Հայաստանի կենսական շահերից է բխում կրակի դադարեցումը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Ուկրաինայում. Դավիթ Ֆիդանյան
ՏեսանյութերՊատմաբան, ակտիվիստ Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռուսական կողմը պաշտոնապես ընդունում է, որ ուկրաինական զինուժը Կուրսկի շրջանում 28 բնակավայր է վերահսկում, իսկ ճակատում ճեղքումը կազմել է 12 կմ երկարությամբ և 40 կմ լայնությամբ։ Ակնհայտ է, որ ուկրաինական բանակի ճեղքումը, ոչ միայն չի մոտեցնելու էսկալացիայի դադարեցմանը՝ այլ էլ ավելի է բորբոքելու հակամարտությունը։ Հակամարտության կրակի չդադարեցումը և հակամարտության էլ ավելի բորբոքումը կտրականապես չի բխում Հայաստանի շահերից։ Արտաքին ասպեկտում՝ հատկապես անվտանգային հարցերում ենելով ՀՀ իշխանությունների խայտառակ քաղաքականությունից՝ Հայաստանի ճակատագիրը այլևս կախված է երկու ռազմաճակատից, Մերձավոր Արևելք և Ուկրաինա։ Ավելի կոնկրետ Հայաստանի ուղղակիորեն կենսական շահերից է բխում կրակի դադարեցումը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Ուկրաինայում»: