Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից Հռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուների Դեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններով Ստեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներին Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ը Telegram-ը զանգվածային խափանում է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ Խորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Պորտուգալիային 

Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ է

Հասարակություն

Zartonkdaily.net-ը գրում է․

«Մեր թերթին խմբագիրը այս առիթով կոչ-նամակով մը դիմած է առնչուած կողմերուն. Նամակը կը հրապարակենք ստորեւ.

ՀՀ Արդարադատութեան Նախարար

պարոն Գրիգոր Մինասյանին

Հասցէ՝ 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար՝

պարոն Արայիկ Հարությունյանին

Հասցէ՝ ք․Երևան, Հանրապետութեան հրապարակ, Կառավարական տուն 1

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

տիկին Անահիտ Մանասյանին

Հասցէ՝ ք․Երևան, Նալբանդյան փ. 104

Կրկնօրինակը՝ ի գիտութիւն

ՀՀ մէջ Լիբանանի Հանրապետութեան Արտակարգ և լիազօր դեսպան

Ն.Գ. տիկին Մայա Դաղերին

Հասցէ՝ ք․Երևան, Ձորագյուղ փող., 13/14

Կրկնօրինակը՝ ի գիտութիւն

ՀՀ մէջ Ֆրանսայի Հանրապետութեան Արտակարգ և լիազօր դեսպան

Ն.Գ. տիկին Անն Լույոյին

Հասցէ՝ ք․Երևան, Գրիգոր Լուսաւորչի փող., 8

Սեւակ Յակոբեանէն՝

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

14.05.2024թ.

          Յարգելի տիկնայք եւ պարոնայք,

Սոյն թուականի Ապրիլ 22-ին ՀՀ Զուարթնոց օդակայան հասած է լրագրող-գործընկեր, Լիբանանի եւ Ֆրանսայի հանրապետութիւններու քաղաքացի, հայազգի՝ Լէօ Նիկոլեանը:

Սահմանակէտին, ՀՀ պատկան մարմինները ի զարմանս իրեն, մեր հայրենակիցին տեղեկացուցած են, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգիլուած է, հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրէնքի 8-րդ յօդուածի, 1-ին մասին «գ» եւ «զ» կէտերու պահանջները, զինք համարելով ՀՀ տարածք մուտք գործելու համար անցանկալի անձ:

Լէօ Նիկոլեանի կողմէ լիազօրուած փաստաբան Հ. Ավագյան այս ուղղութեամբ անմիջապէս՝ 23.04.2024-ին, գրաւոր հարցում ներկայացուցած է ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէնին, հասկնալու համար Նիկոլեանի մուտքի արգելքին պատճառը: Արդարեւ, յարգելի փաստաբանը, 26.04.2024 թուակիր պատասխան մը ստացած է պետական տուեալ հաստատութենէն (պատասխանը կը կցեմ այստեղ), որուն մէջ հիմնականին մէջ նշուած է, որ կարելի չէ փաստաբանի հարցին պատասխանել «տեղեկատուութեան ազատութեան մասին» ՀՀ օրէնքին հիման վրայ, որովհետեւ Լէօ Նիկոլեանին ՀՀ մուտքին արգելքին հիմք հանդիսացող տեղեկութիւնները «հանդիսանում են պետական գաղտնիք»…:

Մինչ այդ Նիկոլեան անարդար նկատելով իր հանդէպ կիրառուած միջոցառումը եւ բողոքելու համար անոր դէմ, մերժած է Զուարթնոց օդակայանը լքելով վերադառնալ Ֆրանսա, միեւնոյն ժամանակ հացադուլ յայտարարելով:

Ահաւասիկ արդէն 22-րդ օրն է, որ մեր հայրենակիցը կը մնայ Զուարթնոց օդակայանի սրահը, մարդկային արժանապատուութեանը հակասող պայմաններու մէջ, այնտեղէն անցնող ճամբորդներու տեսողութեան տակ, ուր ան յամառօրէն կը շարունակէ իր յայտարարած հացադուլը:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ եւ անկախ տուեալ իրավիճակին տուն տուող ամէն հանգամանքէ, պայմաններէ, դաւադրութեան տեսութիւններէ եւ օրէնքներու յօդուածներէ, մարդ արարած մըն է Նիկոլեան, առաւել եւս հայորդի մը, որուն այդ վիճակին մատնելը պատիւ չբերեր մարդկային արժանապատուութիւնն ու արժէքները գնահատող ոեւէ կողմի: Յիշեցնեմ, որ լրագրողի իր մասնագիտութեան բերմամբ եւ որպէս հայրենասէր անձ, Լէօ Նիկոլեան իր լրագրական կեանքին ընթացքին, նոյնիսկ սեփական կեանքը վտանգելով ջանք ու ճիգ չէ խնայած Հայ դատն ու Արցախի հիմնախնդիրը բարձրաձայնելու միջազգային մամուլին մէջ: Տեղին է նաեւ արձանագրել, որ ըստ իր նշած տուեալներուն, Նիկոլեան ախտաճանաչուած է, որպէս քաղցկեղով հիւանդ անձ։

Հետեւաբար, սոյն նամակով կը դիմեմ ձեզի, ձեր գլխաւորած հաստատութիւններուն համապատասխան մարմիններուն ինչպէս նաեւ ձեր միջնորդութեամբ եւ գործուղումով առողջապահական ու սոցիալ-հոգեբանական համակարգի արհեստավարժ մասնագէտներու միջոցաւ եւ օգնութեամբ, անյապաղ համապատասխան միջոցառումներու ձեռնարկել վերջ տալու այս անցանկալի վիճակին, որ ոչ միայն երեւութապէս անպատուաբեր, անհաճոյ եւ տգեղ է, այլ՝ կը սպառնայ մարդկային կեանքի մը, որուն հանդէպ բոլորս ունինք հաւաքական պատասխանատուութիւն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքիցՀռոմի պապը Վատիկան է հրավիրել ավելի քան 100 հայտնի կատակերգուներիԴեպի Հանրապետության հրապարակ` հանրահավաքի երթը կմեկնարկվի երեք ուղղություններովՍտեղ որտե՞ղ են պաղպաղակ վաճառում. Փաշինյանը Ախթալայում պաղպաղակ է հուրասիրել երեխաներինԵրևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ հունիսի 9-ից 11-ըTelegram-ը զանգվածային խափանում է ունեցելԵրևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել էԴեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վՍտեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներԽորվաթիայի հավաքականն ընկերական խաղում հաղթեց ՊորտուգալիայինԴիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել ենԿառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտիՀայաստանում առաջնային խնդիրը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը. Վարդան ՈսկանյանՄահացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դե ԼուարըՔննարկեցինք հեղեղումներից տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը. ՓաշինյանԱմենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarket-իՊետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. ԱշոտյանՇվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. ՄակրոնԵս խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը. Փաշինյան«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակումԱննա Հակոբյանն իր օգնականի հետ նոր լուսանկար է հրապարակելԽաշթառակի կամրջի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն սեղմ ժամկետներում․ ՓաշինյանՀունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվելՀայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումՓաշինյանը ծանոթանում է Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման աշխատանքներին (տեսանյութ)Քննարկվել են խաղողի մթերման, կոնյակի արտադրության ոլորտը զարգացնելուն վերաբերող հարցերԻգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթողԳազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցիՓրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցԿիրակի՝ 18․30 լինե՛նք Հանրապետական հրապարակում վերջնական գործողությունների համար․ ՍրբազանՊետք է հեռացնենք, որովհետև ինքը չի հեռանում․ Եվ հեռացնելու ենք․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)ԱԱԾ տնօրենը Փաշինյանին է ներկայացնում Կիրանց-Բաղանիս հատվածի սահմանային դրությունը (տեսանյութ)Պայքարը վերջնական կհաջողի, երբ ճնշող մեծամասնությամբ դադարենք պայքարի մասին 3-րդ դեմքով խոսելը. ԱշոտյանԼոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակեք պատկերացնեք՝ մղձավանջ է. Սրբազան (տեսանյութ)Ջհանդամը, թե սաղ չի առել-տարել, բարին Ձեր հետ լինի. Փաշինյան (տեսանյութ)Կորել է Արցախից տեղահանված Ելենա ԴադայանըՓաշինյանը աղետից տուժած Քարկոփում է (տեսանյութ)Հունիսի 9-ին՝ վճռական գործողություն, ո՛չ աջ, ո՛չ ձախ. Բագրատ Սրբազան Վթարային ջրանջատում՝ Աջափնյակյում Մակրոնը հայտնել է՝ ինչը կարող է հիմք ստեղծել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի համարԻնտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին 43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինիՈ՞վ ա գալիս պաղպաղակ ուտելու, ո՞րտեղ են վաճառում. Փաշինյանը Ախթալայում երեխաներին սկսեց հյուրասիրել (տեսանյութ) «Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք». Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին (տեսանյութ) Ոտքս Վանաձոր դնելով` ողջունում եմ մեր քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, զգացումներս խառն են (տեսանյութ)Թումանյան փողոցում որոշ խանութներ եւ սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված