Իրանի կանխատեսվող հարվածն Իսրայելին ավելի շատ խորհրդանշական, քան էսկալացիոն բնույթ կկրի. Սուրենյանց
ԱշխարհՔաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը գրում է.
Կլինի՞ ամերիկյան դիմադրություն Նեթանյահուին
Axios-ը հաղորդում է, որ Բայդեն- Նեթանյահու հեռախոսազրույցը լարված է անցել. ԱՄՆ նախագահը քննադատել է Իսրայելի վարչապետին՝ իրավիճակն էսկալացնելու համար:
Առիթ ունեցել եմ նկատելու, որ անցած հոկտեմբերից Նեթանյահուի հիմնական նպատակն է դարձել մերձավորարևելյան մեծ պատերազմի հրահրումը՝ Իրանի և ԱՄՆ մասնակցությամբ:
Բարեբախտաբար, Վաշինգտոնում դիմադրություն կա Նեթանյահուի պլանների հանդեպ:
Կարծում եմ՝ Թեհրանում ևս խիստ հաշվենկատ և զգույշ քաղաքականություն են վարելու՝ Նեթանյահուի ծուղակում չհայտնվելու համար:
Իհարկե, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը մեծ հարված է հասցրել Իրանի հեղինակությանը, սակայն մեծ պատերազմի մեջ ներգրավվումը չի բխում այդ երկրի շահերից:
Ենթադրելի է, որ Իրանի կանխատեսվող հարվածն Իսրայելին ավելի շատ խորհրդանշական, քան էսկալացիոն բնույթ կկրի:
Բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին