Թրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի
ԱՄՆ![Թրամփի Boeing-ը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի](/timthumb.php?src=disc/15-05-24/cade6909767d89ca5e595efcb784fa27.jpg&w=780)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Boeing 757 ինքնաթիռը Ֆլորիդայի օդանավակայանում բախվել է մեկ այլ ինքնաթիռի, հայտնում է Reuters-ը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Թրամփի ինքնաթիռը West Palm Beach միջազգային օդանավակայանում թևով հարվածել է բիզնես-ջեթին։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության զեկույցում ասվում է, որ մասնավոր Boeing 757-ը հարվածել է կայանված կորպորատիվ ինքնաթիռին, թեև փաստաթղթում նշված չէ, որ ինքնաթիռը պատկանում է Թրամփին։ Կատարվում է քննություն։
Միևնույն ժամանակ, նախկին նախագահի շտաբը չի պատասխանել Reuters-ի հարցմանը։ Շաբաթ օրը, ըստ գործակալության, Թրամփը հանրահավաք է անցկացրել Նյու Ջերսիում, իսկ ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այն վայրէջք է կատարել West Palm Beach-ում կիրակի օրը՝ տեղական ժամանակով՝ 13:00-ի սահմաններում։
![](banners/armflix.jpg)