Չգիտեմ, թե Իշխան Զաքարյանը անվստահության մասով ինչ է որոշել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Այսուհետ կգործարկվի նաև իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. Բագրատ Սրբազան Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ) Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ) 

Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»

Հասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զարգացումների մասին զրուցել ենք Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։


- Շարժումը մարդկանց մոտ մեծ ոգեւորություն է առաջացրել: Մարդիկ, ովքեր եկեղեցի չէին գնում, հիմա սկսել են գնալ, եկեղեցու դերն է արժեւորվել, հայի ինքնությունը։ Սակայն չնայած առանձին հոգեւորականների ներկայությանը հանրահավաքներին, տպավորություն է, որ ամբողջ պատասխանատվությունը դրվել է Բագրատ սրբազանի վրա։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 

- Ինչո՞վ պետք է դա պայմանավորված լինի որ, որովհետեւ դա Տավուշում սկիզբ առած շարժում է, Տավուշի թեմի առաջնորդը կանգնել է դրա գլուխ` բնական ճանապարհով, եկել են, հասել այս հանգրվանին։ Սա համաեկեղեցական շարժում չի եղել, ինքը չի ծնվել որպես եկեղեցու կողմից ծնված շարժում։ Այն եղել է տավուշյան շարժում, տավուշյան շարժումում ինքնաբերաբար, բնականաբար, Բագրատ սրբազանը դարձել է լիդեր, լիդերությունը բերել-հասցրել է այս հանգրվանին։ 

- Հարցն այն է, որ այս շարժումը մարդիկ ընկալում են որպես եկեղեցու առաջնորդությամբ, համաեկեղեցական շարժում։ 

- Եթե իրենք ընկալում են եկեղեցու շարժում, ուրեմն իրենք պիտի իմանան, որ եթե եկեղեցու շարժումն է, եկեղեցին ինքը կորոշի իր մասնակցության կերպը, ձեւը, չափը։ Այդպե՞ս չէ։ 

- Այո, բայց մարդիկ նաեւ ակնկալիքներ ունեն եկեղեցուց, որ, օրինակ, գործողությունները միասնական բնույթ կրեն, ասենք` մարզերում էլ թեմերի առաջնորդները տեղային ակցիաներ կազմակերպեն, առաջնորդեն շարժումը: Չե՞ք կարծում, որ երկրում իրավիճակն այդ դեպքում ավելի արագ կփոխվի։ 

- Միասնական բնույթ է կրում, ի՞նչ է եղել։ Պետք լինի՝ կանեն, պետք չի լինի՝ չեն անի, ամեն ինչ պիտի բնական ճանապարհով լինի, մենք արհեստական բաներ չենք անում, ամեն ինչ՝ բնական։ Կա բնական պահանջ՝ մենք բնական պահանջ, ժողովրդական պահանջի կողքին ենք, չկա ժողովրդական պահանջ՝ մենք արհեստականորեն այդ պահանջը չենք ձեւավորում։ 

- Իսկ ո՞ր ազդակներն են ստիպում մտածել, որ այդ պահանջն այժմ չկա։ 

- Այդ պահանջը կա, ինչո՞ւ պետք է հետ կանգնենք։ Բնական է, որ ամենաակտիվը պետք է լինի Երեւանը․ մարզից՝ Տավուշից այդ հարցը եկավ, Երեւանում մեծացավ, ուռճացավ, դարձավ այսպիսի շարժում, հիմա պետք է այս շարժումը բնական իր հանգուցալուծումն ունենա՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ 

- Սփյուռքի տարբեր օջախներում շարժմանն աջակցող ակցիաներ են կազմակերպվել ու հիմնականում՝ թեմերի կողմից․ արդյո՞ք Մայր Աթոռի ազդեցությամբ են դրանք եղել, թե՞ ինքնաբուխ։ 

- Ինքնաբուխ են եղել՝ ամեն տեղ էլ ինքնաբուխ է։ 

- Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանի երկու միլիոնից ավելի հայկական համայնքը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը որեւէ ակցիա չարեցին, որեւէ կերպ աջակցություն չհայտնեցին։

- Իրենց պետք է հարցնեք, ես ի՞նչ իմանամ։ 

- Մենք տեղեկություն ենք ստացել, որ Մայր Աթոռում քննարկում են շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնելու հարցը։ 

- Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի քննարկում, բայց, անշուշտ, այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին։ 

- Իսկ ո՞ւմ։ 

- Դա արդեն ինքը թող որոշի, բայց ես իբրեւ անձ ասում եմ, որ չպետք է լինի նախկին իշխանություններից եւ չպետք է լինի այս իշխանությունից։ 

- Թեկնածուների անուններ կարո՞ղ եք նշել։ 

- Ե՞ս, ես ո՞վ եմ՝ թեկնածուների անուններ ասեմ, ես հո Բագրատ սրբազանը չե՞մ, Դուք ինձ շփոթում եք Բագրատ սրբազանի հե՞տ։ 

- Իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի թեկնածու լինի սրբազաններից մեկը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն։ Այդ տարբերակը քննարկվե՞լ է։

 - Մեր կողմից նման տարբերակ չի քննարկվել։ Կարող է ուրիշ տեղերում քննարկում են, բայց մեզ մոտ նման տարբերակներ չեն քննարկում։ 

- Ուրիշ տեղերում` որտե՞ղ։ 

- Կարող է քաղաքական շրջանակներում նման հարց քննարկվում է, գուցեեւ, բայց մենք նման հարց չենք քննարկել՝ նման հարց մեր օրակարգում չկա։ 

- Եթե Ձեզ առաջարկեն լինել վարչապետի թեկնածու, կհամաձայնե՞ք։ 

- Ես որեւիցե պատասխանատվությունից չեմ խուսափել, բայց եթե դա կօրհնի Ամենայն հայոց կաթողիկոսը։ Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության որեւիցե բան մենք չենք անի՝ ինքնուրույն, ինքնամատույց։ 

- Եթե Վեհափառն օրհնի, Դուք կվերցնե՞ք այդ պատասխանատվությունը։ 

- Եթե Ամենայն հայոց հայրապետն օրհնի, ես ցանկացած պատասխանատվության տակ կմտնեմ, թեեւ դա խաչելություն է, բայց մեկը պետք է խաչվի՞, ի վերջո, թե՞ չէ։ 

- Շարժման սկզբում ասում էիք՝ ուզում եք, որ Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի, իսկ Դուք հոռետես եք։ Հիմա ի՞նչ եք մտածում։ 

- Հիմա նույնն եմ մտածում եւ ցանկանում եմ, որ հաղթի իր լավատեսությունը։ 

- Դեռ կասկածներ ունե՞ք։ 

- Այո, հատկապես այդ օրակարգով` իմպիչմենթի օրակարգի նկատմամբ մի քիչ կասկածներ ունեմ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չգիտեմ, թե Իշխան Զաքարյանը անվստահության մասով ինչ է որոշել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը Ժողովուրդը շատ անկանխատեսելի է ճնշման առումով. դա իրենք լավ գիտեն. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Եթե Ալեն Սիմոնյանը քաղաքական պարկեշտության չափավոր բաժին ունենար, հրաժարական կտար. Շարմազանով (տեսանյութ) Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկՈ՞վ է Ալեն Սիմոնյանը, ես նման մարդու չեմ ճանաչում, իրենց դատարկ խոսքերը մի վերարտադրեք. Սրբազան (տեսանյութ) Կարկուտը վայրէջքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի ինքնաթիռի քիթն ու ապակիներըՎահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ ՍրբազանԱյսուհետ կգործարկվի նաև իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. Բագրատ ՍրբազանԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն Եթե փողոցը եկել է համաձայնության, առճակատումը ոչ մեկի օգուտ չի տա. Աշոտ Բլեյան (տեսանյութ)Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը. Ոսկան ՍարգսյանԵրևանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ».քաղաքականության մեջ մնալու նպատակս սրանց դեմ պայքարն է. Շարմազանով (տեսանյութ)Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ ՊողոսյանՎստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու (տեսանյութ)Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ)Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ)Ոստիկանական զորքերը գնալով շատանում են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (տեսանյութ)Հունիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կարմրուկով վարակման 452 դեպք Ուզում են ժողովրդից խլել ընտրության իրավունքը, ես թույլ չեմ տա, հրապարակում օրակարգ չկաՀՀ քաղաքացիներին անհանգստացնում են, քանի որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Անցած երեք օրում արձանագրվել է 43 ՃՏՊ, 8 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել Հիմա է ժամանակը, հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք. ՍրբազանԱլիևը ժամանել է Թուրքիա ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը. ԱԺ նախագահ Ալեն ՍիմոնյանԱվինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.amՆրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ)Բացահայտվել է հանցագործության 150 դեպք Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմինԱԺ-ի մոտ ոստիկաններին «դուբինկաներ են» բաժանում (տեսանյութ) Ոստիկանները չեն հասկանում՝ «պագոն» կրե՞ն, թե՞ գողական գնան. բայց իրենք զզվել են Նիկոլից. Հայկ Դերզյան (տեսանյութ) Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են անձրև, ամպրոպ, նաև կարկուտ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Տավուշի մի շարք հուշարձաններ (լուսանկարներ) Գետն ընկած մեքենայից դուրս են բերվել 13-ամյա աղջկա և 40-ամյա կնոջ դիեր ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Հրատապ. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են կառավարության հրաժարականին միտված քայլերը (տեսանյութ)Հայաստանի պատճառով` ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն․ ՌԴ ԱԳՆՄիացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. փոխնախարար Վահանավոր ոստիկանները փակել են Դեմիրճյանի մուտքը (տեսանյութ)Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky News
Ամենադիտված