ էլ պատժեին, չպատժեցին, դրա համար այս օրը հասանք։

- Ո՞վ պետք է պատժեր։

- Կային համապատասխան ղեկավարներ։

- Նկատի ունեք Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանի՞ն։

- Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այո, Վլադիմիր Գասպարյանը, նա պետք է ոստիկանության ստորաբաժանումներին հրահանգ տար, որ գործողություն անեին։

- Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած 10 հոգանոց խումբը Գյումրուց եկավ Երեւան, եւ ձնագնդի պես այդ ալիքը մեծացավ։

- Ես չեմ կարող ասել, ո՛չ հակահետախուզությունում եմ աշխատել, ո՛չ ԱԱԾ-ում։ 

- «Էլեկտրիկ Երեւանի» դեպքում ջրցան մեքենաներով ցույցը ցրեցին, 2018-ին նույնիսկ ջրցաններ չօգտագործվեցին։

- Դա ես չեմ ղեկավարել, Երեւանի վարչությունն է ղեկավարել։

- Այսօր մեղադրում են նախկին իշխանությանը եւ ուժային կառույցներին, որ համապատասխան գործողություններ չեն իրականացրել, եւ դրսից կառավարվող, անգամ՝ պայմանավորված իշխանափոխություն է տեղի ունեցել։ 

- Դա աբսուրդ է, հիմարություն։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին, որ օր օրի տարածքները կորցնենք։ 

- Դուք 10 տարի եղել եք նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։

- Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։

- Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ 

- Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձեւով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով։ Թող Հայաստանի տարածքները հետ վերցնեն, հետո այլ գործողություններ անեն։ Թող իր ընկերոջից՝ Ալիեւից հետ ուզի մեր հողերը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ)Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետոՀայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը․ Ստեփան ԴանիելյանՀարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ)«Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե՝ ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունումՀունիսի 17-ին որոշ վայրերում ջուր չի լինիԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներՎեհափառը պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվերՖուտբոլի տոմսերը վաճառո՞ւմ եք, թե ձրի ա, կամաց-կամաց պետք ա վաճառեք. Փաշինյանը Կապանի մարզադաշտում է (տեսանյութ)Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԵրեք անչափահաս երեխաների հայր Էդգարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց 1 ամիս կալանքըէդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց «ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք» ունեցողի․ Գևորգ ՄելիքյանԱրմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեր Պատարագը. Օրհնություն և արձակումՎրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է եղելՎաղը կտեսնենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունը կապ չունի մեր երկրի հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Կամուրջը ի՞նչ բարձրության ա լինելու». Փաշինյանը ծանոթանում է Հյուսիս-Հարավի մի մասի շինարարությանը (տեսանյութ)Գառնու տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ«Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»․ Մեսրոպ ԱռաքելյանԼեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճիցՀայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերումԻրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանը«Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն Մելիքյան«Մըր գյուղացիք քեզ ընտրած են, քեզ հավանած են». Ծավի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԽոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ«Ցավդ տանեմ, Փաշինյա՛ն». ինչպես են թշնամու կողմից շրջապատված Ներքին Հանդում դիմավորում վարչապետին (տեսանյութ)Համբուրգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետԳործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ. ԱզոյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԶելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները
Ամենադիտված