Եհովայի վկաներին, սատանիստներին հովանավորո՞ւմ եք, թե նրանց հետ էլ եք կաթողիկոսի պես վարվում. Մինասյանը՝ Հարությունյանին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի կենտրոնում. Հայկ Կոստանյան ՀԱՊԿ-ում հույս են հայտնում, որ Երևանը կհստակեցնի իր հարաբերությունները «Սիհասին» խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակին Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպան Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում կառուցվում է 1100 տուն. նախարար Ես խուճապի մե՞ջ եմ. Սոցապնախարարի ճեպազրույցը (տեսանյութ) Առաջիկայում շահագործման կհանձնվեն հ. 76 դպրոցի, Կոմիտասի շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի գետնանցումների վերելակները Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն․ Գոռ Աբրահամյան 

ՀՀ-ում նախորդ տարվա ապրիլի համեմատ 24 թվականի նույն ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղել

Տնտեսություն

Հայաստանում սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների գներն այս տարվա ապրիլին 4.5 տոկոսով ցածր են եղել մեկամյա վաղեմության ցուցանիշից, սակայն ընթացիկ տարվա մարտի համեմատ գրանցվել է 1.4% գնաճ: Այս մասին տեղեկություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի համեմատ աճել են 0.5-2.6 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կապանում: Երևանում դրանք թանկացել են 1.1 տոկոսով:

Ապրիլին, անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, հնդկաձավարն էժանացել է 18.9, ոլոռը՝ 11.4, մակարոնեղենը՝ 11, ոսպը՝ 4.3, լոբին՝ 2.5, բրինձը՝ 1.5 տոկոսով: Մարտի համեմատ ապրիլին նշված սննդամթերքները թանկացել են համապատասխանաբար 0.7, 0.2, 0.3, 4, 0.3 և 0.1 տոկոսով:

Իշխան տեսակի ձուկը ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 7.5, իսկ թեյը՝ 1.1 տոկոսով: Այս տարվա մարտի համեմատ նշված ապրանքատեսակները թանկացել են համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոսով:

Այս տարվա ապրիլին 2023-ի նույն ամսվա համեմատ գառան մսի արժեքն աճել է 0.8, իսկ սուրճինը՝ 3.3 տոկոսով, 2024-ի մարտի համեմատ՝ 0.6 և 1.4 տոկոսով:

Նախորդ տարվա ապրիլի համեմատ այս տարվա նույն ամսին ոգելից խմիչքների գներն աճել են 6.9, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ 7.6 տոկոսով: Այս տարվա մարտի համեմատ դրանց գնաճը կազմել է համապատասխանաբար 0.2 և 0.6 տոկոս:

Ապրիլին շոկոլադը և կակաոն վաճառվել են համապատասխանաբար 4.6 և 3.8 տոկոսով էժան, քան անցյալ տարվա նույն ամսին: Սակայն, այս տարվա մարտի համեմատ դրանց արժեքը բարձրացել է 0.4 ու 0.9 տոկոսով:

Այս տարվա ապրիլին ալյուրը մեկամյա կտրվածքով էժանացել է 11.8, հաճարը՝ 7.9, ձավարը՝ 7.4, բլղուրը՝ 6.1, մարգարինը՝ 21.9, պանիրը՝ 8.2, կարագը՝ 8.1 տոկոսով: 2024-ի մարտի համեմատ այդ ապրանքների արժեքը նվազել է համապատասխանաբար 0.4, 1.3, 0.7, 1.7, 1.7, 1.1 և 1.1 տոկոսով:

Ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թռչնամսի գինը նվազել է 4.4, իսկ տավարի մսինը՝ 2.5 տոկոսով: Մարտի համեմատ դրանց գնանկումը համապատասխանաբար 0.8 և 1 տոկոս է:

Փոխարենը, ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ: Ճիշտ է, մարտին այդ մթերքն էժանացել է 2.2 տոկոսով: Նմանապես ապրիլին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ թարմ կաթի գինն աճել է 0.7, իսկ խոզի մսինը՝ 0.8 տոկոսով: Այս տարվա մարտի համեմատ դրանք էժանացել են համապատասխանաբար 0.6 և 1 տոկոսով:

Արևածաղկի յուղը 2023 թվականի ապրիլի համեմատ էժանացել է 20.8, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 1.8 տոկոսով:

Շաքարը և շաքարավազը 2023-ի ապրիլի համեմատ էժանացել են 3.2 տոկոսով, այս տարվա մարտի համեմատ դրանց գինը մնացել է անփոփոխ:

Բանջարեղենը և միրգը նախորդ տարվա ապրիլի համեմատ եղել են համապատասխանաբար 8.2 ու 5 տոկոսով մատչելի, սակայն այս տարվա մարտի համեմատ թանկացել են 9.2 և 3.8 տոկոսով: Հատկանշական է, որ այս տարվա մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 7.12 տոկոս: Այդ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում 0.65 տոկոսային կետով նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միջնորդությունը մերժվեց. Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը չեն կալանավորվի (տեսանյութ)ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանցԵհովայի վկաներին, սատանիստներին հովանավորո՞ւմ եք, թե նրանց հետ էլ եք կաթողիկոսի պես վարվում. Մինասյանը՝ Հարությունյանին (տեսանյութ)Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էԱրգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի կենտրոնում. Հայկ ԿոստանյանԵկողներ էլ կան, միջնորդավորված եկողներ էլ կան. Սրբազանը՝ ՔՊ-ի մասինՀԱՊԿ-ում հույս են հայտնում, որ Երևանը կհստակեցնի իր հարաբերություններըՆավասարդ Սրբազանն օծեց Ավագ Սեղանի սրբապատկերը «Սիհասին» խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակինՄարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հայազգի մեծանուն բևեռախույզ Արթուր Չիլինգարովը՝ Коммерсантъ-ի ֆոտոշարքումՊետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում կառուցվում է 1100 տուն. նախարարԵս խուճապի մե՞ջ եմ. Սոցապնախարարի ճեպազրույցը (տեսանյութ)Լոնդոնդ վայելի, Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Սանահին կայարանի արգելափակված հատվածում մանկապարտեզն ու դպրոցը չեն հեղեղվել (տեսանյութ)Չգիտեմ՝ ինչի եք նույն բանը 4 անգամ կրկնում, որ թասիբի գցե՞ք. դատավորը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ) Առաջիկայում շահագործման կհանձնվեն հ. 76 դպրոցի, Կոմիտասի շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի գետնանցումների վերելակներըՃապոնիայում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Քանի՞ կամավոր ունենք այս պահին Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում, օրապահիկի հարցը լուծվա՞ծ է (տեսանյութ) Մեկնարկում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն․ Գոռ ԱբրահամյանԼա՛վ, ես գործակալ եմ, իսկ ինչո՞ւ եմ ազատության մեջ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայ մրցավարները կսպասարկեն կանանց ԵԱ-ի Բոսնիա և Հերցեգովինա-Մալթա հանդիպումը «Քո խնդալու վախտը կգա, պարո’ն Խուդինյան», «Ինչ ես տոչկել իմ վրա». լարված իրավիճակԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ Մեծ ծավալով աշխատանք է այս պահին իրականացվում Քարկոփ բնակավայրում. Գնել ՍանոսյանՎրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Սև բերետավորնե՛ր, տղե՛րք, դուք եք ուժե՞ղ, թե՞ կարմիրները. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այո’, վիրավորում եմ, էս շարքերում ծվարած խուլիգանները հարձակվում են մարդկանց վրա ու ծեծում. Սրբազան (տեսանյութ) Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Օդի աղտոտվածության ցուցանիշները Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորինՀաշվետվության մեջ կուզեի տեսնել գենդերային զգայուն ցուցանիշներ, որոնք չկային. ՔՊ-ականը՝ նախարարին (տեսանյութ)Հրատապ Նիստ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով միջնորդություն է քննվումՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ու Շարժման անդամները ՔԿ շենքի մոտ ենՎեճ` Գառնիկ Դանիելյանի և ոստիկանության ներկայացուցչի միջև (տեսանյութ)Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին Ոստիկաննե'ր, որ տուն եք գնում, ձեզ հարցնու՞մ են՝ ինչ արեցիք, էդ մարդիկ վայրենի՞ էին. Սրբազան (տեսանյութ) Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Սլովենիա Երբ Փաշինյանն էր անկարգություններ կազմակերպում ոստիկանի գլխարկը հանում էին գլխից, թքում գլխարկի մեջ և հետ դնում ոստիկանի գլխին. Աննա ՄկրտչյանԼՂ-ից բռնահանվածների համար ամենակարևորը բնակարանաշինությունն է. Բագրատյանը` նախարարին (տեսանյութ)Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին Արագածոտնի մի քանի գյուղում մեկ օր ջուր չի լինի Պետրոս Ղազարյանը, որը արհեստականորեն բուծված մարդ է, նույն խոսքերով ծառայել է բոլոր իշխանություններին. ՍրբազանԱրցախցիների տունը խայտառակ ձևով տակնուվրա են արել «խուզարկության» անվան տակ (տեսանյութ)Մարուքյանի հետ կարճ հանդիպում է եղել, մանրամասները չեմ հիշում, բոլորի հետ եմ հանդիպում․ Սրբազան (տեսանյութ) Բացահայտվել է հանցագործության 200 դեպք Ձեր պարտականությունն է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ու Արդարադատության նախարարին. Պարույր ՀայրիկյանՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց. դատարանը հրապարակեց վճիռը Սև բերետները սկսեցին հարվածել մարմնիս տարբեր մասերին, որովհետև քահանայական հագուստով էի. սարկավագ (տեսանյութ)
Ամենադիտված