«Հենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է․ հերթով հայկական հողեր են հանձնում, հայկական բնակավայրեր են նվիրաբերվում։Սա ի՞նչ է, եթե ոչ հանձնում, եթե ոչ պատերազմ ու աղետ»,- այս մասին, լրագրոցների հետ զրույցում, ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ես ցավով եմ արձանագրում՝ այսօր Տավուշի սահմանագիծը հանձնվում է թշնամուն, ամենաուժեղ սահմանը Տավուշի սահմանն է։ Նույնիսկ Արցախյան պատերազմների ժամաակ, բոլոր դեպքերում ՝ թշնամին երբեք չի կարողացել առաջանալ։ Նա միշտ բազմաթիվ կորուստերով հետ է շտպրտվել»,- ասել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։