Բագրատ Սրբազանը ա՞չք ունի կաթողիկոսի պաշտոնին. Սրբազանը մեկնաբանեց լրատվամիջոցներում տարածված լուրերը
Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձած մեր կյանքում եւ հատկապես այսպես կոչված իշխանության եւ նեռի գլխավորությամբ սնվող մարմինների համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով իշխանական լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե իբր ինքը «աչք ունի» կաթողիկոսի պաշտոնի վրա եւ նունիսկ չի շնորհավորել նրան ծննդյան առթիվ:
«Բնականաբար անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասին խոսել: Երկուշաբթի օրը հանդիպել եմ Վեհափառ Հայրապետին, հեռաձայնով շնորհավորել եմ նրա ծննդյան տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել»,- ասաց նա: