Ուկրաինան 35 կմ խորացել է ՌԴ Կուրսկի մարզում․ ISW
ՏեսանյութերՈւկրաինայի զինված ուժերը 35 կմ խորացել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
«Երկրատեղորոշման լուսանկարները ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը ներկա են ռուսական շրջաններում, որոնք գտնվում են Ուկրաինայի Սումիի մարզի հետ սահմանից 35 կմ հեռավորության վրա: Սակայն ուկրաինական զորքերն, անշուշտ, չեն վերահսկում Կուրսկի մարզի այն ամբողջ տարածքը, որի գրավման մասին գրում են ռուս ռազմական թղթակիցները»,- նշել է ISW-ն X-ի իր միկրոբլոգում։
ISW-ն հայտնել է, որ չեն վերլուծել ուկրաինական ռազմական գործողության նպատակները, որպեսզի չվտանգեն Ուկրաինայի օպերատիվ անվտանգությունը։