Հրդեհ է բռնկվել Աշտարակի տներից մեկի այգում և տարածվել դեպի տան տանիք
ԲլոգոսֆերաՕգոստոսի 22-ին, ժամը 13։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավարի փողոցում այրվում է տան տանիք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի այգում և տարածվել դեպի տան տանիք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։10-ին, մարվել՝ 15։56-ին։ Այրվել են տան տանիքը՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 800 քմ։