Շատ ոլորտներում են դեռ վերադառնալու մինչ 2018-ի վիճակին, ինչպես եղավ Ագրարային համալսարանի դեպքում. Արտակ Աղբալյան
ՏեսանյութերԱրտակ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ագրարային համալսարանը վերջին տարիների ընդունելության խայտառակ թվեր արձանագրելուց հետո սկսել է ատեստատի գնահատականներով ընդունելություն իրականացնել: Անգամ բյուջեից ուսանողներին առաջակվող ֆինանսական միջոցները (ամսական 70000 դրամ) խնդիրը չլուծեցին:
Մինչև 2018թ ագրարայինում որոշ մասնագիտություններով նման մեթոդը գործում էր: Ու դա հասկալի էր ինչ որ տեղ, թե մեռնող մասնագիտությունների պահպանման, թե պրոֆեսորադասախոսական անձնակազմի չկրճատման տեսանկյունից:
«Թազեքը» եկան թե բա սենց եք հա կրթություն կազմակերպել, որակ ապահովել, ամեն ինչում կոռուպցիա փնտրելով նախկին ռեկտորին էլ քիչ մնաց սարքեին կրթության ոլորտի թշնամի:
Ընդամենը վեց տարի հետո վերադարձան հին եղանակին: Համալսարանի կորուստների մասին չեմ խոսի, թող դասախոսները խոսեն:
Ասածս ինչ է, այս օրինակով շատ ոլորտներում են դեռ վերադառնալու մինչ 2018-ի վիճակին:
Հիմա սա բարեփոխում է կոչվում արդյոք:
Հ.Գ Սպասենք որ շուտով կվերադառնան նաև մինչ իշխանափոխություն գործող ԲՈւՀ-երի ընդունելության կարգին»: