Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիա Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Հովիկ Աղազարյանն իբր ոտանավոր է գրել Բագրատ Սրբազանի մասին՝ համեմված անձնական վիրավորանքներով (տեսանյութ) Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսի Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում. Փաշինյանի կողմնակիցը կնոջ խորհուրդ տվեց «գնալ ու պոստ պահել» (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ» Զենքի, հատուկ միջոցների գործադրում, ֆիզիկական ուժ. կստեղծվի ոստիկանության գվարդիա․ ՆԳ փոխնախարար (տեսանյութ) 

Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշում սկսված սահմանազատման գործընթացը, Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը և Հայաստանի կողմից միակողմանի զիջումների շարունակականությունը պատճառ դարձան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորման համար։ Շարժման նպատակը, թերևս, պարզ է՝ կանգնեցնել և հետ շրջել նորանոր զիջումներ կատարելու և կապիտուլացվելու անիվը։ Եվ, ահա, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան, որպեսզի ՀՀ իշխանություններին ներկայացնեն իրենց պահանջները։ Հիմա շատ է քննարկվում այն հարցը, թե կոնկրետ ինչ դրսևորումներ է ունենալու շարժման ծավալումն արդեն Երևանում։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո ականատես ենք եղել բազմաթիվ ցույցերի, երթերի ու շարժումների, որոնք իշխանափոխության նպատակ ունեին, սակայն այդպես էլ հստակ արդյունք չունեցան։

Արդյունքում Փաշինյանի իշխանությունը «Խաղաղության օրակարգի» անվան տակ հնարավորություն ստացավ շարունակել իր զիջողական քաղաքականությունը։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ ներկայում ծավալվող շարժումը պետք է տարբերվի նախորդ բողոքի գործողություններից։ Այսօր հասարակությունը խոր հիասթափության, կարելի է ասել՝ նաև հուսահատության մեջ է ընկղմված, ուստի կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հանրությանը չտանի նոր հիասթափության։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու իրագործելի օրակարգ, կոնկրետ սցենարներ ու գործողություններ նախատեսվեն, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե շարժման պահանջները չկատարվեն։ Ու, ընդհանրապես, կարևոր է, որ իշխանությունը մանևրելու տեղ չունենա և ուժեղ հանրային ճնշման տակ լինի, որպեսզի ուղղակի ի վիճակի չլինի կատարել հակառակորդի պահանջները։

Այդ ընթացքում կարևոր է ցույց տալ, որ կատարվող զիջումները լեգիտիմ չեն, քանի որ իշխանությունները վաղուց այլևս չունեն հանրային վստահություն։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ համապատասխան դաշտ ձևավորվի հանրության լայն շրջանակների համախմբման համար, իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել ատելության մթնոլորտի բորբոքումից, մի ճանապարհ, որի ուղղությամբ շարժվում են իշխանությունները։ 2018 թվականին Փաշինյանի ղեկավարած շարժումն իշխանության եկավ կոնկրետ ատելության վրա հիմնվելով՝ սև ժապավեններով, դագաղներով և մահ ու ավեր սփռեց։ Իսկ հայհոյանքն ու մյուս արատավոր երևույթները ներքաղաքական կյանքում օրինաչափություն դարձան։ Հիմա եկել է ժամանակը՝ վերջ տալու հասարակության տարբեր հատվածների միջև բաժանարար գծեր անցկացնելու և ատելություն գեներացնելու արգահատելի գործելակերպին։

Ու այս հարցում կարևոր է՝ տուրք չտալ էմոցիաներին, ծայրահեղության հասնող էյֆորիային, քանի որ իշխանությունների գործելակերպը, ինչպես նշեցինք, շատ պարզ է։ Նրանք արդեն իսկ փորձում են ամեն կերպ ցեխ շպրտել շարժման վրա, անվանարկել, կեղծ տեղեկությունների միջոցով պիտակավորել երթի մասնակիցներին, փոխադարձ մեղադրանքների դաշտ ստեղծել ու ատելություն սփռել։ Այս իմաստով եկեղեցին մեծ դերակատարություն կարող է ունենալ, քանի որ այս համահայկական կառույցը ընդունելի է բոլորի կողմից։ Ու պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատմության ամենաբարդ իրավիճակներում՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, հենց եկեղեցին է, որ համախմբել ու խթան է հաղորդել հայ ժողովրդի պայքարին։

Ու, ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ գործընթացի ծավալման ընթացքում տարբեր քաղաքական միավորներ՝ նույնիսկ միմյանց հակադիր գաղափարախոսություններով, միաժամանակ կարող են միանալ շարժմանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ որոշ ուժեր կարող են գործուղվել, որպեսզի սեփականացնեն շարժումը կամ էլ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Բացառված չեն նաև տարբեր տեսակի սադրանքները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիաԿառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ԲրայենինՀովիկ Աղազարյանն իբր ոտանավոր է գրել Բագրատ Սրբազանի մասին՝ համեմված անձնական վիրավորանքներով (տեսանյութ)ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները «Ինձ զանգահարում են, հայհոյում, սպառնում». ՔՊ-ականը հայտարարում է, թե դիմում է իրավապահներին (տեսանյութ)Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրՉմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (տեսանյութ) Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսիԼարված վիճակ՝ Թումանյան փողոցում. Փաշինյանի կողմնակիցը կնոջ խորհուրդ տվեց «գնալ ու պոստ պահել» (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ էԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ»Պապի' շահեցինք, շահեցինք. թոռներիս հետ զբոսայգի էինք գնացել, շահումով խաղերը տեսան, աչքերը փայլեցին (տեսանյութ) Զենքի, հատուկ միջոցների գործադրում, ֆիզիկական ուժ. կստեղծվի ոստիկանության գվարդիա․ ՆԳ փոխնախարար (տեսանյութ)Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավորՊուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Փաշինյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասինԱղետալի վիճակում ենք, հաջորդ քայլը անդունդից ընկնելն է լինելու. սա ասում եմ առանց դրամատիզացնելու (տեսանյութ) Աշոտյանին համացանցին հասանելիություն չունեցող համակարգիչ կտան գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ)ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հեռվից հետևում էր Բաղրամյանի ակցիային (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձին Վահագն Ալեքսանյանն ո՞վ է, ի՞նչ է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ելիսեյան պալատը հերքում է Մակրոնի հրաժարականի մասին լուրերը Երբ 5 օր ճանապարհներն այնպես կփակվեն, որ ինձ չկարողանան հասցնել դատարան, շարժումը կհաղթի. Աշոտյան (տեսանյութ) Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներՃանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Արևմուտքի քավորությամբ կորցրել ենք Արցախը. Օ՜Բրայենը գալիս է՝ նոր հանձնարարականներ տալու. Շարմազանով (տեսանյութ)Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (տեսանյութ) Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ Ոչ մի տեղ նման վայր չեմ տեսել. Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել1 օրում հանցագործության քանի դեպք է բացահայտվել Մահացել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Հրաչիկ ՍարգսյանըԻ՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմինՄհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին ՀՀ-ում կատարվողը խտացված ա այս նիստում, դատական պրոցեսում ընդգրկվածին ո՞վ աշխատանքի կընդունի ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում փոփոխություններ են կատարվել Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Բաքուն սպասում է, որ Շարժումը մարի ու նոր պահանջներ ներկայացնի, մենք դա ենք կասեցնում. Դանիելյան (տեսանյութ)Մակրոնը կարող է հրաժարական տալ. ԶԼՄ-ներԲնության հրաշք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դանակահարության մեկ այլ դեպք է եղել Մաշտոցի պողոտայում Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան ՀՀ-ի հետ պատրաստ ենք խորացնել անվտանգային հարաբերությունները. ԱՄՆ պետքարտուղարի օգնական (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայում հրադադարի մասին բանաձև է ընդունել
Ամենադիտված